Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ե՞րբ էր անկեղծ Ալիկ Սարգսյանը

 

16 | 08 | 2011 | 13:46 | մեկնաբանություն

 

Ինչպես երեւում է, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մտածողության  ու պատկերացումների մեջ համակարգային բարեփոխումներ են տեղի ունեցել: Դա պարզ դարձավ այն հայտարարություններից, որ ոտիկանապետն արեց ՀԱԿ-ի երիտասարդների եւ ոստիկանության աշխատակիցների բախման կապակցությամբ:

 

Խոսքը չի վերաբերում դեպքի առթիվ Ալիկ Սարգսյանի առաջ քաշած սյուժետային զարգացումներին` դիպվածի նախադրությանը, կոնֆլիկտին, գագաթնակետին ու հանգուցալուծմանը, ոչ էլ ոստիկանապետի տված  իրավական գնահատականներին: Սրանք այլ թեմա են:

 

Առավել ուշագրավ է Ալիկ Սարգսյանի ելույթի քաղաքական հատվածը: Անդրադառնալով միջադեպի քաղաքական էլեմենտներին կամ դրա քաղաքականացմանը` ոստիկանապետը իրեն հատուկ պաթետիկ ոճով նշել է. Իմ ինչի՞ն էր պետք էս միջադեպը։ Ի՞նչ կապ ունի ոստիկանությունը։ Ուզո՞ւմ եք` երկխոսեք, չե՞ք ուզում` մի խոսեք։ Ես ուզում եմ առանձնանամ, ուզում եմ գնամ, առանձնանամ` ես իմ համակարգի հետ։ Առանց էդ էլ լիքը գործեր կան։ Ոստիկանապետը նշել է, թե իր ղեկավարած համակարգը կապ չունի քաղաքականության հետ, ինքը չի զբաղվում քաղաքականությամբ եւ իրենց խնդիրը հանցագործների ու քրեական աշխարհի դեմ պայքարելն է:

 

Այս հայտարարությունները, իրենց անկեղծության, ավելի ճիշտ` կեղծավորության առումով, հետաքրքրական են այնքանով, որքանով Ա. Սարգսյանը ամիսներ առաջ բոլորովին այլ բան էր ասում: Եթե չեք մոռացել, այն ժամանակ նա հայտարարում էր, թե հեղափոխությունը իր բնի մեջ կճզմի, թույլ չի տա, որ հակապետական էլեմենտները ապակայունացնեն հանրապետության ներքաղաքական իրավիճակը եւ այն, եւ այլն: Հասկանալի է, որ հակապետական էլեմենտներ ասելով` ոստիկանապետը հկատի ուներ ընդդիմությանը, տվյալ դեպքում` Կոնգրեսին: Այսինքն` ոստիկանապետը անում էր զուտ քաղաքական հայտարարություններ, ուղղակիորեն  խոստովանելով, որ ոստիկանությունը, այնուամենայնիվ, զբաղվում է քաղաքականությամբ: Հեղափոխություն ճնշելը այլ բան չի նշանակում, քան միջամտել քաղաքական գործընթացներին, քանզի հեղափոխությունը քաղաքական պայքարի ձեւ է (խոսքը չի վերաբերում հեղաշրջմանը):

 

Այն, որ ոստիկանապետը մշտապես զբաղվել է քաղաքականությամբ, երեւում է նաեւ նրա այլ հայտարարություններից: Էլի ամիսներ առաջ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը աջակցել եւ աջակցելու է Սերժ Սարգսյանին: Որքան էլ փորձենք այլեւայլ պետականամետ իմաստներ փնտրենք այս խոսքի մեջ, դա այլ բան չի նշանակում, քան քաղաքական աջակցություն կոնկրետ քաղաքական գործչի ու կուսակցապետի: Եվ սրա համատեքստում` պայքար այդ գործչի քաղաքական հակառակորդների (ընդդիմության) դեմ: Մինչդեռ ոստիկանապետի բուն գործը պետք է լիներ երկրում օրինականության պահպանումը եւ պայքարը քրեական տարրերի դեմ:

 

Այսպիսով, Ալիկ Սարգսյանը միշտ էլ զբաղվել է քաղաքականությամբ: Եվ այսօր էլ է զղաղվում: Իսկ երբ ժամանակը պահանջում է, հակառակ հայտարարարությունն է անում: Այսօր այդ ժամանակն է:

 

Համլետ Կիրակոսյան

 

պատկերը` www.gov.am


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 16-ին, ժամը 14:00:00-ին (GMT = 10:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter