Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Դաշնակցությունը պայքարում է քվեն ուժ դարձնելու համար

 

16 | 08 | 2011 | 19:49 | լուր 

 

Առաջիկա օրերին Գյումրու կենտրոնական հրապարակում կհայտնվեն վրաններ: Նախաձեռնությունը պատկանում է Ընտրական իրավունքի պաշտպանություն հասարակական շարժմանը: Նպատակը` ընտրական իրավունքի իրացման միջոցով հասնել ժողովրդի իշխանության հաստատմանը: Շարժումը ձեւավորվել է այս տարի ՀՅԴ Գերագույն մարմնի որոշմամբ եւ նախաձեռնությամբ:

 

-Շարժումը չի կրում կուսակցական բնույթ,-մեզ հետ զրույցում ասաց Դաշնակցության Գյումրու կոմիտեի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը,-սա հասարակական շարժում է: Ժողովրդի առջեւ խնդիր է դրվում` եթե ուզում ես ապրել լավ երկրում, ուրեմն մասնակցիր ընտրություններին: Չենք ասում` ձայն տվեք ինչ-որ մեկին, պարզապես պաշտպանեք ձեր ընտրելու իրավունքը, ձայն տվեք ծրագրերին ու գաղափարներին:

 

Շարժումը ցանկանում է փոխել հանրապետությունում գործող քաղաքական, տնտեսական ու իրավական համակարգը: Ա.Հակոբյանի կարծիքով, այդ համակարգում այսօր առկա թերությունները դրվել են վաղուց.

 

-Նման ոչ ճիշտ համակարգի դեպքում ով էլ լինի երկրի նախագահը` պետության կառավարման մեջ սխալներ լինելու են: Իսկ ինչ-որ բան վերափոխելու, իրավական պետություն ունենալու, մարդկանց աշխատանքով ապահովելու, արտագաղթը կանխելու եւ մարդավայել ապրելու պայմաներ ապահովելու համար` նախ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ:

 

Ըստ Ա.Հակոբյանի, մասնավորապես` իշխանության մարմիները պետք է միմյանցից անկախ լինեն, շատ կարեւոր է լրատվության միջոցների` որպես 4-րդ իշխանության անկախությունը: Իսկ նման սոցիալ-տնտեսական պայմաններում ակնկալել մամուլի անկախություն` դժվար է: Համակարգային փոփոխությունները պետք է սկսել ընտրություններից եւ յուրաքանչյուր ոք պետք է տեր կանգնի իր ձայնին` գիտակցելով, որ քվեն ուժ է:

 

Դաշնակցական գործիչը նաեւ նշեց, թե փաստերը ցույց են տալիս, որ յուրաքանչյուր ընտրության ժամանակ շուրջ 250 հազար մարդ չի մասնակցում քվեարկությանը.

 

-Սրանք այն մարդիկ չեն, ովքեր երկրից բացակայում են կամ վախեցել են, ոչ էլ այն մարդիկ են, որ կաշառվել են: Նրանք պարզապես այն մարդիկ են, ովքեր հիասթափվել են ընտրություններից, դրանց ընթացքում իրականացվող շարունակական եւ անպատիժ կեղծիքներից: Մինչդեռ նրանց չմասնակցելն ավելի է վնասում ընտրական գործընթացին եւ հնարավորություն է տալիս նոր կեղծիքների:

 

ՀՅԴ-ի պատկերացմամբ, այս շարժումն արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման ուղիներից է: Ա.Հակոբյանը նշեց է, որ կուսակցությունը ձգտում է առանց ցնցումների, խաղաղ ճանապարհով փոփոխությունների, քանի որ մի հայի արյունն իրենց համար ավելի կարեւոր է. քան տասը նախագահի աթոռը: Եթե այս շարժումը իր ցանկալի արդյունքները չտա, ապա կմշակվեն նոր միջոցներ:

 

Իսկ հերթական կամ արտահերթ ընտրությունները մոտենում են:

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 16-ին, ժամը 19:50:00-ին (GMT = 15:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter