Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Կառավարությունը չի կողմնորոշվում նախկին Շիրակ հյուրանոցի շենքի ճակատագրի հարցում

 

10 | 08 | 2011 | 19:00 | ակնարկ

 

Քաղաքային աղբանոց հիշեցնող այս կառույցը երբեմնի Շիրակ հյուրանոցն է` 88-ի աղետի վկան ու ականատեսը: 23 տարի անց  գյումրեցիներին այն դեռ հիշեցնում է ահավոր աղետի մասին, ստիպում վերապրել դեկտեմբերյան սարսափները:

 

-Հրաշալի շենք էր, գեղեցիկ, բարեկարգ: 12 հարկ ուներ, բազմաթիվ սենյակներ, անընդհատ ավելացող այցելուներ,- հիշում են գյումրեցիներն ու ցավով ավելացնում,- երկրաշարժից էլ գրեթե չէր վնասվել: Ամենաթողության մթնոլորտում թալանեցին շենքը: Տարիների ընթացքում քանդող-թալանողներն էլ շատացան: Շատացան նաեւ այդ թալանի հետեւանքով զոհ դարձածները: Երկուսը մահացան ամրաններ հանելիս, նրանցից մեկը դպրոցական էր:

 

2003-ին պետբյուջեից հատկացված միջոցներով (230,8 մլն դրամ) շենքի ապամոնտաժման աշխատանքներն իրականացրեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Որոշում էր ընդունվել շենքը ապամոնտաժել մինչեւ 4-րդ հարկ եւ մարզպետարանի նոր վարչական շենք կառուցել: Ապամոնտաժման աշխատանքների ընթացքում միայն պարզեցին, որ  շենքի հետագա վերակառուցման աշխատանքներն հսկայական ֆինանսական խնդիրների հետ են կապված, եւ մարզպետարանի ներկայիս շենքի վերանորգումն ավելի ձեռնտու տարբերակ է: Փոխարենը շենքի ապամոնտաժման աշխատանքների ընթացքում 2 զոհ էլ ավելացավ:

 

Շենքի հարակից մայթեզրն ամբողջությամբ փակ է, ինչը փլուզման վտանգի հետ եւս մեկ սպառնալիք է  մայթի փոխարեն փողոցի երթեւեկելի հատվածից օգտվող անցորդի համար: Վրաերթից մահացությամբ մեկ դեպք էլ այստեղ է գրանցվել:

 

-Այսօր շենքի ճակատագրի վերաբերյալ որեւէ որոշում չկա,- նշում է Շիրակի մարզպետարանի շինարարության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, ապա հավելում,- հնարավոր է պետբյուջեից հատկացումներ լինեն շենքի վնասազերծման համար: Հնարավոր է, որ համայնքի կողմից տարածքն հատկացվի որեւէ իրավաբանական անձի, որն իր միջոցներով կապամոնտաժի տարածքն ու համապատասխան քաղաքաշինական գործունեություն կիրականացնի: Սակայն այս պահին ապամոնտաժման վերաբերյալ որեւէ տարբերակ չկա:

 

Քաղաքի կենտրոնական մասում գտնվող կառույցը զուտ տարածքի առումով շատերին է հետաքրքրել: Տարբեր ժամանակներում տարբեր կազմակերպությունների կողմից շենքի հետ կապված  բազմաթիվ առաջարկներ են եղել, բայց դրանցից ոչ մեկը չի իրականացվել:

 

Ժամանակի ընթացքում խարխլված կառույցն այլեւս ենթակա է քանդման: Սակայն շենքն ինչ ճակատագրի էլ արժանանա, մոսկվաբնակ քանդակագործ Ֆրիդ Սողոյանի որմնաքանդակներն անպայման կփրկվեն.

 

-Մարզպետարանի վարչական շենք վերակառուցելու նախգծում Սողոյանի որմնաքանդակները պահպանվելու էին: Եթե հիմա էլ ինչ-որ բան լինելու է, ապա որմնաքանդակները փրկելու ճանապարհով միայն,- հավաստիացնում է Ա.Մարգարյանը:

 

Ու մինչ կառավարությունը կմտածի որոշում կայացնել, շենքը կշարունակաի ծառայել իր նպատակին. անվճար պետքարան ցանկացողների համար:

 

 

Մարինե Պետրոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 10-ին, ժամը 19:10:00-ին (GMT = 15:10:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter