Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Անկախ եւ անվտանգ լինելու համար մեզ  անհրաժեշտ են այլընտրանքային էներգոհամակարգեր

 

16 | 08 | 2011 | 16:30 | հարցազրույց

 

Ի՞նչ են իրենցից ներկայացնում այլընտրանքային էներգետիկ աղբյուրները, ինչպիսի՞ զարգացման հեռանկարներ ունի  այն մեր երկրում: Աշխարհի շատ երկրներում դրանց օգտագործումը նպաստում է մեծ չափով էներգիայի խնայողությանը: Այլընտրանքային էներգիայի աղբյուրների տեսակների, Հայաստանում դրանց զարգացման հեռանկարների մասին զրուցել ենք ֆիզ-մաթ. գիտությունների թեկնածու Սերգո Սիմոնյան հետ:

 

-Պարոն Սիմոնյան, իրենցից ի՞նչ են ներկայացնում այլընտրանքային էներգետիկ աղբյուրները:

 

-Այլընտրանքային էներգետիկան, որպես էներգիայի արտադրման առանձին ճյուղ, ավանդականից տարբերվում է նրանով, որ այստեղ օգտագործվում է քամու, արեւային ջերմության, բիոզանգվածից առաջացող գազի, նաեւ ֆոտոէլեկտրական էֆֆեկտի երեւույթը, որի միջոցով արեւի լուսային էներգիան վերածվում է էլեկտրականի: Նշված այլընտրանքային էներգետիկ միջոցներից ամենաարդյունավետներն են արեւի ջերմային եւ քամուց ստացվող էներգիաները:

 

-Ինչո՞վ է պայմանավորված  նշված երկու միջոցների առավել արդյունավետությունը:

 

-Հողմակայանի միջոցով քամուց ստացվող էներգիան հողմակայանի կողմից օգտագործվում է 40-50%-ով. այսինքն` քամու էներգիայի 40-50%-ը վերածվում է հողմանիվի պտտական շարժման: Խոսքն այն հողմանիվների մասին է, որի պտտման առանցքը զուգահեռ է քամու շարժման ուղղությանը: Ժամանակակից սարքերը կարող են կլանել արեւի ջերմային էներգիան 80-90%-ով: Մնացած դեպքերում էներգիայի ստացման արդյունավետությունը շատ փոքր է:

 

-Աշխարհի ո՞ր երկրներում մեծ կիրառություն ունեն այլընտրանքային էներգիայի աղբյուրները:

 

-Շատ երկրներում` Գերմանիա, Դանիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա: Այս երկրներում այսօր հրաժարվում են ատոմակայաններից` դրանք փոխարինելով այլընտրանքային հողմէլեկտրոկայաններով, որոնք առավել անվտանգ են: Հողմային էներգիան ավելի շատ է օգտագործվում Գերմանիայում: Հայտնի է, որ մինչեւ 2006 թվականն այստեղ հողմէլեկտրոկայանների կողմից արտադրվել է 4443 ՄՎտ (մեգավատտ) էլեկտրոէներգիա: Դանիայում արտադրվել է 1761 ՄՎտ, Իսպանիայում` 1225 ՄՎտ եւ Մեծ Բրիտանիայում`353 ՄՎտ էլեկտրոէներգիա:

 

-Իսկ ո՞րն է այլընտրանքային էներգետիկ աղբյուրների օգտագործման անհրաժեշտությունը:

 

-Վերջին տասնամյակում նավթի ու գազի գների սրընթաց  աճն ավելի ակնառու է դրսեւորվում` կապված պահանջարկի մեծացման հետ: Հայտնի է, որ երկրագնդի բնակչությունը վերջին տասնամյակում աճել է եւ կարող է գերազանցել 9 մլրդ-ը: Բնակչության աճը հանգեցնում է արդյունաբերության աճին, որն էլ պահանջում է ավելի շատ նավթ ու գազ: Բացի դրանից, էներգակիրների ծավալները աշխարհում նվազում են եւ քանի որ նրանց նվազմանը ղուգահեռ կա արդյունաբերական աճ` այսինքն նավթի ու գազի պահանջարկի ավելացում, ուստի գները պետք է աճեն: Գազը, որ Ռուսաստանից ու Թուրքմենիայից մատակարարվում է ԱՊՀ երկրներ, տրվում է ոչ շուկայական գներով: Սակայն տարեց տարի դրանց գներն աճում են: Քանի որ բնական գազն օգտագործվում է տների ջեռուցման համար, արդյունաբերության մեջ, տրանսպորտային միջոցների մեծ մասի շահագործման եւ ջերմաէլէկտրոկայաններում էլեկտրաէներգիայի ստացման համար, ապա գազի գնի բարձրացումը կհանգեցնի ջեռուցման ծախսերի ավելացման, արդյունաբերական ապրանքների ինքնարժեքի ավելացման, էլեկտրաէներգիայի գնի աճի: Այս փոքր վերլուծությունը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում երկրի համար սեփական էներգակիրներ ունենալը: Հայաստանը սեփական էներգակիրներ չունի: Միակ էներգակիրը ջուրն է: Սակայն մենք մեծ գետեր եւս չունենք: Մեր ամենահզոր էլեկտրոէներգիայի աղբյուրը, որն աշխատում է ջրով, Սեւան-Հրազդան կասկադն է, մնացածը փոքր հիդրոէլեկտրակայաններ են: Բացի ջերմէլեկտրոկայաններից, ունենք նաեւ ատոմային էլեկտրակայան, որն աշխատում է Ռուսաստանից ներկրված հարստացված ուրանով:  

 

-Ձեզ հայտնի՞ են արեւային  ջրատաքացուցիչներ արտադրող ընկերություններ Հայաստանում:

 

-Հայաստանում հայտնի են տարբեր հզորությունների արեւային ջրատաքացուցիչներ արտադրող Սոլարեն ընկերությունը, Տեխնոկոմ ՍՊԸ-ն, որն արտադրում է ոչ միայն ջեռուցման սարքավորումներ, այլեւ արեւային ջրատաքացուցիչներ, քարեմշակման ուլտրաձայնային սարքեր եւ այլն: Արեւային տաքացուցիչների արտադրություն եւ տեղակայում իրականացնում է Սանէներջի  Հոլանդա-Հայկական ընկերությունը: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի էներգախնայողության հիմնադրամն այլ հարցերի հետ միասին ուսումնասիրություններ է իրականացնում ՀՀ-ում քամու եւ արեւային էներգիաների գնահատման վերաբերյալ:

 

-Այլընտրանքային էներգետիկ միջոցների գգտագործման դեպքում ապահովվու՞մ է արդյոք շրջակա միջավայրի բնապահպանական անվտանգությունը: Եվ ինչքանո՞վ են ծախսատար դրանք:

 

-Ի տարբերություն էներգիայի ստացման ավանդական աղբյուրների (ջերմային, էլեկտրաէներգիա), որոնք կարող են մեծ չափով վնասել շրջապատին, այս միջոցների օգտագործման դեպքում շրջակա միջավայր արտանետումները բացառվում են: Արեւի, նաեւ քամու էներգիան օգտագործելու համար անհրաժեշտ են ոչ բարդ սարքեր: Միայն դրանց համար պետք է վճարել: Դրանք բավականին երկար ժամանակ դիմացկուն են մնում: Առավել քիչ ենք վճարում արեւի ջերմային էներգիան օգտագործող սարքի համար: Փոքր հզորությամբ` մինչեւ 500 Վտ-1ԿՎտ, հողմանիվները կարող են տեղադրվել բնակարանների մոտ: Առավել հզորները` բնակավայրերից դուրս: Եթե էներգակիրների պաշարները կարող են որոշ ժամանակ անց սպառվել, ապա նույնը չի կարելի ասել արեւի եւ քամու էներգիաների մասին: Դրանք գոյություն կունենան այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի արեւը: Հողմէլեկտրոկայանները տեղադրվում են բնակավայրերից դուրս այն մասերում, որտեղ քամիների արագությունը համեմատաբար մեծ է: Այս սարքերից ստացվող էլեկտրաէներգիան անմիջականորեն միացվում է երկրի ընդհանուր էլեկտրական ցանցին:

 

-Ինչու՞ մեզանում  քիչ է օգտագործում արեւից կամ քամուց ստացվող էներգիան:

 

-Նախ ասեմ, որ արեւային ջրատաքացուցիչ կարող է օգտագործել ցանկացած անհատական առանձնատներում, իսկ բազմաբնակարաններում կարելի է տեղադրել նման սարքեր կոլեկտիվ օգտագործման համար: Սակայն բնակչությունն այս մասին քիչ է իրազեկված: Մյուս կողմից ջրատաքացուցիչը եւ դրա մոնտաժումը որոշակի գումար արժե: Բնակչությունն ավելի շատ սովոր է ավանդական դարձած էներգիայի աղբյուրների օգտագործմանը եւ թերահավատորեն է տրամադրված այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման հանդեպ:

 

-Ինչպե՞ս եք պատկերացնում ապագայում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովումը:

 

-Երկրի անկախության հռչակումից հետո ես կարծում էի, որ մենք կգնանք այլ ճանապարհով` ճապոնիայի նման զարգացնելով գիտությունն ու տեխնիկական: Հայաստանում օլիգարխիան կործանեց ողջ արտադրությունը: Այնինչ, ես կարծում էի, որ մեր երկրում պետք է արագ թափով զարգանային լաբորատոր-հետազոտական կենտրոնները, որոնց առաջարկած իննովացիոն տեխնոլոգիաներով պետք է զարգանար մեր սեփական արդյունաբերությունը: Ընդ որում` անհրաժեշտ էր զարգացնել շատ գիտատար եւ քիչ նյութատար արդյունաբերությունը` օգտագործելով էներգետիկ քիչ հզորություններ: Այլընտրանքային էներգոհամակարգերի ստեղծումով մենք մեզ կապահովենք շատ կայուն եւ բացարձակ անվտանգ էներգիայի ստացման համակարգով: Փոխարենը մեր իշխանությունները, համագործակցելով Ռուսաստանի հետ, ծրագրում են կառուցել եւս մի ատոմակայան, սակայն աշխարհին հայտնի են շատ դեպքեր, երբ ատոմակայանի վթարը վերածվել է մեծամասշտաբ աղետի:

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 16-ին, ժամը 16:34:00-ին (GMT = 12:34:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter