Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ալվան ծաղիկը Հայկավանում, Ոսկեհասկում եւ Ամասիայում

 

09 | 08 | 2011 | 16:30 | լուր                  

 

Օգոստոսի 8-ից Ալվան ծաղիկ համայնքների զարգացման հոլանդական հիմնադրամը Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում իրականացնում է 4-օրյա սեմինար: Այն Ալվան ծաղիկ նախակրթական ծրագրի մի մասն է եւ նախատեսված է մարզի Հայկավան, Ոսկեհասկ եւ Ամասիա համայնքների ուսուցիչների եւ դաստիարակների համար:

 

-Ծրագրի նպատակը 4-ից 6 տարեկան երեխաների կրթական խնդիրների լուծումն է,- ասում է Ալվան ծաղիկ ՀԶՀ խորհրդի անդամ Լիլիթ Գասպարյանը,- անհատական, հոգեբանական այնպիսի մթնոլորտի ստեղծումը, որը կնպաստի երեխայի` ինքնուրույն որոշում ընդունելու ունակության զարգացմանը: Կարեւոր է, որ երեխան կարողանա ծրագրավորել իր օրը: Դա կնպաստի, որ նա որոշակի գիտելիքներով ու հմտություններով ոտք դնի դպրոց:

 

Ծրագիրն իրականացվում է հոլանդական փորձի հիման վրա, սակայն, ինչպես նշում է Լ.Գասպարյանը, ուսուցվողներին ոչինչ չի պարտադրվում. ինչպե՞ս ծրագիրը կաշխատի, արդյո՞ք կաշխատի, թե՞ ոչ` ցույց կտա մոտ ապագան: Ծրագիրը չի նախատեսում, որ հոլանդական փորձն ամողջությամբ, առանց փոփոխության, ներդրվելու է Հայաստանում: Ծրագրում հաշվի են առնվելու հայկական բնավորության եւ ավանդույթների առանձնահատկությունները:

 

Հայաստանում եւ Հոլանդիայում խնդիրները տարբեր են: Բավական է միայն նշել, որ Հոլանդիայում 4-ից 12 տարեկան երեխաների 68 տոկոսը սթրեսի մեջ է, 10 երեխայից 1-ը խճճված է, գերհոգնած: Երեխաների սոցիալ-հոգեբանական իրավիճակի առումով թեեւ Հայաստանում պատկերը ընդհանուր նմանություններ ունի Հոլանդիայի հետ, սակայն տարբեր են այդ վիճակը ծնող պատճառները:

 

Օրինակ, Հոլանդիայում լուրջ խնդիր է թմրամոլությունը. հոլանդական բոլոր խանութներում վաճառվում են թմրանյութեր:

 

-Բնականաբար, մենք չենք կարող պատկերացնել, որ Հայաստանում հայրը կնստի եւ երեխայի հետ կխոսի թմրանյութերի մասին, խորհուրդ կտա, թե որն է դրանցից առավել անվնաս եւ նախընտրելի,-նշում է Լ.Գասպարյանը,- բայց մեզանում էլ երեխաներն իրենց խնդիրներն ունեն: Նրանք անընդհատ խնդրում են, գուցե աչքերով, ոչ բառերի միջոցով, լուծում տալ իրենց խնդիրներին: Ամենօրյա ֆինանսական, ընտանեկան խնդիրները իրենց արձագանք են գտնում նրանց հոգիներում, հաճախ ծնողներից աննկատ:

 

Սեմինարն ընթացավ բաց հաղորդակցության մթնոլորտում: Մասնակիցները դիտեցին ֆիլմ-տեսահոլովակ` երեխաների մասին: Քննարկվեց նախակրթարաններում հոգեբան ունենալու խնդիրը: Գաղափարը շատերին դուր եկավ, բայց ծրագիրը համապատասխան միջոցներ չունի այդ գաղափարը իրականացնելու համար: Այն կարող է կյանքի կոչվել համայնքների աջակցության դեպքում:

 

Ազատան ՀԿ-ի անդամ Լիլիթ Գյունաշյանը նշում է, որ ծրագիրն Ազատանում չի իրականացվում, բայց հիմնադրամի հետ համայնքը նախագծեր ունեցել է: Այս ծրագիրը հետաքրքիր է, կարեւոր է փորձի փոխանակումը: Վերջինս կարեւորում է նաեւ երեխաների խաղին, ժամանցին ու զարգացմանը հատկացվող ժամանակի ճիշտ բաշխումը:

 

-Երեխաների անձը, եսը ձեւվորվում է հենց այս տարիքում,-ասում է Ամասիայի Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ Մերի Մելիքյանը,-այլ երկրների փորձին ծանոթանալը, բականաբար, լավ է: Բայց կուրորեն ամեն ինչ չենք ընդունելու` ընտրելու ենք լավագույնը:

 

Հիմնականում ամեն ինչ կենտրոնանում է Երեւանում կամ մյուս մարզերում, նշում է Լ.Գասպարյանը, այդ պատճառով էլ այս ծրագրի իրականացման համար ընտրվել են Շիրակի մարզի սահմանամերձ համայնքները:

 

Նախակրթական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ պարագաներն ու կահույքը ուղարկվել են Հոլանդիայից:

 

Ալիսա Հակոբյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 09-ին, ժամը 16:30:00-ին (GMT = 12:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter