Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գեղարվեստական գրքերը`չնչին գնով` 300, 400 մինչեւ 1000 դրամ

 

09 | 08 | 2011 | 12:30 | ակնարկ 

 

Մի քանի տասնամյակ առաջ մարդիկ մեծ դժվարությամբ եւ բավական մեծ արժեքով էին գնում գրքեր` հայ, ռուս, արտասահմանյան գրողների, ինչպես նաեւ մասնագիտական գրականություն: Գրքեր ձեռք բերելն այսօր դարձել է ավելի հեշտ ու մատչելի: Գեղարվեստական եւ մասնագիտական գրականություն վաճառվում է գրեթե ամենուր: Շատ հաճախ անհատ անձինք, ելնելով սոցիալական պայմաններից, վաճառում են իրենց անձնական գրքերը:

 

Այսօր քաղաքի փողոցներում հաճախ տեսնում ենք փոքրիկ սեղանների վրա դարսված  գրքեր` գեղարվեստականները սկսած 200 դրամից մինչեւ 1000 դրամ: Մի փոքր բարձր է մասնագիտական գրականության արժեքը` այն տատանվում է 1000-ից մինչեւ 3000 դրամի սահմաններում: Օրինակ` Դրայզերի, Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի ու այլ դասականների հատորները կարելի է ձեռք բերել 500-ական դրամով:

 

15 տարի գրքերի վաճառքով զբաղվող Վազգենն ասում է, որ ներկայումս հատկապես երիտասարդները շատ քիչ են գրքեր գնում: Դրանում իր մեղքի բաժինն ունի ժամանակը, մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը, համակարգիչները, որոնք վերջին մի քանի տարիներին մեծ դեր են խաղում մարդկանց կյանքում:

 

- Ներկայումս գեղարվեստական գրքերը վաճառվում են չնչին գնով` 300, 400 մինչեւ 1000 դրամ, բայց այնուամենայնիվ այդ գնով էլ գնորդներ չկան: Հազվագյուտ գնում են մասնագիտական գրականություն, այն էլ խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Գրավաճառները նշում են, որ այսօր Սովետական հանրագիտարանների պահանջարկ ընդհանրապես չկա: Մարդիկ պատճառաբանում են, որ դրանցում եղած ինֆորմացիան հնացած է:

 

-Ես ավելի շատ դասական գրողներին եմ նախընտրում, բայց իմ կամքը գնորդներին չեմ կարող թելադրել, նրանց նախասիրություններից ելնելով եմ համեմատաբար էժան գնով ձեռք բերում գրքերը եւ վաճառում նրանց,- ասում է շրջիկ գրավաճառ Վազգենը:

 

Ի տարբերություն փողոցներում եւ անհատ անձանց կողմից վաճառվող գրքերի արժեքի, պատկերն այլ է գրախանութներում. նոր տպագրված գրքերը մի քանի անգամ ավելի թանկ են եւ ֆինանսապես անհասանելի շատերին: Մասնագիտական գրքերից ամենաէժանը 1500 դրամ է: Գրախանութներում գեղարվեստական գրքերի տեսականին շատ փոքր է, քանի որ, ինչպես նշում են վաճառողները, պահանջարկ չունեն: Եղած գրքերի գներն էլ տատանվում են 3000-25000 դրամի սահմաններում:

 

Այն հարցին, թե վերջին անգամ երբ է գիրք գնել, մանկավարժական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննան ասում է, որ կոնկրետ  չի հիշում,  երեւի 5 տարի առաջ: Նաեւ ավելացնում է, որ իրենք տանը գրքեր շատ ունեն, մարզային գրադարանն էլ տանը մոտ է, հաճախ է օգտվում այդ գրադարանից, դրա համար կարիք չի ունեցել գրքեր գնելու:

 

-Երկու տարի առաջ 3000 դրամով 30 կտոր գեղարվեստական գիրք եմ գնել թոշակառու մի զույգից: Մի ուրիշ անգամ էլ գնել եմ Պարույր Սեւակի 6 հատորները ընդամենը 5000 դրամով,-ասում է Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի շջանավարտ Մարինեն, ավելացնելով,- մասնագիտական գրքերն ավելի թանկ են: Օրինակ` վերջերս Հայ հին եւ միջնադարյան գրականության պատմությունը ձեռք եմ բերել 8000 դրամով. ե՛ւ նոր էր լույս տեսել, ե՛ւ մասնագիտական գիրք էր:

 

Գնալով հասարակության վերաբերմունքն ավելի անտարբեր է դառնում գրքերի նկատմամբ: Դրանում իր դերն ունի հասարակության զարգացումը, մասնավորապես համացանցի ներթափանցումը մարդկանց կյանք: Բայց, ի վերջո, գրքերի հանդեպ սեր ունեցող մարդկանց համար, այնուամենայնին, գիրքն ունի մեծ արժեք:

 

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 09-ին, ժամը 13:00:00-ին (GMT = 09:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter