Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Շնորհավոր Նոր տարի կամ ... Նավասարդ

 

10 | 08 | 2011 | 11:30 | հաշվետվություն                   

 

Հին Հայաստանում Նավասարդի 1-ը, այսինքն` օգոստոսի 11-ը, եղել է համազգային տոն: Այդ օրը հայ ժողովուրդը մեծ շուքով, խրախճանքներով, ձիարշավներով ու բազմապիսի խաղերով տոնել է Նոր տարին: Նավասարդին նվիրված տոնակատարությունները տեւում էին օրեր: Մեծ խրախճանքներ ու տոնախմբություններ էին լինում հատկապես Բագավանում եւ Աշտիշատում: Բագավանը հանդիսավոր տեսք էր ստանում, տոնակատարությանը ներկա էին լինում թագավորը, իշխանական դասը եւ ժողովուրդը: Ուխտավորները զոհաբերության համար այստեղ էին բերում խոյեր, աղավնիներ, խոշոր եղջերավոր անասուններ: Նավասարդի տոնախմբությանը հավաքված բնակչությունն իր հետ բերում էր տարվա պտուղների առաջին բերքը: Կար նաեւ երդիկներից գույնզգույն տոպրակ կամ գուլպա կախելու սովորույթը: Ակնկալվում էր, որ դրանցում լինելու էին Նոր տարվա նվերներ:

 

Քրիստոնեության պաշտոնապես ընդունումից հետո, ինպես աշխարհի շատ երկրներում, հայ ժողովրդի ավանդական տոնացույցում եւս կատարվեցին փոփոխություններ:

 

-Երբ տոմարային փոփոխություններ տեղի ունեցան եւ Ամանորը կամ Նոր տարին սկսեցին նշել հունվարի 1-ին, Նավասարդյան տոնակատարությունները ժողովրդի կենցաղից կամաց-կամաց դուրս մնացին,-ասում է ազգագրագետ Կարինե Բազեյանը:- Արդեն 19-րդ դարում Նավասարդը ոչ թե տոնում, այլ նշում էին հոկտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում: Այդպես էր Գանձակում, Վարանդայում, Նախիջեւանում, Գողթնում, այսինքն` հիմնականում Արեւելյան Հայաստանում:

 

Նավասարդը 19-րդ դարի վերջին համընկնում էր տնտեսական տարվա, երկրագործական եւ անասնապահական գործունեության ավարտի հետ: Այդ պատճառով ժողովրդի մեջ հայտնի է նաեւ Նախրաթող անունով:

 

Ինչպես ցանկացած տոն, Նավասարդի ժամանակ մատուցվում էին ավանդական ճաշատեսականներ. Նախիջեւանի, Երեւանի գավառներում` հարիսա, Արցախում` քյաշկա, Գողթնում եւ Շիրակում` նաեւ խաշ: Արարատյան դաշտում եւ Մեղրիում իրենց հյուրերին բազմատեսակ չրեր էին հյուրասիրում: Նոր ամուսնացած զույգերի ծնողները չրեր ու մրգեր էին ուղարկում իրենց խնամիներին: Տանտիկինների կողմից թխվում էին խմորեղեններ` գաթա, նազուկ, բիշի: Իսկ ամենակարեւորը տիրող լավ տրամադրությունն էր ու այդ օրը միմյանց ներելու սովորույթի պահպանումը:

 

Այսօր քչերն են հիշում, որ օգոստոսի 11-ը Նավասարդի տոնն է, շատերի համար դա ուղղակի շաբաթվա սովորական օրերից մեկն է: Այս տոնը ծագումով գալիս է ժողովրդի ձեւավորման շրջանից եւ իր մեջ կրում է մեր ազգային սովորույթներից, դիմագծից ինչ-որ մի մաս:

 

Ալիսա Հակոբյան

 

Լուսանկարում` Մ.Սարյանի գեղանկարներից մեկն է


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 10-ին, ժամը 19:10:00-ին (GMT = 15:10:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter