Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Արվեստի բոլոր ժանրերը մեկ միջոցառման մեջ` երիտասարդների համար

 

16 | 08 | 2011 | 15:30 | լուր

 

Օգոստոսի 13-ին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական ուղղության եւ Շիրակի թեմի երիտասարդական կազմակերպության կողմից, Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, Գյումրու Ամենփրկիչ եկեղեցու տարածքում կազմակերպվել էր բացօթյա ցուցահանդես-փառատոն` նվիրված երիտասարդության եւ արվեստի միջազգային օրերին:

 

Այս տարի հետաքրքիր զուգադիպությամբ այս օրերն համընկել են եւ օգոստոս 12-ին  նշվեցին այս երկու տոներն էլ: Մենք էլ որոշեցինք կազմակերպել արվեստն ու երիտասարդությունը կապող մի միջոցառում` փորձելով  ներկայացնել արվեստի գրեթե բոլոր ժանրերը մեկ միջոցառման մեջ,- նշեց Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական ուղղության պատասխանատու Ղարիբ Հարությունյանը:

 

Երեկոյան յոթից մինչեւ կեսգիշեր Գյումրու Ամենփրկիչ եկեղեցու հարակից տարածքում հայկական ժողովրդական արվեստի կողքին գրաֆիտի, բրեք դանս, ռեպ ու ռոք` նորաստեղծ խմբերի մասնակցությամբ, թատերական փոքրիկ ներկայացումներ, իսկ երիտասարդ նկարիչների ու քանդակագործների ցուցահանդեսն արդեն որպես հնարավորություն` նախ ճանաչում ձեռք բերելու, ապա նաեւ գումար վաստակելու համար:   

 

Ճապոներեն ինչ-որ  անուն է գրած, բայց չգիտենք ինչ,- իրենց գրածը գրաֆիտիի մրցույթի մասնակիցները բացատրել չկարողացան, բայց հաղթելու համար` գույներն էլ բավական էին: Իսկ առանց գույների` սեւ մատիտով սպիտակ թղթին դիմանկարներ ու զանազան էտյուդներ նվերների տեսքով` արդեն Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների կողմից:     

 

Կարեւորն այն է, որ տոնական տրամադրություն ու շարժ կա քաղաքում,-նշում էին միջոցառման մասնակից գյումրեցիները,-ուրախացնում է այն փաստ, որ պուրակը մարդաշատ է, բոլորը ժպտում են, իսկ երիտասարդների մեջ ինչ-որ բան փոխելու ցանկություն կա:

 

Այս միջոցառումը եկել է ժխտելու լրատվական կայքերում տարածված այն բոլոր տեղեկությունները, որոնցում ասվում է, թե երիտասարդների օրը Գյումրիում չեն նշել: Մենք մեր կողմից ամեն ինչ արեցինք այն մեծ շուքով նշելու համար, եւ ինչպես տեսնում եք` ստացվեց,- ասում է Ղարիբ Հարությունյանը,- մնում է միայն երիտասարդներն իրենք լինեն ավելի ակտիվ, նախաձեռնող եւ փորձեն ամեն ինչ անել իրենց առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար:

 

Ի դեպ` միջոցառման ընթացքում գյումրեցիներից մեկն անհանգիստ փնտրում էր երիտասարդ նկարիչներից մեկին` նրա հեղինակած նկարը գնելու համար:

 

Լիլիթ Թովմասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 16-ին, ժամը 16:08:00-ին (GMT = 12:08:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter