Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Զավեն կոշտոյանը Գյումրիում գտնվող իր աշխատանքների նկատմամբ անփույթ վերաբերմունքից դժգոհ է, բայց նեղացած չէ

 

09 | 08 | 2011 | 12:30 | դիմանկար 

 

Միշտ եւ ամենուր` տանը, արվեստանոցում ու քաղաքում, նա շրջապատված է իր կերտած զանազան կերպարներով` գրական դեմքեր, հասարակական գործիչներ, գյումրիական կերպարներ, խորհրդանշական քանդակներ:

 

-Հիմի գյուտեր են անում, այնպիսի գյուտեր, որ մարդ զարմանում է: Արվեստն ուրիշ էԷսօր արվեստի դար չէ: Ճիշտ է, կա արվեստ, կան մեծ նկարիչներ, բայց, իմ կարծիքով, դարը փոխվել է,- հանկարծակի սկսում է խոսել զրուցակիցս ու հանդարտ, շատ հանգիստ շարունակում զրույցը` անդադար ծխելով եւ նույն հանդարտությամբ անընդմեջ հղկելով քարե կերտվածքը:

 

Զավեն Կոշտոյանն է` Գյումրիում հայտնի քանդակագործ-նկարիչը, որ միաժամանակ դասավանդում է Գեղավեստի ակադեմիայում: Համոզված է, որ այսօրվա երիտասարդության մեջ են վաղվա մշակութային գործիչները:

 

-Աստվածատուր շնորհ է արվեստագետ լինելը: Բայց կարեւորը նոր խոսք ասելն է: Ամեն ինչ վաղուց ասվել-վերջացել է, նորություն չես ասի: Արվեստում նորությունն այն է, որ նոր ասպեկտից, նոր դիտակետից նայես ու յուրովի տեսնես ամեն ինչ: Դա քչերին է հաջողվում, 2-3-ը տասը տարում հազիվ դառնան նկարիչ կամ քանդակագործ Ժամանակի մեջ է ամեն ինչ պարզվում: Բայց որ մյուս երիտասարդներն էլ կրթվում են, դառնում գիտակ, էսթետիկա են սովորում, լավ է,-ասում է արվեստագետը:

 

Մեծ է Զավեն Կոշտոյանի աշխատանքների ցուցադրության աշխարհագրության շրջանակը: Գյումրիից ու Հայաստանից դուրս քանդակագործի աշխատանքներին կարելի է հանդիպել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Ռուսաստանում: Վերջերս էլ Գոհար երգչախմբի ղեկավար Հարություն Խաչատրյանի հովանավորությամբ Բեյրութում դրվեց Զ.Կոշտոյանի նոր լուծումներով խաչքարատիպ քանդակը: Այն թուրքերի կողմից սպանված հայ մանուկների հիշատակն անմահացնող հուշակոթող է:

 

Ավելի քան բազմազան է ստեղծագործության թեմատիկան: Վատ ու լավ թեմա չկա. կարեւորն այն է, թե ինչպես ես մոտենում աշխատանքին, ինչ ես բացահայտում,- համոզված է զրուցակիցս: Սակայն հին ու նոր Գյումրին իր մարդկանցով ու ժամանակակիցներով կարծես գերակշռում է նրա աշխատանքներում: Եվ պատահական չէ Նարեկացու, Իսահակյանի, Շերամի, Ֆ.Նանսենի, Վազգեն Առաջինի եւ այլոց կիսանդրիների կողքին զուտ գյումրիական կոլորիտով ստեղծված ու Գյումրուն բնորոշ կերպարների գոյությունը`տարազներով  կանայք ու տղամարդիկ, ավանդապահ ընտանիքներ, բաղնիք գնացող գյումրեցիներ: Վերջինս արժանացել է Թեքեյան մշակութային կենտրոնի մրցանակին: Արա Աբրահամյանի անվան մրցանակ  էլ ստացել է  Շիրակի խորհրդանիշը համարվող շատակեր Շարային պատկերող  քանդակը: Թերեւս ամենասիրելին արվեստագետի աշխաատանքներից.

 

-Ուզում եմ, որ այս աշխատանքը մեծ չափերով պատրաստվի եւ դրվի Շիրակամուտի մոտ: Շատակեր Շարան Շիրակի խորհրդանիշն է: Երազում եմ այն տեսնել ցորենի բաց դաշտում:

 

Ոչ պակաս մեծ երազանք է նաեւ Շինարար կամ Վարպետ կոչվող արձանը Գյումրիում տեսնելը. երազանքը կիրականանա հովանավոր լինելու դեպքում:

 

Արվեստի գործի ստեղծումը, արվեստագետի համոզմամբ, նման է կնոջ երկունքին.-Գործ կա, որի վրա ուզում ես հավերժ աշխատել: Լավ բանը միշտ էլ հեշտ չի ծնվում: Ու հետո, ես սիրում եմ միշտ աշխատել, որ չեմ քանդակում` ջանս քոր է գալիս,-կատակով ավելացնում է զրուցակիցս:

 

Արվեստի որեւէ ուղղություն չի որդեգրել: Ըստ նրա` կա արվեստ եւ ոչ արվեստ տարանջատումները: Ինքն ընդունում է այն ամնենը, ինչի մեջ արվեստ կա, իր հասկացած արվեստը:

 

Որպես արվեստագետ` քաղաքում իրեն գնահատված է զգում. Ինձ սիրում են, ես էլ նրանց եմ սիրում,- անկեղծանում է նա: Գյումրիում գտնվող իր աշխատանքների նկատմամբ անփույթ վերաբերմունքից դժգոհ է, բայց նեղացած չէ: Շերամը, Մեղեդին, շինարարներին նվիրված հուշակոթողը (գտնվում է Շինարարական նախկին տեխնիկումի դիմաց) ավելի հոգեհարազատ են նրան, սակայն կիսաքանդ են ու անտեսված քաղաքի իշխանությունների կողմից: Ինքը միջամտելու ցանկություն չունի`պատճառաբանելով, որ դրանք այլեւս քաղաքինն են. քաղաքապետն ու համապատասխան  մարդիկ պիտի հոգան դրանց մասին:

 

Աշխատանքները վաճառելու` արտասահմանից ստացած բազմաթիվ առաջարկներին էլ չի արձագանքնել. Կարող էի վաճառել, բայց ո՞նց վաճառեմ. գո՞ղ եմ, ի՞նչ եմ: Դրան հակառակ` աշխատանքնեը խնամքով դասավորված են ու իրենց հատուկ տեղն ունեն եւ արվեստանոցում, եւ բակի յուրաքանչյուր անկյունում, եւ տան ամեն մի սենյակում:

 

-Հայերս մի վատ բնավորություն ունենք. անմիջապես ընդօրինակում ենք ուրիշներին, կարեւոր չէ` լավ է, վատ է: Ժամանակակից արվեստն այնպիսին է, որ տուրք տալով նորին` կորցնում ես արժեքները: Ով փորձում է ժամանակակից երեւալ, բան չի ստեղծում, իսկ ով լուրջ աշխատում է, նա բան է ստեղծում,- զրույցն ամբողջացնում է հանրապետության վաստակավոր քանդակագործն ու խրատական շեշտով ավելացնում,-երիտասարդներին խորհուրդ կտայի մի քիչ ավելի լուրջ լինեն, լուրջ մոտենան կյանքին, թեթեւ չնայեն ամեն ինչին, խորը նայեն: Ամենակարեւորը չընդօրինակեն միմյաց, պահպանեն անհատականությունն ու սեփական ես-ը:

 

Մարինե  Պետրոսյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 09-ին, ժամը 13:00:00-ին (GMT = 09:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter