Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Էլ ինչպես է լինում ոստիկանական պետությունը:

 

10 | 08 | 2011 | 12:00 | մեկնաբանություն                   

 

Երեկ երեկոյան մայրաքաղաքում հերթական բախումն է տեղի ունեցել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների ու ոստիկանության աշխատակիցների միջեւ: 6 երիտասարդներ ենթարկվել են ծեծի ու տեղափոխվել ոստիկանության բաժին: Ըստ տեղեկատվության, ոստիկանություն ժամանած շտապօգնության բժիշկները բերման ենթարկվածներ մոտ արձանագրել են ուղեղի ցնցում:

 

Սա ոչ նորություն, ոչ էլ ինչ-որ արտառոց բան է արդեն երկար տարիներ ոստիկանական պետության վերածված մեր իրականության մեջ: Այստեղ արտառոցը, թերեւս, միայն այն է, որ այս օրերին կարծես խաղաղության պայմանագիր ու զինադադար է հաստատվել Կոնգրեսի եւ իշխանության միջեւ, որը ձեւակերպվել է երկխոսություն անվամբ: Բացի այդ, մեր օրինապահ ու ժողովրդավար իշխանությունը եվրոպաներում մունետիկում է երկրում իրավական ոլորտի բարեփոխումներ անցկացնելու մասին:

 

Բնականաբար, կողմերը տարբեր կերպ են ներկայացնում դիպվածը: Ըստ ոստիկանության հաղորդագրության, իրենց ծառայողները դիտողություն են արել մի քաղաքացու եւ այդ պահին մոտեցել են մի խումբ երիտասարդներ, միջամտել են, վիրավորական խոսքեր ուղղել ոստիկանների հասցեին, խոչնդոտել են նրանց աշխատանքները։ Ոստիկանության աշխատակիցները փորձել են կարգի հրավիրել, սակայն նրանք դիմադրություն են ցուցաբերել, ինչից հետո նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին։

 

Ըստ Կոնգրեսի, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀԱԿ-ի ակտիվիստ երիտասարդները մոտեցել են Երևանի ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի քաղաքացիների: Երիտասարդները պահանջել են ոստիկաններից հիմնավորել իրենց գործողությունները: Ի պատասխան` ՊՊԾ գնդի աշխատակիցները հարձակվել են երիտասարդների վրա, ծեծի ենթարկել, այնուհետև` տեղափոխել Կենտրոնի ոստիկանության բաժին:

 

Անկախ ներկայացվածից, ակնհայտ է մի բան. ոստիկանները ծեծել են երիտասարդների, ովքեր տվյալ պահին թերեւս իրացրել են իրենց քաղաքացիական իրավունքը: Ըստ ամենայնի, մեր փառապանծ ոստիկանները հերթական անգամ իրենց օրինապահ գործողություններում գործել են ոչ համաչափ: Օրինապահություն իրականացնելու ոստիկանական իրավունքը բնավ չի նշանակում ծեծել սեփական քաղաքացիներին, եթե անգամ ընդունենք, որ վերջիններս իրենց պահել են ոչ հարգալից: Էլ ինչպես է լինում ոստիկանական պետությունը:

 

Համլետ Կիրակոսյան 

 

Լուսանկարը` www.tert.am կայքից


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 10-ին, ժամը 12:15:00-ին (GMT = 08:15:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter