Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



2013 թվականին կարող է պետություն էլ չունենանք, ինչո՞վ պետք է փակենք մեր արտաքին պարտքը

 

16 | 08 | 2011 | 15:20 | ռեպորտաժ

 

Oգոստոսի 14-ին Հայ ազգային կոնգրեսի Գյումրու գրասենյակում հյուրընկալված նախկին վարչապետ, Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն անդրադարձավ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին, արտաքին պարտքին, սպառողական ապրանքների գներին, կառավարության կողմից գյուղատնտեսական հողերի միավորման քաղաքականությանը եւ այլ հարցերի:

 

Ըստ Հ.Բագրատյանի, արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները իրենց ազդեցությունն ունեն մեր տնտեսության վրա: Ռուսաստանում 3-3,5% տնտեսական անկումը բացասաբար կանդրադառնա մեր տնտեսության վրա, քանի որ Հայաստանի վերջնական սպառման 40%  կազմում են Ռուսաստանից եկած տրանսֆերները: Հ.Բագրատյանը քննադատեց վարչապետ Տիգրան Սարգսյանին նրա վարած անհեռատես տնտեսական քաղաքականության համար, քանի որ դրսից եկած տրանսֆերները ստերիլիզացնելու փոխարեն  արժեւորվում են, ինչի հետեւանքով երկիրը երբեք չի զարգանա: Անցյալ տարի Հայաստան են մուտք գործել 2 մլրդ դոլարի հասնող տրանսֆերներ, որոնք չպետք է մնան ժողովրդի ձեռքում, այլ այն պետք է գնի կառավարությունը եւ ներդնի  վարկավորման մեջ: Դա թույլ կտա կանխել ահագնացող գնաճը: Դրամի արժեւորումից բնակչությունը շահում է, քանի որ ապրանքների գներն է իջնում: Ապրանքների գների իջեցում տեղի կունենա այն դեպքում, երբ մոնոպոլիաները վերանան, մրցակցությունն ուժեղանա: Բոլորն էլ պետք է կարողանան ապրանք ներմուծել մեր երկիր եւ վաճառել:

 

Ըստ Հրանտ Բագրատյանի, պաշտոնական վիճակագրությամբ` 3 մլրդ 800 մլն դոլար պարտք ենք վերցրել, բայց ստույգ ոչ ոք չգիտի, թե իրականում ինչքան պարտք ունենք: Համարյա ամեն տարի 100 մլն դոլար վարկ ենք վերցնում:

 

-Արտաքին պարտք ասվածի մեջ մտնում է նաեւ այսպես ասած երաշխիքային գումարները, որի մասին կառավարությունը թվեր չի հրապարակում: Արտաքին պարտքի մեջ մտնում է նաեւ նախարարությունների ավանդները, երբ նախարարությունները բյուջետային ֆինանսավորման գումարները որպես ավանդ ներդնում են բանկում ասենք 10%-ով, իսկ տարվա վերջում այդ գումարից գոյացած տոկոսներն են ստանում: Բյուջետային կազմակերպությունը իրավունք չունի նման քայլի գնալու: 90 մլն դոլար է գնացել այս տարի պարտքի սպասարկանն ու մարմանը, մյուս տարի այն կկազմի մոտ 190 մլն դոլար: Մեր իշխանության օրոք պետության անունից պարտք միայն պետությունն էր վերցնում: 2013 թվականին կարող է պետությունն էլ կորցնենք, որտեղից պետք է մեր պարտքը փակենք: Մենք մոտ ենք դեֆոլտին: Ինչների՞ս է պետք Տ.Սարգսյանի նմանին բերել վարչապետի պաշտոնում, եթե նա ոչինչ չգիտի եւ ունի գրագետի դիմակ,- ասաց նախկին վարչապետը:

 

Հ.Բագրատյանը մեծ սխալ է համարում գյուղինստիտուտ ավարտած մարդու նշանակումը Կենտրոնական բանկի նախագահ, քանի որ այդ պաշտոնում նշանակվածը առաջին հերթին տնտեսագիտական կրթություն պետք է ունենա` ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու համար:

 

-Ես չեմ նստում ու գյուղմեխանիզացիայից կամ ֆիզիկայից չեմ խոսում, չէ՞.-ասաց Հ.Բագրատյանը:

 

Անդրադառնալով գյուղատնտեսությանը, Հ.Բագրատյանն ասաց, որ չնայած այս տարի բերքատվության ցուցանիշն աճել է 10%, բայց մրգերի գները չեն իջնում: Մի հինգ-վեց տարի առաջ դեղձը գնում էինք 150-200 դրամով, մի տարի առաջ մոտ 300 դրամով, իսկ այսօր` 600-700 դրամ է: Ծիրանի գինն էլ կազմում է 1100-1200 դրամ:

 

-Միայն մոնոպոլիաներին ջարդելով է հնարավոր զսպել գնաճը: Եթե մենք իշխանության գանք, հենց վաղը յուրաքանչյուր մարդ կարող է շաքար, բուսական յուղ ներմուծելել եւ թող որեւէ մեկն արգելի դա: Մաքսային նորմերն անմիջապես կհանենք: Այս գործընթացի մեջ պետք է ընդգրկվեն բիզնեսով զբաղվող 100 հազարավոր մարդիկ:

 

Մեր այն հարցին, թե գյուղացիական տնտեսությունների միավորման քաղաքականությունը ճիշտ է, թե ոչ,  Հ.Բագրատյանը պատասխանեց.

 

-Դա սխալ քաղաքականություն է: Երբ ես մեր իշխանավորներին հարց եմ տալիս, թե ինչու են գյուղտնտեսությունները խոշորացնում, նրանք ասում են` խոշորացնում ենք, որ մեքենատրակտորային կայաններն ավելի լավ աշխատեն: Դա նույնն է, ինչ մարդու ձեռքից հողն առնելը եւ նրան վարձու աշխատող դարձնելը: Մարդն այլեւս հողի սեփականատեր չի համարվի եւ կմտածի այս երկրից հեռանալու մասին միայն:  1992-93 թվականի հաղթանակի կարեւոր գրավականը հողի մասնավոր սեփականատիրության առկայությունն էր, երբ հայ մարդը գիտեր, որ իր սեփական հողի համար է կռվում: Հիմա հողերի 40%-ը խոշորացվել է:  Նման դեպքերում պետությունը գյուղացու առջեւ պայման է դնում, որ եթե նա ուզում իր արտը վարել, ուրեմն պետք է մտնի գյուղացիական կոոպերացիայի մեջ: Ամեն 5-6 գյուղ պետք է ունենա գյուղմթերքների վերամշակման իր գործարանը: Մենք պետք է գյուղացուն կապենք հողի հետ: Կառավարությունը փորձում է իրականացնել բուրժուական բարեփոխումներ գյուղում, ինչպես խոշոր սուպերմարկետների ստեղծումը:

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 16-ին, ժամը 16:08:00-ին (GMT = 12:08:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter