Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հայաստանի հանրային Հ1 հեռուստաալիքի հաղորդումներում 2011 թվի մարտ եւ ապրիլ ամիսներին բազմիցս խախտվել են ՀՀ գովազդային օրենսդրության պահանջները

 

10 | 08 | 2011 | 11:30 | հաշվետվություն                   

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը 2011 թվականի հունվարի 1-ից իրականացնում է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության Հ1 հեռուստաալիքով հեռարձակված հաղորդումների գովազդային ծավալների եւ տեղաբաշխման գործող օրենսդրությանը համապատասխանության ուսումնասիրու-թյուն` մոնիտորինգ:

 

Մոնիտորինգի եւ վերլուծության նպատակներն են.

 

1. Պարզել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության համակարգում գործող Հայաստանում վերգետնյա անտենաներով հեռարձակվող Հ1 հեռուստաալիքով հեռարձակվող գովազդային նյութերի ծավալը եւ դրա մասը հաղորդումների ամբողջ ծավալի մեջ:

 

2. Պարզել Հ1 հեռուստաալիքով հեռարձակվող գովազդի ծավալի եւ բաշխման համապատասխանությունը գործող օրենսդրությամբ նախատեսված նորմերին:

 

3. ՀՀ գործող օրենսդրությանը Հ1 հեռուստաալիքի գովազդային ծավալների եւ տեղաբաշխման անհամապատասխանության բացահայտման դեպքում Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին, Հ1 հեռուստաալիքին, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին առաջարկությունների մշակում` Հ1 հեռուստաալիքի ծրագրերում գովազդի հեռարձակման եւ տեղաբաշխման օրինականությունն ապահավելու համար:   

 

4. Պարզել Հ1 հեռուստաալիքի գովազդային հնարավոր եկամուտների տարեկան ծավալը եւ դրա հարաբերակցությունը գովազդային եկամուտների պաշտոնական տվյալների հետ:

 

Ըստ 2011 թվի մարտ եւ ապրիլ ամիսների դիտարկումների, Հ1 հեռուստաալիքի հաղորդումներում գովազդի օրենքով սահմանված ծավալը գերազանցվել է ինչպես ընդհանուր եթերաժամանակի մեջ (Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենք 26.6.1` ընդհանուր եթրաժամանակի առավելագույնը 7 տոկոսը), այնպես էլ` հաղորդումների մեկ ժամվա ընթացքում սահմանված առավելագույն չափը (Գովազդի մասին ՀՀ օրենք 9.2` մեկ ժամում ոչ ավելի քան 10 րոպե գովազդ): Բացի այդ դիտարկվել են մի շարք դեպքեր, երբ խախտվել է հաղորդումը 20 րոպեում ոչ ավելի հաճախակի քան մեկ անգամ գովազդով չընդմիջելու պահանջը (Գովազդի մասին ՀՀ օրենք 9.2), եւ հաղորդումներում դիտվել են հնարավոր քողարկված գովազդի մի շարք դեպքեր:

 

Դիտարկումների հիման վրա կազմվել են առաջարկներ ուղղված ՀՌԱՀ-ին Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին, Հ1 հեռուստաընկերությանը եւ Ազգայինն Ժողովին, այն հաշվով, որ այդ առաջարկների ընդունումը եւ կատարումը կարող է բարեփոխել իրավիճակը Հ1 հեռուստաալիքի գովազդային քաղաքականության մեջ: Առաջարկները ներկայացվում են ստորեւ:

 

1.      Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին եւ Հ1 հեռուստաընկերությանը առաջարկում ենք համապատասխան ջանքեր ներդնել, որպեսզի Հ1 հեռուստաալիքի հաղորդումները մայրաքաղաքից եւ  Արարատյան դաշտից բացի օրական 24 ժամ հեռարձակվեն նաեւ Հայաստանի բոլոր մարզերում եւ հասանելի լինեն բոլոր հարկատուներին:

 

2.      Հ1 հեռուստաընկերությանը առաջարկում ենք

 

Ա. հետեւել Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքի 26 հոդվածի 6.1 կետի պահանջներին, բարեփոխել ծրագրերի կառավարման եւ գովազդի տեղադրման աշխատանքներն այնպես, որ առեւտրային գովազդի ծավալները Հ1 եթերում կրճատվի մինչեւ օրենքով սահմանված առավելագույն չափը` չգերազանցեն ընդհանուր հաղորդումների յոթ տոկոսը: Արդյունքում կազատվի որոշակի քանակությամբ եթերաժամանակ (10-40 րոպե օրական), որը կարելի կլինի օգտագործել կրթական, մշակութային հաղորդումների ծավալն ավելացնելու կամ բազմակարծություն ապահովելու նպատակով:

 

Բ. հետեւել Գովազդի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին հատվածի պահանջին, բարեփոխել ծրագրերի կառավարման եւ գովազդի տեղադրման աշխատանքներն այնպես, որ առեւտրային գովազդները չընդմիջեն հաղորդումները ավելի հաճախակի, քան 20 րոպեն մեկ անգամ, եւ այնպես, որ գովազդները մեկ ժամվա հաշվով չգերազանցեն օրենքով սահմանված առավելագույն չափը:

 

Ծանոթություն. 2011 թվի մայիսի 26-ին ՀՀ ԱԺ ընդունած Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացմամբ նախկինում օրենքով սահմանված մեկ ժամում առավելագույն 10 րոպե գովազդի ծավալը հասցվեց 14-րոպեի: Այսինքն մարտ-ապրիլ ամիսներին արձանագրված այս ցուցանիշները որոնք խախտում էին Գովազդի մասին ՀՀ օրենքը, այլեւ խախտումներ չեն համարվի, եթե լինեն այժմ: Օրենսդիրը փոխանակ կարգավորող մարմնի` ՀՌԱՀ-ի միջոցով հասներ գովազդային օրենսդրության սահմանված նորմերի պահպանմանը, փաստորեն գործող պրակտիկային հարմարեցրեց օրենքը:

 

3.      Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին առաջարկում ենք հեռուստագովազդի հեռարձակման քանակական վերահսկողության իր գործառույթների շրջանակում.

 

Ա. հետեւել Հ1 հեռուստաալիքի հաղորդումներում առեւտրային գովազդի ծավալի հարաբերակցությանը հաղորդումների ընդհանուր ծավալին, իսկ գովազդի`  հաղորդումների ծավալի յոթ տոկոսը գերազանցելու դեպքում համապատասխան վարչական միջամտություն ունենալ խնդրի կարգավորման համար:

 

Բ. հետեւել որպեսզի Հ1 հեռուստաալիքի հաղորդումներում առեւտրային գովազդները չընդմիջեն հաղորդումները ավելի հաճախակի, քան 20 րոպեն մեկ անգամ, եւ այնպես, որ գովազդները մեկ ժամվա հաշվով չգերազանցեն օրենքով սահմանված առավելագույն չափը: Այսօրինակ խախտումների արձանագրման դեպքում, առաջարկում եք համապատասխան վարչական միջամտություն ունենալ խնդրի կարգավորման համար:

 

Ծանոթություն. 2011 թվի մայիսի 26-ին ՀՀ ԱԺ ընդունած Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացմամբ նախկինում օրենքով սահմանված մեկ ժամում առավելագույն 10 րոպե գովազդի ծավալը հասցվեց 14-րոպեի: Այսինքն մարտ-ապրիլ ամիսներին արձանագրված այս ցուցանիշները որոնք խախտում էին Գովազդի մասին ՀՀ օրենքը, այլեւ խախտումներ չեն համարվի, եթե լինեն այժմ: Օրենսդիրը փոխանակ կարգավորող մարմնի` ՀՌԱՀ-ի միջոցով հասներ գովազդային օրենսդրության սահմանված նորմերի պահպանմանը, փաստորեն գործող պրակտիկային հարմարեցրեց օրենքը:

 

4.      Հ1 հեռուստաընկերությունը առաջարկում ենք.

 

Ա. հետեւել լրատվական հաղորդումների արտադրության ընթացքին այնպես, որ հնարավոր լինի խուսափել այս կամ այն ապրանքանիշը կամ ընկերությունը ակամա գովազդելուց: Առաջարկում ենք լրագրողական կազմի վարքականոնում համապատասխան լրացում անել, եթե այդպիսին չկա այնտեղ:

 

Բ. Հ1 հեռուստաընկերությունը առաջարկում ենք հետեւել հեղինակային հաղորդումների, ֆիլմերի եւ սերիալների արտադրության ընթացքին այնպես, որ ցուցանակները, ապրանքների եւ ծառայություններ մատուցող ընկերությունների անվանումները` պատկերում կամ ձայնուղիում, բոլոր հնարավոր դեպքերում լինեն մտացածին, հորինովի եւ չդառնան այս կամ այն ընկերության կամ ապրանքանիշի գովազդ: Ֆիլմերի եւ սերիալների արտադրության ժամանակ բոլոր հնարավոր դեպքերում առաջնորդվել այն սկզբունքով, որ ինչպես հերոսներն են հորինովի եւ հեղինակային ստեղագործության արգասիք, այնպես էլ միջավայրի, օբյեկտների ու գույքի անվանումները լինեն հորինված:

 

5.      Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին առաջարկում ենք քննարկման առնել քողարկված գովազդի կանխարգելման օրենսդրական կամ ենթաօրենսդրական հնարավորությունները, այդ գործում մասնակից դարձնելով հեռարձակողներին, ոլորտի հասարակական կազմակերպություններին եւ մասնագետների:

 

6.      ՀՀ Ազգային Ժողովին` Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 6.1 կետը վերաձեւակերպել այնպես, որ նախ՝ առեւտրային գովազդի առավելագույն ծավալը լինի 5 տոկոս, ապա` այն վերաբերի հանրային յուրաքանչյուր հեռուստատեսային եւ ռադիո ալիքին` առանձին-առանձին, ոչ թե հանրային հեռուստառադիոընկերությանը` ընդհանուր առմամբ, ինչպես այժմ է, եւ` ձեւակերպվի այնպես, որ չգերազանցվի ոչ թե հաղորդումների 5 տոկոսը, այլ եթերաժամանակի 5 տոկոսը: Առաջարկվող պարզեցումն ու փոփոխությունը տարընթերցումների եւ բազմազան մեկնաբանությունների տեղ չեն տա:  Օրենքում վերականգնել հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումները գովազդով չընդհատելու պահանջը:

 

Հ1 հեռուստաալիքի հաղորդումներում գովազդային ծավալների եւ տեղաբաշխման մոնիտորինգը շարունակվում է, կլինեն եռամսյակային եւ կիսամյակային հաշվետվություններ նույնպես:

 

Ծրագիրն իրականացվում է Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի կամավորական ներդրումների, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան-ի, եւ Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ:

 

2011 թվի մարտ եւ ապրիլ ամիսների հաշվետվությունը PDF ձեւաչափով կարող եք տեսնել այստեղ.


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 10-ին, ժամը 12:15:00-ին (GMT = 08:15:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter