Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ինչու՞ չեն հրապարակվում ցեղասպանության զոհերի փոխհատուցում ստացած  ժառանգների անունները

 

10 | 08 | 2011 | 15:00 | հետազոտություն

 

2007 թվականին Հ1-ով հայտարարվեց, որ ֆրանսիական Աքսա ապահովագրական ընկերության կողմից սկսվելու է Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ գնացած եւ իրենց գույքն ապահովագրած անձանց ժառանգների դիմումների հավաքագրման գործընթացը: Դրա արդյունքում այն դիմումատուները, որոնց  նախնիներն իրենց գույքն ապահովագրել էին Աքսա-ում եւ ունեին ապահովագրական պոլիսներ, պետք է ստանան փոխհատուցում: Համաձայն http://www.panarmenian.net/arm/society/news/44641/ կայքի տվյալների, փոխհատուցում ստանալու համար դիմումների ընդհանուր քանակը եղել է 13790, որից 12794-ը   մերժվել է, իսկ 996-ը` դատարանի վճռով հաստատվել: Ըստ Regnium գործակալության, ցեղասպանության զոհերի ժառանգներին տրվող ընդհանուր գումարի չափը կազմել էր 17,5 մլն ԱՄՆ դոլար, որից 11,5  մլն-ը հատկացվել է փոխհատուցման նպատակով: Գործընթացի հենց սկզբից ընդհանուր գումարից 6 մլն դոլար տրվել է ֆրանսիական հասարակական կազմակերպություններին եւ գործը վարող իրավաբաններին:

 

www.ArmnianInsuranceSettlementAXA.com կայքում, որն այժմ չի գործում, տեղադրված էր այն մարդկանց անունների ցուցակը, ովքեր ապահովագրել են իրենց գույքը Աքսայում մինչ ցեղասպանությունը: Դիմողից պահանջվում էր փաստաթղթերով ապացուցել, որ ցուցակում ներկայացված անձի ու դիմողի միջեւ ազգակցական կապ կա եւ ժառանգորդի կարգավիճակով անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ԱՄՆ Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի շրջանցիկ դատարան:

 

Փաստաթղթերի ձեւակերպման եւ ուղարկման գործընթացը Հայաստանից կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարությունը, որը մոտ 3840 դիմում-հայց էր ուղարկել: Փաստաթղթերն ուղարկելուց հետո դիմումատուները որոշ ժամանակ անց ստանալու էին պատասխան նամակներ հայցի  մերժման կամ բավարարման մասին:

 

Շատերն իրենց դիմումների պատասխանները ստանալուց հետո դժգոհում էին, որ առանց հիմնավոր պատճառաբանության դրանք մերժվել են: Գյումրեցի դիմումատուներից մեկը խնդրեց ինձ` որպես անհատ քաղաքացի, պարզաբանում ստանալ արդարադատության նախարարությունից գործի ընթացակարգի վերաբերյալ: Քաղաքացու խոսքերով, արդարադատության նախարարությունը իր գործը ժամանակին կազմել եւ ուղարկել է Լոս-Անջելես: Սակայն 2009 թվականի դեկտեմբերի վերջին նա նամակ է ստացել Աքսայից, որում նշվում էր, որ իր հայցը մերժված է` առանց հիմնավոր պատճառաբանման: Նամակը հաստատված չէր ո´չ ստորագրությամբ, ո´չ կնիքով, դատարանի վճիռն էլ վերջնական էր եւ ենթակա չէր բողոքարկման:   

 

Քաղաքացու բարձրացրած մտահոգության կապակցությամբ 2010 թվականի օգոստոսի 30-ին նամակով դիմեցի արդարադատության նախարարություն: Այնտեղից պարզաբանեցին, որ Աքսա ապահովագրական ընկերության դեմ հայց հարուցվել է մասնավոր անձանց կողմից, եւ Հայաստանի կառավարությունը իրավասու չէ միջամտելու այս գործընթացին: Նախարարությունը միայն հայցերի ուղարկման տեխնիկական կողմն է ապահովել: Նախարարության տվյալներով, դատարանի որոշմամբ հայցադիմումներն ուսումնասիրել են երեք ֆրանսահայերից կազմված խորհուրդը`Հ.Զոբոյանը, Զ.Գաբրիելյանը, Ս.Շնորոքյանը, իսկ ժառանգորդ ճանաչվելու կամ չճանաչվելու փաստը հաստատվել է դատարանի վճռով: Աքսայի կողմից  գումարների փոխհատուցման հարցով պատասխանատուն եղել է Բարսեղ Գարթալյանը: Հարցի շուրջ  պարզաբանում ստանալու նպատակով այս կառույցը դիմել է Աքսա ապահովագրական ընկերության կարգավորող հանձնաժողովին, որը պատասխանել է` դատարանի վճիռը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման, իսկ քաղաքացու ստացած նամակը համարվում է իրական փաստաթուղթ, քանի որ նշված ռեկվիզիտներով որեւէ նամակ Աքսայի կարգավորող հանձնաժողովի կողմից ՀՀ չի ուղարկվել: Պատասխան նամակի մեջ նաեւ նշվում է, որ Աքսայի գործով հայցերի բավարարման կամ մերժման եւ գումարների փոխհատուցման, նաեւ նամակների բովանդակության եւ այն ուղարկելու գործընթացի հետ կապված  նախարարությունը որեւէ պարտավորություն չունի: Առաջարկվում էր բարձրացված հարցի կապակցությամբ դիմել Եղայանի փաստաբանական գրասենյակ:

 

2011 թվականի հունվարի 14-ի կրկին այս հարցի կապակցությամբ դիմեցի այս գերատեսչությանը, որտեղից ստացված պատասխան նամակի մեջ նշվում էր, որ Աքսայի  կողմից Օսմանյան Թուրքիայի տարածքում իրականացված ցեղասպանության դիմաց չվճարված ապահովագրական հատուցումների բաշխման համար ստեղծված հանձնաժողովը, որին վերապահվել էր ապահովագրված անձանց ժառանգորդների դիմումների ընդունման եւ քննության արդյունքներով ապահովագրական հատուցումների բաշխումը, հանդիսացել է ինքնուրույն մարմին` գործելով ԱՄՆ-ի Լոս Անջելեսի նահանգի շրջանային դատարանի վերահսկողության ներքո եւ ղեկավարվելով ամերիկյան օրենսդրությամբ: Հանձնաժողովին վերապահված է եղել դիմումների քննության արդյունքներով դրանց բավարարման կամ մերժման վերջնական որոշումների կայացման բացառիկ իրավունքը:

 

Դիմումների արդյունքների վերաբերյալ հանձնաժողովի որոշումները հաստատման են ներկայացվել ԱՄՆ-ի Լոս Անջելեսի նահանգի շրջանային դատարան`առանց դրանց արդյունքների բողոքարկման իրավունքի: Քանի որ Աքսայի դեմ հայցը հարուցվել է մասնավոր անձանց կողմից, ՀՀ կառավարությունը իրավասու չէ միջամտել այս գործընթացին: Փոխարենը, գործով վճռի կայացումից հետո, ամերիկյան օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն, տրամադրված է եղել ժամկետ, որի ընթացքում այն անձինք, որոնց վրա դատական ակտը կարող էր տարածվել նախադեպի ուժով, կարող էին հրաժարվել իրենց նկատմամբ դրա կիրառումից եւ սկսել ինքնուրույն վարույթ ընկերության դեմ: Մինչդեռ բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր սահմանված ժամկետում չեն ներկայացրել դատական ակտի նախադեպային ուժից հրաժարվելու վերաբերյալ դիմումը, հանձնաժողովի կողմից դիմումների ընդունման եւ քննության ընթացակարգը դարձել է պարտադիր: Նամակում ասվում էր, որ ՀՀ արդարադատության նախարարությունը կամավոր է ստանձնել ՀՀ քաղաքացիների իրավական օժանդակության, դիմումների պատրաստման եւ հանձնաժողովին ուղարկան գործընթացը, սակայն չի ունեցել դիմումների քննության եւ դրանց պատասխան տալու ընթացակարգերի վրա ազդելու կամ միջամտելու որեւէ իրավասություն: Առաջարկվում էր կոնտակտային տվյալեր, որոնց միջոցով կարելի կլիներ ստանալ քաղաքացուն հուզող հարցերի պատասխանները:

 

Ստացվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի այս հարցի կապակցությամբ ինքնուրույն հետաքննություն պետք է անցկացնի պարզելու համար, թե ի վերջո ի՞նչն է եղել իր դիմումի մերժման պատճառը:

 

Մինչեւ հիմա պարզ չէ, թե ինչու՞ չեն հրապարակվում ցեղասպանության զոհերի այն ժառանգների անունները, ովքեր ստացել են փոխհատուցում եւ ամենակարեւորը` նրանց ստացած գումարի չափը:

 

Բացի այդ չկա մի դատական վճիռ, որը հնարավոր չլինի բողոքարկել առավել եւս նման դեպքերում, երբ շատերի դիմումների մերժման պատճառը հստակեցված չէ:

 

Եթե www.ArmnianInsuranceSettlementAXA.com կայքում հրապարակվի փոխհատուցում ստացողների անուն-ազգանունը եւ փոխհատուցված գումարի չափը շատերիս համար պարզ կդառնա, թե որքան գումար են ստացել զոհերի ժառանգները բոլորը միասին եւ արդյո՞ ք 11,5 մլն դոլար գումար է տրամադրվել նրանց փոխհատուցման նպատակով: Ցրված լինելով աշխարհով մեկ, զոհերի ժառանգները չէին կարող համախմբվել եւ տեր դառնալ իրենց իրավունքներին` հասկանալու համար տեղի ունեցածը:

 

http://asekose.am/?p=37405  կայքի տվյալներով Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը մի օրենք է ստորագրել, որը Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդների` փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու ժամկետը երկարաձգում է մինչև 2016 թվականը` սահմանված 2012 թվականի փոխարեն: Օրենքն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Ըստ www.asm.ca.gov կայքի, դա նշանակում է, որ Ցեղասպանության զոհերի իրավահաջորդները Կալիֆոռնիայի դատարաններում կարող են արդարության հասնելու գործընթացն սկսել անմիջապես։

 

Անահիտ Սիմոնյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 10-ին, ժամը 15:00:00-ին (GMT = 11:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter