Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց իրական թիվը շատ անգամ մեծ է պաշտոնական ցուցանիշից

 

16 | 08 | 2011 | 15:50 | հարցազրույց

 

ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի տարածման կանխարգելումը շատ կարեւոր նշանակություն ունի: Դրան նպաստում է առաջին հերթին իրազեկվածությունը այդ հիվանդության մասին: Սեռական առողջության տեղեկատվական կենտրոն-ի սոցիալական աշխատող Կամո Դավթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օգոստոսի 20-ին Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու աննախադեպ ֆլեշ-մոբ, որով Նոր Սերունդ ՀԿ-ն կոչ է անելու մարդկանց վերջ տալ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց հանդեպ ցուցաբերվող խտրականությանը: Կ.Դավթյանի խոսքերով, շատերը իրազեկված չեն եւ սխալ պատկերացում ունեն այս հիվանդության փոխանցման ուղիների մասին:

 

Վերջին շրջանում Հայաստանում այս հիվանդությամբ տառապողների թիվն ավելացել է: Ըստ վիճակագրական տվյալների, մեր հանրապետությունում այսօր 1090 ՄԻԱՎ-ով վարակակիր կա, սակայն իրավիճակի գնահատման տեսանկյունից`1900-2500: Իրական պատկերը ստանալու համար, ըստ Կ.Դավթյանի, պետք է այս թվերը 10-15 անգամ մեծացնել:

 

-Մեր կենտրոնում ՄԻԱՎ-ի ստուգման համար թեստավորման անցկացումը, դրա վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը եւ պահպանակների, լուբրիկանտների (քսանյութ, որն օգտագործվում է սեռական հարաբերությունների ժամանակ) տրամադրումն  անվճար հիմունքներով է իրականացվում,- ասաց Կ. Դավթյանը:

 

ՄԻԱՎ-ը` մարդու իմունային անբավարարության վիրուսը, փոխանցվում է սեռական ճանապարհով, արյան միջոցով` ներառյալ ներարկային թմրամիջոցների օգտագործումը, եւ ուղղահայաց ճանապարհով (ծնողից երեխային): Չպաշտպանված սեռական հարաբերությունները ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունն ավելացնում են: ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքում պատուհանի շրջանում, որը որոշ մարդկանց մոտ տեւում է 3 ամիս, մինչեւ 6 ամիս կամ մինչեւ 1 տարի, ստուգման միջոցով վիրուսը չի հայտնաբերվում եւ մարդը գլխի չի ընկնում, որ ինքը վարակված է: Մինչ ՄԻԱՎ-ի ՁԻԱՀ-ի փուլին անցնելը միջինը 7-15 տարի կարող է անցնել, երբ վարակվածության նշաններ չեն երեւում: Այս ընթացքում բժշկական ստուգման արդյունքում վարակը մարդու մոտ հայտնաբերվում է:

 

ՁԻԱՀ-ի` ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի հարուցիչը ՄԻԱՎ-ն է: Այս փուլում մարդու իմունային համակարգը լրիվ ախտահարված է, եւ նա հեշտությամբ վարակվում է ցանկացած հիվանդությամբ: Դեղորայքի օգտագործումն արդյունավետ է հիվանդության սկզբնական փուլում: Ըստ Կ.Դավթյանի, կան տարբեր թեստեր` ԻՖԱ (իմունաֆերմենտային անալիզ), արագացված թեստեր, որոնք կարող են հայտնաբերել վիրուսի դեմ պայքարելու համար մարդու օրգանիզմում արտադրված բավարար քանակությամբ հակամարմինները:

 

ՄԻԱՎ-ի վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1983 թվականին Լյուկ Մոնտենյեի կողմից:

 

Ըստ Կ.Դավթյանի, ՄԻԱՎ-ի առաջացման  տարբեր վարկածներ գոյություն ունեն: Որոշ գիտնականների կարծիքով այն առաջացել է SIV-ից, որը կապիկի իմունային անբավարարության վիրուսն է: Մյուս խումբը կարծում է, որ այն զոոնոզների միջոցով է տարածվում (այսինքն` կենդանիներից մարդուն փոխանցման միջոցով): Մյուս վարկածն այն է, որ վիրուսը գիտափորձերի միջոցով է տարածվել, երբ կապիկի երիկամից պատրաստվել է պատվաստանյութ պոլիոմելիթի դեմ եւ ներարկվել մարդկանց: Մեկ այլ վարկած էլ կա, որ կապիկի միսն օգտագործվել է որպես սնունդ եւ այդ ճանապարհով վիրուսը փոխանցվել է մարդուն:

 

-Մինչեւ այժմ ՄԻԱՎ-ի լիարժեք բուժման համար որեւէ դեղամիջոց գոյություն չունի: Կան հակառետրովիրուսային դեղամիջոցներ, որոնք դանդաղեցնում են հիվանդության ընթացքը եւ երկարացնում մարդու կյանքը մոտ 40 տարով: Հայկական դեղամիջոցներից Արմենիկումի դրական կամ բացասական ազդեցության մասին տարբեր կարծիքներ կան,- ասաց Կ.Դավթյանը:

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 16-ին, ժամը 16:08:00-ին (GMT = 12:08:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter