Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



Վրաց-օսական շփումներն իրականացվում են հասարակական սեկտորի մակարդակով

 

09 | 08 | 2011 | 12:30 | վերլուծություն 

 

Խաղաղ բանակցությունները փակուղում են հայտնվել, սակայն ակտիվիստները փորձում են վերականգնել կապերը` հուսալով, որ դրանց շնորհիվ ի վերջո կհաջողվի կարգավորել հակամարտությունը:

 

Զարինա Սանակոյեւա, Գոգա Ապցիաուրի, Կովկաս   

 

Կովկասյան լրատու # 602

 

2-ը օգոստոսի, 2011թ.   

 

Մինչ պաշտոնական մակարդակով Թբիլիսիի եւ Հարավային Օսիայի միջեւ բանակցությունները փակուղում են հայտնվել, երկու կողմերի հասարակական կազմակերպությունները փորձում են կապ հաստատել միմյանց հետ:

 

Կողմերը հաճախ հանդիպում են միջազգային ՀԿ-ների աջակցությամբ չեզոք տարածքներում, քանի որ երկու երկրների իրավական համակարգերը բարդացնում են նրանցից որեւէ մեկի տարածքում հանդիպումները:

 

Հարավային Օսիան դուրս եկավ Թբիլիսիի վերահսկողությունից 1991-92թթ. կարճատեւ պատերազմի ընթացքում, սակայն երկու կողմերի քաղաքացիական բնակչությունը կարողանում էր հեշտությամբ անցնել սահմանը մինչեւ 2008թ., երբ Վրաստանին չհաջողվեց վերահսկողություն հաստատել Հարավային Օսիայի նկատմամբ Ռուսաստանի միջամտությունից հետո, որը հետագայում այդ ճանաչեց այդ երկրի անկախությունը:

 

2008-ից ի վեր հարաբերությունները սառել են, եւ Հարավային Օսիայի կապն արտաքին աշխարհի հետ պահպանվում է միայն Ռուսաստան տանող լեռնային ճանապարհի շնորհիվ:

 

Ժնեւում կայացած խաղաղ բանակցություններն այդպես էլ ապարդյուն անցան, իսկ կողմերից ոչ մեկը խաղաղության հաստատման համար անհրաժեշտ զիջումների գնալու նշաններ ցույց չի տալիս: Չնայած երկու երկրների իշխանությունները եւ անգամ հասարակության մեծ մասը ընդհանրապես չեն քաջալերում հարաբերությունների հաստատումը, որոշ ակտիվիստներ փորձում են վերականգնել երկու կողմերի միջեւ կապերը` նշելով, որ վերջիվերջո սա կարող է նպաստել հակամարտության վերջնական կարգավորմանը:

 

Վրացական «Rezonansi» թերթի խմբագիր Մալխազ Գագուան մասնակցել է վրաց-օսական առաջին հանդիպումներից մեկին, որը կազմակերպվել էր IWPR-ի կողմից Կիեւում 2008թ. պատերազմի ավարտից մի քանի ամիս անց:

  

«Սա լրագրող գործընկերների հետ խոսելու հազվադեպ հնարավորություն էր, եւ այդ հանդիպման ժամանակ հաստատված կապերը պահպանվում են առ այսօր: Ինձ պարզապես ապշեցրել էր Հարավային Օսիայից մեր գործընկերների հետ հանդիպումը: Այն ժամանակ պատերազմի ավարտից անգամ վեց ամիս էլ չէր անցել, սակայն մենք կարող էինք նստել սեղանի շուրջ եւ խոսել առանց ագրեսիայի կամ տհաճ զգացողությունների: Լրագրողների համար նման խոսակցությունները խիստ կարեւոր են», - նշում է նա:

 

Մասնակիցները շարունակեցին հանդիպումները, հաճախ Վրաց-օսական քաղաքացիական ֆորումի շրջանակներում, որի հանդիպումները սովորաբար տեղի են ունենում Ստամբուլում: Հարավօսական «21-րդ դար» թերթի խմբագիր Թիմուր Ցխովրեբովի խոսքերով` երկու կողմերի տարաձայնությունները հիմնականում քաղաքական բնույթ են կրում. հարավօսական կողմը պնդում է, որ անկախ է, իսկ վրացականը հերքում է դա: Ցխովրեբովի խոսքերով, սակայն, այս բանակցությունները միակ հարթակն են, որն անմիջական շփում է ապահովում վրացիների հետ:

 

«Հարավային Օսիայի ամենամեծ խնդիրները ներկայում կապված են Վրաստանի հետ: Կարծում եմ` որքան շատ կապեր հաստատվեն նրանց հետ, այնքան ավելի լավ: Մենք չենք մոռանում մեր անկախության գերակայությունը, որից չենք հրաժարվի ոչ մի դեպքում, բայց հնարավոր չէ՞ արդյոք համաձայնության հասնել բոլոր այլ հարցերի շուրջ: Ինչո՞ւ չպետք է բացատրենք Օսիայի դիրքորոշումը», - տարակուսում է նա:

 

«Մենք պետք է ամրապնդենք մեր միջազգային հեղինակությունը եւ օգտագործենք ցանկացած հարթակ այդ նպատակով, այդ թվում` ֆորումները»:

 

Այս ֆորումները կազմակերպում է հոլանդական «IKV Pax Christi» կազմակերպությունը Հոլանդիայի արտաքին գործերի ֆինանսական աջակցությամբ: Կազմակերպության կովկասյան ծրագրերի համակարգող Սինտա Դեպոնդտը նշում է, որ իրենք հույս ունեն շուտով հանդիպումներին ներգրավել նաեւ քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների: Երկու կողմերը ներկայացնող քաղաքական գործիչները եւ վերլուծաբաններն արդեն իսկ հանդիպում են մեկ այլ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ջորջ Մեյսոնի անվան համալսարանի կողմից:

 

Համալսարանի հակամարտությունների վերլուծության եւ կարգավորման դպրոցը արդեն ինը հանդիպում է կազմակերպել, որոնցից վերջինն անցկացվել է այս տարվա հուլիսին` 26 քաղաքական գործիչների, վերլուծաբանների, լրագրողների եւ այլոց մասնակցությամբ:

 

Վրաստանի Կոնֆլիկտոլոգիայի եւ ազգայնամոլության ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Պաաթա Զաքարեիշվիլին նշում է, որ առանձին անհատներին հաջողվել է ստեղծել հաղորդակցման մի մեթոդ, որը թույլ է տալիս նրանց կարծիքներ փոխանակել առողջ մթնոլորտում` առանց միմյանց վիրավորելու.

 

«Ամենակարեւորն այն է, որ վստահության մակարդակը շատ բարձր է: Եղել են շատ սուր քննարկումներ, սակայն դրանք չեն վերածվել վիրավորանքների տարափի, եւ ոչ ոք չի բարկացել: Քննարկումները շատ խաղաղ կերպով են ավարտվել, սակայն բոլորն էլ կարողացել են արտահայտել իրենց տեսակետները»:

 

«Կարծում եմ` շատերը պահպանեցին իրենց տեսակետները, սակայն ոչ բոլորը: Շատերին այս քննարկումները ստիպել են եթե ոչ վերանայել իրենց տեսակետները, ապա առնվազն մտածել», - նշում է նա:

 

Հանդիպումների մասնակիցները անդրադարձել են կենսապայմանների հարցերին, այդ թվում` սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման եւ վրաց անվանմամբ Ախալգորի, իսկ օսական անվանմամբ` Լենինգորսկի շրջանի բնական գազի մատակարարման խնդիրներին:

 

Չնայած մասնակիցներին չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ առավել կարեւոր խնդիրների շուրջ, սակայն նրանք կարողացան համաձայնեցնել ջրի եւ գազի մատակարարման հետ կապված խնդիրները, ինչը պակաս կարեւոր նվաճում չէ ներկայում:

 

«Կարծում եմ, որ նման հանդիպումների ժամանակ կողմերը կարողանում են տեսնել եւ լսել միմյանց: Նրանք պատրաստ են ընդունել այն, թե իրականում ինչ է կատարվում այս կամ այն կողմում: Եւ այս ամենից հետո, մենք ժամանակ ենք ունենում մտածելու, վերլուծելու եւ եզրակացություններ անելու այն մասին, թե որ կետում ենք համաձայնության հասել եւ ինչպես կարելի է շարժվել առաջ: Ամենակարեւորը իրադրության իրական եւ ոչ թե ցանկալի պատկերի գնահատումն է», - կարծիք է հայտնել Սոցիալ-տնտեսական եւ մշակութային զարգացման գործակալության տնօրեն Դինա Ալբորովան: Գործակալությունը գտնվում է Հարավային Օսիայի մայրաքաղաքում, որի օսական անվանումը Ցխինվալ է, իսկ վրացականը` Ցխինվալի:

 

Այնուամենայնիվ, հանդիպումներն այդքան էլ հեշտ չէ կազմակերպել: Հարավային Օսիայում գոյություն չունի անկախ մամուլ, որի հետեւանքով լրագրողները հաճախ տեխնիկապես պետական աշխատողներ են համարվում, եւ սա կարող է բարդացնել նրանց մասնակցությունը ՀԿ-ների համար նախատեսված միջոցառումներին: Կիեւից եւ Ստամբուլից բացի, վրաց-օսական հանդիպումների կազմակերպման համար չեզոք տարածքներ են հանդիսացել նաեւ Բաքուն եւ Երեւանը, որտեղ մի շարք ՀԿ-ների նախաձեռնությամբ կազմակերպվել են հանդիպումներ առանձին անհատների մասնակցությամբ` երկու կողմերին հուզող խնդիրները քննարկելու նպատակով:

 

Հասարակական կազմակերպությունները կցանկանային հանդիպումներ կազմակերպել անմիջապես Վրաստանում եւ Հարավային Օսիայում, սակայն մի կողմի ստեղծած կանոններին դժվար է հետեւել, առանց միաժամանակ մյուս կողմի կանոնները խախտելու: Անցյալ տարվա ավարտին Վրաստանում ուժի մեջ մտան այսպես կոչված «Վրաստանի օկուպացված տարածքներում միջոցառումների կազմակերպման կանոնները», որոնք սահմանափակում են Հարավային Օսիայում եւ Աբխազիայում միջոցառումները:

 

Կանոնները սահմանում են, որ երկու հանրապետություններում բոլոր միջոցառումների հետ կապված նախագծերը պետք է նախօրոք համաձայնեցվեն Վրաստանի կառավարության հետ: Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարար Եկատերինա Տկեշելաշվիլին նշում է, որ կառավարությունը ողջունում է քաղաքացիական հասարակության նախաձեռնած նախագծերը, սակայն պնդում է, որ դրանք պետք է համապատասխանեն Վրաստանի օրենքներին:

 

«Սա չի նշանակում, որ մենք պատրաստ չեն փոփոխությունների: Մենք պատրաստ ենք օգտագործել կանոնների ճկունությունից բխող մեխանիզմները», - նշում է նախարարը:

 

Հարավային Օսիայի նախագահի խորհրդական Կոստա Ձուգաեւի խոսքերով` երկիրը ողջունում է արեւմտյան դոնորների հետ համագործակցության հնարավորությունը, սակայն պնդում է, որ վերջիններս չեն կարող սահմանել իրենց աշխատանքի նախնական պայմանները, ինչի հետեւանքով շատ բարդ կլիներ հետեւել վրացական օրենքներին, որոնք պահանջում են նախապես համաձայնեցնել իրենց գործողությունները [վրացական կողմի հետ]:

 

«Այս ամենն իրականացնելու փորձեր եղել են, անգամ լուրջ ֆինանսական աղբյուրների առկայության դեպքում: Այնուամենայնիվ, պարզ է, որ դրամը վճռորոշ գործոն չի հանդիսանում այստեղ: Վճռորոշ գործոնը մեր քաղաքական գերակայություններն են», - ասում է նա:

 

Անգամ եթե դոնորները կարողանան համաձայնության գալ երկու [երկրների] իրավական համակարգերի հետ, միեւնույն է` երկու կողմերում էլ կան խմբավորումներ, որոնք դեմ են ցանկացած երկխոսությանը: Հարավային Օսիայի մայրաքաղաքից բլոգեր եւ համատեղ ֆորումների մասնակից Մարիա Պլիեւան նշում է, որ հաճախ ճնշման է ենթարկվում իր գործունեության պատճառով:

 

«Ներկայում այնպիսի պահ է, որ ես զբաղվում եմ ոչ միայն պարզապես լրագրողական նյութեր գրելով: Սրա պատճառն այն է, որ Ցխինվալում յուրաքանչյուր հայտնի մարդու արգելված է ինձ հետ խոսել: Նրանք ոչ միայն հրաժարվում են մեկնաբանություններ տալուց, այլ անգամ խուսափում են պատահական հանդիպումներից: Բացի այդ, ինձ հաճախ են սպառնում կամ ճնշման ենթարկում, նաեւ ընդհարումներ են տեղի ունենում իմ եւ խորհրդարանի անդամների կամ տեղեկատվության նախարարության ներկայացուցիչների միջեւ: Նրանք արել են ամեն հնարավորը` իմ կերպարը հասարակության շրջանում բացասական դարձնելու համար», - ասում է Պլիեւան:

 

Այնուամենայնիվ, նա չի պատրաստվում հրաժարվել իր գործունեությունից:

 

«Կարծում եմ` եթե մենք չհանդիպենք վրաց հասարակության ներկայացուցիչների հետ, ապա մենք երբեք չենք կարողանա հասկանալ միմյանց, եւ մեր ողջ կյանքը կվերածվի պատերազմի: Տեղեկությունների եւ միմյանց հետ կապերի բացակայությունը, նաեւ որոշակի հարցերի շուրջ ըմբռնման հասնելու անհնարին լինելը հանգեցնում են ագրեսիայի, իսկ սա իր հերթին` պատերազմի: Իսկ ես ուզում եմ, որպեսզի գալիք սերունդն ապրի խաղաղ պայմաններում: Մեզանից բացի ոչ ոք չի խոսի խաղաղության մասին: Մենք պետք է խոսենք առանց միջնորդների: Ահա թե ինչու են այս հանդիպումները կարեւոր», - նշում է բլոգերը:

 

Զարինա Սանակոյեւան եւ Գոգա Ապցիաուրին «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցներն են եւ մի շարք համատեղ հանդիպումների մասնակիցներ:

 

Հոդվածն արտատվպում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:  (www.iwpr.net)

 

 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 09-ին, ժամը 13:00:00-ին (GMT = 09:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter