Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Միքայել Դանիելյան. Ոստիկանները դիմել են պրովոկացիայի

 

10 | 08 | 2011 | 15:00 | լուր               

 

Օգոստոսի 9-ին երեկոյան Երեւանում, Կարապի լճի մոտ ոստիկանների կողմից բերման  ենթարկված ՀԱԿ-ի 7 ակտիվիստներն այսօր ժամը 14:00-ի դրությամբ դեռ ազատ չէին արձակվել:

 

Անդրադառնալով ոստիկանների գործողություններին` Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ դրանք ուղեկցվել են օրենքի կոպիտ խախտումներով: Բերման ենթարկված երիտասարդները 21:30-ից մինչեւ 04:30 պահվել են Կենտրոն համայնքի ոստիկանական բաժանմունքում, որտեղ նրանց խոշտանգել են, ծեծել, չեն թույլատրել, որ բժիշկները բուժզննություն անցկացնեն: Ոստիկանները խոչընդոտել են նաեւ փաստաբանների հանդիպմանն իրենց պաշտպանյալների հետ: Ժամը 7-ին երիտասարդները տեղափոխվել են  մեկուսարան:

 

Մինչեւ հիմա ոստիկանները չեն հայտնել, թե քրեական գործ հարուցվել է, թե ոչ: Ըստ Մ.Դանիելյանի, ամենայն հավանականությամբ հարուցվել է, սակայն դեռ այդ մասին ոչինչ չի հրապարակվել: Ըստ օրենքի, քրեական գործ պետք է հարուցվեր երիտասարդներին բերման ենթարկելուց 3 ժամ անց, հակառակ պարագայում` ՀԱԿ-ի ակտիվիստներին պիտի ազատ արձակած լինեին:

 

Ինչպես հայտնի է, կարմիր բերետավորները անցորդներին ստուգելիս են եղել, երբ ՀԱԿ-ի ակտիվիստները մոտեցել են նրանց, պահանջել հիմնավորել խուզարկության պատճառները. սկսվել է լեզվակռիվ, ծեծկռտուք` արդյունքում երիտասարդները բերման են ենթարկվել:

 

- Ոստիկանները անօրինական գործողություններ են կատարել: Նախ նրանք ծեծկռտուքի մեջ չպիտի մտնեի քաղաքացիների հետ` լինեին ՀԱԿ-ի ակտիվիստներ, թե ոչ,-ասում է Մ.Դանիելյանը,-ապա` պիտի անեին այն, ինչ նախատեսվում է օրենքով: Ոստիկանների գործողությունները կարելի է համարել փոքր-ինչ պրովոկացիա` սադրանք, քանզի երիտասարդներից շատերին նրանք ճանաչում են որպես ՀԱԿ-ի ակտիվիստների, ովքեր արդեն մի քանի անգամ ձերբակալված եղել են:

 

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել ՀԱԿ-իշխանություն երկխոսության շրջանակներում տեղի ունեցած 4-րդ հանդիպումից ընդամենը մի քանի ժամ անց:

 

Արդեն օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ երիտասարդների նկատմամբ հարուցվել է քրեական գործ`քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի և 316 հոդվածների առաջին մասի հատկանիշներով: ՀԱԿ երիտասարդ 7 ակտիվիստների ձերբակալման մասին արձանագրությունը կազմվել է առանց փաստաբանի ներկայության, ուստի անօրինական է,- 
Առաջին լրատվականի հետ զրույցում ասել է փաստաբան Ստեփան Ոսկանյանը, ով ներգրավված է այս գործում որպես պաշտպան։


Հիմա մեր առաջին քայլը լինելու է փաստաբան ներգրավելը,-ասել է Ոսկանյանը։ 
Փաստաբանը Առաջին լրատվական-ի հետ զրույցում հայտնել է, որ տղաները բռնություն չեն կիրառել, ընդհակառակը` ծեծի են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, ինչի մասին վկայում են մարմնական վնասվածքները։ Փաստաբանը նշել է նաև, որ տղաները բոլորը եղել են սթափ վիճակում։

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 10-ին, ժամը 15:00:00-ին (GMT = 11:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter