Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Նրանք կանչում են ճիչով ու սպասում անհամբեր

 

09 | 08 | 2011 | 18:00 | ակնարկ                  

 

Գյումրու Երեխաների տուն հաստատության նվերներ ակնկալող երեխաները, ովքեր մանկավարժների ու դայակների օգնությամբ խաղում էին բակում, ինձ ու տնօրեն Ռուզաննա Ավագյանին (նա նոր էր վերադարձել արձակուրդից ու ինձ հետ իր աշխատասենյակ էր բարձրանում) ընդունեցին ուրախ ու ջերմ: Վերջինիս հետ զրուցել եւ մոտ երկու ժամ հաստատության հին ու նոր մասնաշենքերում շրջելու հնարավորություն ունեցա Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը հեռախոսազանգով տեղյակ պահելուց ու փոխհամաձայնություն ձեռք բերելուց հետո միայն: Բացատրում էին, թե մանկատուն գնալուց առաջ նախօրոք պիտի տեղեկացնեմ փոխնախարարին:

 

Երեխաների տուն-ը Գյումրիում հիմնադրվել է դեռեւս 1924 թվականին, նախապես գործել է միայն որպես առողջ երեխաների գիշերօթիկ հաստատություն, 1946-ից անվանվել է մանկատուն, իսկ 1970-ականներին վերակազմակերպվել ու դարձել մանկատուն սահմանափակ կարողություններով երեխաների համար: Մինչ 1998-ը այն գործել է  Առողջապահության, այսօր արդեն` Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ:

 

Ներկայումս մանկատանն ապրում է 129 հիվանդ երեխա ( ֆիզիկական ու մտավոր արատներով` գայլի երախ, նապաստակի շրթունք, կատվի մլավոց, նյարդային համակարգի խանգարումներ) հանրապետության տարբեր մարզերից: Շիրակի մարզից ու Գյումրիից այստեղ շատ քչերն են: Նրանցից 70-ը տղա է, իսկ 59-ը` աղջիկ: Միայն այս տարվա 7 ամիսների ընթացքում հաստատություն են հանձնել 32 երեխայի: Նրանք 0-6 տարեկան են. մինչ 7 ամսեկան` 10,  7 ամսեկանից 1 տարեկան` 4, 1-1,5 տարեկան` 9, 1,5-3` 28, 3-6` 78 հոգի: Ի դեպ, այս տարի գրանցվել է հիվանդ երեխաների 4 մահացության դեպք:

 

-Նրանք անբուժելի հիվանդներ էին: Իսկ այն երեխաները, ովքեր չեն կարողանում ինքնուրույն շարժվել, 6 տարեկանը լրանալուց հետո տեղափոխվում են Խարբերդի մանկատուն,-ասում է Ռ.Ավագյանն ու հավելում,-մյուսներն էլ համապատասխան հաստատություններ` ելնելով հիվանդությունների տեսակից:

 

Տնօրենի փոխանցմամբ` հիվանդ երեխայի մուտքը հաստատություն կատարվում է մի շարք փաստաթղթերի հիման վրա` համայնքի ղեկավարի եզրակացությունը, երեխաների իրավունքների պաշտպանի ուղեգիրը, ծնողների դիմումները: Եղել են դեպքեր, երբ ծննդատնից, հիվանդանոցից են  միանգամից բերել, երբեմն էլ` ընտանիքից, բայց բոլոր դեպքերում փաստաթղթերի առկայությունը պարտադիր է:

 

Հատուկ մասնագետների կողմից երեխան մանկատանն անցնում է ստուգում, ձեռք բերում առողջությանն համապատասխան փաստաթուղթ, այդպես էլ որոշում են, թե որ բաժանմունքում տեղավորեն նրան: Հաստատությանն ունի 10 բաժանմունք:  Հին մասնաշենքում ներքին հարդարման հետ կապված որոշակի փոփոխություններ կան, եւ այսօր բաժանմունքները խառն են: Այստեղ երեխաներին տեղավորել են հիմնականում ըստ տարիքային խմբերի: -Հաճախ այնպես ենք անում, որ զարգացնման միտում ունեցողը շրջապատված լինի շարժուն երեխաներով ու դրական կողմեր ընդօրինակի մյուսներից,- հաստատում է տնօրենը:

 

Տարին մեկ անգամ գրանցամատյանում կատարվում է տվյալ հիվանդ երեխայի կարիքի գնահատում, իսկ ամիսը 3 անգամ` արձանագրում, թե երեխայի մոտ կա արդյո՞ք առաջընթաց, եթե կա, ապա ի՞նչ ուղղությամբ, ինչպե՞ս պետք է շարունակել աշխատել նրա հետ, եթե չկա, ապա ինչպիսի՞ քայլեր ձեռնարկել եւ այլն: Նկարում 6-ամյա կույր Արմանին նկատեցի ձեռնափայտով, իսկ այսօր նա քայլում է շոշափելով ու ձեռքի շարժումներով հասկացնում, որ ճոճանակ է ուզում նստել:

 

Այս տարի մինչ սեպտեմբեր երկու բնածին կույր երեխաներ կտեղափոխվեն սովորելու Երեւանի հատուկ կույրերի դպրոցում: Ի դեպ, մանկատունն համագործակցում է Բոստոնում գտնվող կույրերի դպրոցի հետ: Բնածին կույր երեխաների սենյակում կա հատուկ համակարգիչ ու մկնիկ:

 

-Այս սարքերը  զգայուն են ու շոշափելով երեխաները շատ բան են իմանում,-բացատրում է սոցիալական աշխատող Արմինե Խաչատրյանը:

 

Երեխաներից ոչ մեկը մանկապարտեզ չի հաճախում: Տնօրենի բացատրմամբ` հաստատությունն այսօր ունի համապատասխան մասնագետներ, ովքեր էլ երեխաներին  սովորեցնում են խաղալ, պարել, արտասանել:

 

Ելնելով տարիքային խմբերի առանձնահատկություններից` ճաշացուցակում օրվա ճաշացանկը տարբեր է: Օրինակ` 3-6 տարեկան յուրաքանչյուր երեխայի հատկացվում է 80 գրամ տավարի միս, 1,5-3-ին` 50,  1-1,5 տարեկանին`40: Ըստ ճաշացուցակի` նրանք օրական կերակրվում են 4 անգամ, իսկ մինչ 7 ամսական թվով տասը երեխաները` 7 անգամ:

 

Ներս մտնելիս ինձ դիմավորեց ժպտերես մի երեխա, ով նույն ձեւով հրավիրում ու հրաժեշտ է տալիս բոլորին:-Նա ագրեսիվ էր, գիտեք,-ասում են դայակները,-հիմա նոր-նոր է սկսել  հանգիստ շփվել մարդկանց հետ, կապ է հաստատում հատկապես աշխույժ Լուսինեի հետ: 

 

Ու մինչ խոհանոցում խոհարաները պատրաստում են ու առանձին բաժանմունքների թվերով համարակալած տարաներում լցնում ու բաժանում բանջարեղենով ամառային ճաշը, ինքնուրույն ուտելուն սովոր քաղցած երեխաները բակից արագ բարձրացան վերեւ, սեղանի շուրջ զբաղեցրին իրենց տեղն ու ձեռքերով դխկդխկացրին սեղանները` անհամբեր սպասելով մատուցվող ճաշին: Նրանցից մի քանիսը միայն ախորժակով կերան, իսկ մյուսները սպասում էին հաջորդ ճաշատեսակին` փլավին ու մսով կոտլետին, մանր կտրատված վարունգին, լոլիկին ու սալորին: Իսկ նրանց, ովքեր անկարող են ինքնուրույն սնվել, օգնում են մանկատան աշխատակիցները...

 

Հաստատության երեխաներն իրեն պահվածքում ազատ էին ու անկաշկանդ, սենյակում մոտենում էին ինձ, բռնում, շոյում ձեռքս:-Նորություն են փնտրում, ուզում են, որ խոսես իրենց հետ, պատմես ինչ-որ բան,-ասում են դայակները:

 

Ծանր կոչվող բաժանմունքներում եւս եղա: Հետաքրքիր էր, բայց փաստ. այստեղ համարյա անշաժ պառկած երեխաների մանկական ուրախ ձայն այդպես էլ չլսեցի, լռություն ու զարմանք էր տիրում:

 

Ծանոթացա նաեւ երեխաների նկարած նկարներին. պատկերված էին աղքատիկ տուն ու տնակ, ձեռք ձեռքի տված մայր ու որդի, հայր ու աղջիկ: Դայակին, բուժքրոջը, մանկավարժին երեխաները  մա են ասում, իսկ լոգոպետին` պա:


-Հուզիչ օրեր եւս ունեցել ենք,-հիշում է սոցիալական աշխատողը,-մի քանի տարի առաջ հունիսի մեկին հեռուստացույցով ծնողը տեսել էր բանաստեղծություն արտասանող ոգեշնչված տղային, զարմացել, ապա եկավ ու հետ  տարավ տուն: Հիմա փոքրիկն ընտանիքում է` մոր կողքին:

 

Հազվադեպ է սա պատահում, բայց պատահում է երբեմն, որ ծնողը գիտակցում է` երեխան մեղավոր չէ, որ հիվանդ է, նա շատ ավելի կարիք ունի ընտանիքի գրկախառնության, փայփայանքի:

 

Երեխաներին թողնելով ճաշի սեղանի շուրջ` ես հեռացա: Փողոցում լսեցի մի  ճիչ: Նա է, ով կանչում էր զբաղված դայակին ու մի գդալ ճաշ խնդրում նրանից,-միանգամից մտածեցի ես:

  

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 09-ին, ժամը 18:00:00-ին (GMT = 14:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter