Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ակնաբուժական ծրագիր Շիրակի մարզում. Գյումրին ծրագրում ընդգրկված չէ

 

16 | 08 | 2011 | 13:35 | լուր

 

Օգոստոսի 16-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը Շիրակի մարզի Անիի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի Ամասիայի շրջաններում իրականացվելու են անվճար ակնային ստուգումներ: Ծրագիրը նախատեսված է տեսողության խնդիրներ ունեցող եւ սոցիալական անապահով խմբերում ընդգրկված բնակչության համար` առանց տարիքային սահմանափակման:

 

Նախատեսված է 3000 մեծահասակների եւ 1200 երեխաների բուժզննումներ, լազերային բուժում եւ 250 վիրահատություն` ըստ անհրաժեշտության: Վիրահատությունն ու զննումները իրականացնելու են Երեւանից ժամանած մասնագետները:

 

Վիրահատություններն կատարվելու են աչքի` 12մ երկարություն ունեցող շարժական հիվանդանոցում, որը սահմանված ժամկետներում կկայանի Մարալիկում, Արթիկում եւ Ախուրյանում, որտեղ եւ կվիրահատվեն ուղեգրված հիվանդները: Նախագծի շրջանակներում տրամադրվելու են նաեւ անվճար ակնոցներ:

 

Հայկական ակնաբուժության նախագծի շրջանակներում դեռեւս 2003 թվականից Ռոջեր Հովհաննիսյանի ֆինանսավորմամբ ու աջակցությամբ իրականացվում է Լույս հայի աչքերին ծրագիրը: Դրան աջակցել եւ շուրջ 9 մլն դրամ է տրամադրել Օրանժ հիմնադրամը: Շիրակի մարզում մեկնարկած ծրագիրը հետագայում իր շարունակությունը կունենա եւ կիրականացվի նաեւ մյուս մարզերում:

 

Սակայն Գյումրին ծրագրում նախատեսված չէ, ինչն  ունի իր բացատրությունը.

 

-Գյումրիի բնակչությունը հնարավորություն ունի ստուգվելու Սպիտակ հիվանդանոցում, որտեղ գալիս են Երեւանի Մալայանի անվան կլինիկայի մասնագետները եւ պետպատվերի շրջանակներում վիրահատում են մարդկանց: Այս առումով խնդիրը Գյումրիում լուծված է: Սոցիալական անապահվություն ունեցող գյումրեցիները կարող են վիրահատվել այստեղ: Իսկ շրջանների բնակիչությունը այդ հնարավորություննը չունեին,-տեղեկացրեց Շիրակի մարզի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:

 

Նա նաեւ նշեց, որ սոցիալական այս կամ այն խմբերում չընդգրկված, բայց սոցիալապես անապահով վիճակում գտնվող Գյումրու բնակիչները մարզպետարանի եւ մարզի առողջապահության վարչության միջնորդությամբ հնարավորություն կունենան այս ծրագրի շրջանակներում անվճար ստուգումներ անցնել:

 

-Ծրագիրն ունի մարդասիրական բնույթ: Նրանք պատրաստ են հարյուրավոր մարդկանց ստուգելու, վիրահատելու ու խորհրդատվություններ կամակերպելու: Մենք էլ մեր առողջապահական  ամբողջ համակարգով կօգնենք ու կնպաստենք ծրագրի իրականացմանը,- ավելացրեց զրուցակիցս:

 

Մարինե Պետրոսյան

 

Նկարը` Ադամ Բարուդիի 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 16-ին, ժամը 14:00:00-ին (GMT = 10:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter