Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



12 հոգանոց ընտանիքին պետությունն առաջարկում է մեկ բնակարան

 

10 | 08 | 2011 | 19:00 | ակնարկ

 

-12 հոգով երկու սենյականոց բնակարանում տեղավորվել հնարավո՞ր է, այն էլ երեք առանձին ընտանիքներով, որ մեր ղեկավարներն ասում են` 12 մահաճակալ դրեք եւ ապրեք, դա ասելու բա՞ն է,-զարմանում ու զայրանում է նախկինում Ռեպինի փողոցի` ներկայումս Շչեդրին 217/049 հասցեով տնակի բնակչուհի Գոհար Սահակյանը:

 

Մինչ երկրաշարժը Սահակյան ամուսինները երկու որդիների հետ բնակվել են Մանուշյան 2-րդ թաղամասի 5-րդ շենքի 2 սենյականոց բնակարաններից մեկում: Նույն այդ բնակարանում բնակվել են նաեւ ամուսնու ծնողները եւ եղբայրները: Եղբայրներից մեկը ամուսնացած է եղել մինչ երկրաշարժը, իսկ մյուսը` ամուսնացել է երկրաշարժից հետո, արդեն տնակում: Երեք եղբայրներն իրենց ընտանիքներով գրանցված են նույն հասցեում, բայց ներկայումս բոլորն էլ ապրում են առանձին տնակներում, իսկ ծնողները մի քանի տարի առաջ են մահացել:

 

Գոհար եւ Մովսես Սահակյանները երկրաշարժից  հետո ստիպված գնել են տնակը եւ արդեն 20 տարի  բնակվում են այնտեղ: 2 իրար միացված տնակներում ներկայումս ապրում են իրենց 23 եւ 24 տարեկան տղաների հետ: Բնակիչները թեեւ իրենց համար ստեղծել են կենցաղային բավարար պայմաններ, սակայն անհնար է այնտեղ նորմալ կենսավիճակ ապահովել: Առանձնացրել են երկու փոքրիկ ննջասենյակներ, ուր հազիվ տեղավորել են մահճակալները: Իսկ փոքրիկ հյուրասենյակի  առաստաղն այնքան ցածր է, որ աչքերը թեթեւակի վեր հառելիս անգամ պարզ երեւում են անձրեւի թողած հետքերը:

 

20 տարիների ընթացքում շատ անգամ են վերանորոգել տնակը, անցած տարի փոխել են բոլոր սենյակների փտած հատակները եւ նորոգել տանիքը: Բայց կարծես ոչինչ արած չլինեին, հիմա էլ  ուժեղ անձրեւների ժամանակ առաստաղից նորից  կաթում է, իսկ հատակն էլ` ճռճռում:

 

Մի քանի անգամ կառավարությունն առաջարկել է բնակարանի գնման վկայագիր ստանալ, բայց իրենք հրաժարվել են, քանի որ երեք առանձին ընտանիքների առաջարկվել է մեկ վկայական, որի գումարը չի բավականացնի անգամ մեկ բնակարան գնել, ուր մնաց երեք առանձին բնակարան:

 

Անօթեւանների հերթացուցակում նրանք արտոնությունների վերջում են` 29-րդ կետում: 2011 թ. կատարված փաստագրման ժամանակ եւս ներկայացրել են բոլոր փաստաթղթերը, բայց չգիտեն` այս տարի տուն կստանան, թե ոչ:

 

-Մեզ ամեն անգամ ասում են, որ հնարավոր է բարելավումով 3 սենյականոց բնակարան տան, բայց դրանից ինչ օգուտ: Երեք եղբայրներ ինչպե՞ս են կիսելու այդ բնակարանը: Բացի այդ, եթե բնակարան  Մուշ թաղամասում հատկացնեն, ես չեմ գնա, ավելի լավ է մնամ իմ տնակում: Այս վիճակից միակ ելքը ես տարածքի սեփականաշնորհումն եմ համարում, բայց դրա համար էլ հնարավորություն ու միջոցներ չունենք,- ասում է տնակի բնակչուհի, 52-ամյա տիկին Գոհարը:

 

Գոհարի երկու որդիները ֆինանսական խնդիրների պատճառով դպրոցն ավարտելուց հետո չեն կարողացել շարունակել ուսումը: Ինչպես ասում է տիկինը, հատկապես մեծ որդին բավական խելացի է: Լավ գիտի անգլերեն, աշխարհագրություն, պատմություն, բայց մինեւ վերջերս ստիպված է եղել աշխատել քաղաքում գործող ավտոլվացման կետերից մեկում, երկու ամիս առաջ աշխատանքից դուրս է եկել եւ մեկնել Ռուսաստան: Հիմա արդեն հասուն տղաներ են, ժամանակն է նրանց ամուսնացնելու, բայց տնակն է փոքր ու ոչ այնքան հարմարավետ: 

 

Սահակյանների ընտանիքը Շիրակի մարզի շուրջ 6000 անօթեւան ընտանիքներից մեկն է: Կառավարությունն անօթեւանների խնդրի լուծման համար բնակարաններ է կառուցում եւ հատկացնում Մուշ թաղամասում, անցած տարի` 1056, իսկ այս տարի նախատեսված է 1756: Բայց անօթեւաններից շատերը գերադասում են ոչ թե Մուշի բնակարանները, այլ արդեն փտած ու քայքայված իրենց տնակները, ինչը մտածելու տեղիք է տալիս:

 

Սոնա Առաքելյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 10-ին, ժամը 19:10:00-ին (GMT = 15:10:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter