Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հաճախ դեղատանը դեղորայքի կողքին նկատում ես կոսմետիկ պարագաներ, կանացի սովորական արդուզարդ, գուլպաներ ու ներքնաշոր

 

09 | 08 | 2011 | 12:30 | ակնարկ 

 

Հակասնկային, հակաալերգիկ, աղեստամոքսային հիվանդությունների, սրտացավի դեմ ու ցավազրկող այլ հաբեր ու հեղուկներ. սրանք այն հիմնական դեղերն են, որոնք վերջին շրջանում պատվիրում ու գնում են դեղատներից: Դեղերի պատվիրումն ու առաքումն իրականացնում են դեղագործական մի քանի ֆիրմաներ:

 

Դեղատան աշխատակիցներըի հավաստմամբ` ամեն ամսվա 1-ին դուրս են գրվում տվյալ ամսվա այն դեղերը, որոնք ժամկետանց են: Օգոստոսի 7-ին արդեն դեղատներից մեկի անկյունում դարսած դեղորայքում գտա 18.08.2011, 19.08.11 ու այսպես` հերթական ամսաթվերով դեղեր:

 

 -Դրանք շուտով կայրվեն ու կթաղվեն մի վայրում: Անգամ աղբարկղ չենք նետի, նկատե՞լ եք քանիսն են քանդում աղբը, գուցե տանեն ու մի օր էլ օգտագործեն,-ակնարկում են դեղագետները:

 

75-ամյա Լիդա Այվազյանը, ով մանկավարժի 30 տարվա աշխատանքային փորձ ունի, վերջին շրջանում հաճախ է այցելում դեղատուն: -Գնում եմ վալիդոլ ու վալերիանայի էքստրակտ,- ասում է նա: Թոշակի մոտ 40 տոկոսը տիկին Լիդան ծախսում է դեղատնում: Իր իսկ խոսքերով, քիմիաներով երկարացնում է կյանքն ու երկար տանջվում այդ նույն կյանքում:

 

Դեղագետ Սուսաննա Աղայանը լավ է ճանաչում իրենց դեղատան այցելուներին. նրանք հիմնականում տարեցներն ու երեխաներն են: Եթե առաջինները դիմում են զուտ արյան ճնշումը կարգավորող դեղորայք ձեռք բերելու, ապա երկրորդները` շոգ եղանակին բնորոշ աղեստամոքսային հիվանդության հարցերով ու բարձր ջերմություն իջեցնող հաբեր պահանջում:

 

Վերջին 4-5 ամիսներում դեղորայքի գների աճ նկատել են ոչ միայն հիվանդները, այլ նաեւ դեղագործներն ու դեղագետները:

 

-5-10 տոկոս գնային աճ է գրանցվել հատկապես արտասահմանից ներկրված դեղերում, իսկ տեղական դեղորայքի գները դեռ մնում են անփոփոխ,-հայտնում է 34 տարվա դեղագետի աշխատանքային փորձ ունեցող Սիլվա Խալաթյանը:

 

Հակառակ գների աճին` հաճախորդների թիվը դեղատուն չի նվազում: Հաճախելիությունը նույնն է, բայց կրճատվել է գնվող դեղահաբերի քանակը:

 

-Եթե մի քանի տարի առաջ, ասենք, 1000 դրամով կգնեին 2 հաբ, ապա հիմա նույն գնով` 1 հաբ,- բացատրում է դեղագետն ու հավելում,- դեղ գնում են  ստիպված` առողջական խնդիրները լուծելու նպատակով:

 

Այսօր սնկի նման աճող դեղատներն ունեն անհատ ձեռներեցի կարգավիճակ եւ համապատասխան լիցենզիա: Այստեղ աշխատում են դեղագործներ ու դեղագետներ, ովքեր պարտադիր անցնում են պրակտիկա: Դա կարող է տեւել 5, 6 ամիս, անգամ 1 տարի` կախված անձի գիտելիքից, ցանկությունից, կամքից:

 

-Մինչ 1990-ականները դեղատներն այլ կարգավիճակ ունեին, այստեղ պատրաստում էին դեղամիջոցներ ու միանգամից հրամցնում հիվանդներին, իսկ հիմա՞,-հիշում ու հարցնում են զրուցակից-դեղագետները:

 

-Մենք էլ վաճառողուհիներներս, իսկ առաջ գիտեին ու գիտակցում էին, որ մենք բժիշկներ ենք ու իրենց առողջությամբ ենք հետաքրքրված,- վիրավորված ասում են դեղագործ-դեղագետները:

 

Իսկ հիմա փոխվել են ժամանակները: Հաճախ դեղատանը դեղորայքի կողքին նկատում ես կոսմետիկ պարագաներ, կանացի սովորական արդուզարդ, գուլպաներ ու ներքնաշոր: Այլ կերպ ասած` դեղատունն հաճախ դիտվում է որպես առեւտրի կետ: Ի դեպ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեղատուն ասվածը շատ ավելի լայն հասկացություն, քան մեր դեղատներն են, այնտեղ բուն դեղատունը վաճառասրահի մի մասն է զբաղեցնում միայն, այստեղ կարելի է գտնել ալկոհոլային եւ ոչալկոհոլային ըմպելիք, ականջակալներ, հովանոցներ եւ հովհարներ, սնունդ, կենցաղային իրեր եւ այլն:

 

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 09-ին, ժամը 13:00:00-ին (GMT = 09:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter