Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ձախլիկությունը թերություն չէ

 

16 | 08 | 2011 | 14:20 | վերլուծություն

 

Ալեքսանդր Մակեդոնացի, Հուլիոս Կեսար, Նապոլեոն Բոնապարտ, Արիստոտել, Նյուտոն, Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Պաբլո Պիկասո, Մոցարտ, Բեթհովեն, Պագանինի, Չառլի Չապլին, Բիլ Գեյթս, Բիլ Քլինթոն, Ջորջ Բուշ (կրտսեր), Բարաք Օբամա, Դիեգո Մարադոնա. Այս շարքը երկար կարելի է շարունակել: Ի՞նչն է միավորում այս հանճարեղ, աշխարհահռչակ մարդկանց.  ոչ ավել,  ոչ պակաս ... ձախլիկությունը:

 

Օգոստոսի 13-ին  աշխարհը նշում է Ձախլիկների միջազգային օրը (International Left Handers Day):

 

ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Տոպիկա քաղաքում գտնվող Ձախլիկների միջազգային կոնֆեդերացիայի կողմից 1976 թ-ին գրվել է Ձախլիկների իրավունքների մասին հռչակագիրը, որում ասվում է, որ յուրաքանչյուր տարի օգոստոսի 13-ը նշվելու է  որպես Ձախլիկների միջազգային օր, որը կնշանավորվի աշխարհի բոլոր ձախլիկների ազատության ու արժանապատվության համար պայքարով: Իսկ պայքարն ավելի լուրջ բնույթ է ստացել հատկապես 1980 թվին ԱՄՆ-ում, երբ ոստիկան Ֆրանկլին Ունբորնին հեռացվել է աշխատանքից` ոստիկանական կանոնակարգի համաձայն ատրճանակը ոչ թե աջ, այլ ձախ կողմում կապելու համար:  

 

Մասնագետների կարծիքով, ձախլիկները հաճախ զանազան տարօրինակ պատմությունների մեջ են ընկնում, բայց նույնքան հաճախ  էլ մնում պատմության մեջ: Այս տեսակետը թերեւս հետեւանք է այն բանի, որ հին ժամանակներում համոզված էին` մարդու աջ ուսի վրա հրեշտակ է նստած, ձախին` սատանա:

 

Աշխարհի մի շարք երկրներում այս տոնն առաջին անգամ նշվել է 1992 թ-ին` բրիտանական Ձախլիկների ակումբի նախաձեռնությամբ: Օրը նշելու նպատակներից է գրավել միջազգային հանրության ուշադրությանը ձախլիկների խնդիրների վրա եւ հատկապես արդյունաբերական սարքավորումների արտադրողներին իրազեկել ձախլիկների առջեւ կանգնած դժվարությունների մասին. աջլիկ մեծամասնության համար նախագծված եւ արտադրված սարքավորումներից օգտվելիս ձախլիկները ստիպված են կատարել իրենց համար անբնական շարժումներ, իսկ արտադրական մահացու դեպքերն ավելի հաճախ են ձախլիկների մոտ:

 

Վիճակագրական տվյալներով,  երկրագնդի բնակչության 85%-ը աջլիկ է, իսկ 15%-ը` ձախլիկ: Հոգեբանները վստահեցնում են, որ ձախլիկներն օժտված են ուժեղ բնավորությամբ եւ ստեղծագործական մեծ ձիրքով։ Ձախլիկները շատ խելացի են ու ավելի աշխատունակ, քան աջլիկները: Ձախլիկությունը ոչ միայն ձախ ձեռքի կամ ոտքի գերադասություն է, այլեւ ուղեղի կիսագնդերի միջեւ ֆունկցիաների տարբերակող բաշխում: Ձախլիկությունը ֆիզիկական թերություն չէ, այլ ֆիզիոլոգիական դրսեւորում եւ կրում է ժառանգական բնույթ: Ֆիզիոլոգիական դրսեւորումը պայմանավորված է նրանով, որ գլխուղեղի ձախ կիսագունդը ձախլիկների մոտ ավելի լավ է զարգացած, քան` աջը:

 

Նախկինում` հատկապես խորհրդային տարիներին, ձախլիկ լինելը համարվել է թերություն, եւ դպրոցի ու ընտանիքի կողմից ամեն ինչ արվել է ձախլիկ երեխային աջլիկ դարձնելու համար: Նման աշակերտներ շատ եմ ունեցել, հատկապես տղաների մոտ ավելի հաճախ է հանդիպում,-մեզ հետ զրույցում նշեց երկարամյա մանկավարժ, դասվար Սիլվա Մաջարյանը:-Այն ժամանակ ծնողներն ու ուսուցիչներս ամեն կերպ փորձում էին ուղղել ձախլիկությունը, այսօր, սակայն, վերաբերմունքը փոխվել է, եւ ես դրան կողմ եմ: Աշակերտը մեկ է, եթե ձախլիկ է` ձախ ձեռքով է գրելու: Իմ պրակտիկայում մի դեպք ունեմ, երբ Գեւորգս (հիշում է աշակերտին) դպրոցում աջ ձեռքով էր գրում, տանը` տնայիններն անում աջով: Չարժե տանջել երեխային, ձախլիկությունը ֆիզիկական թերություն չէ, այլ ընդամենը ապրելակերպ:

 

Դավիթ Մարտիրոսյանն արդեն 7-րդ դասարանում է սովորում: Ձախլիկությունը հայտնաբերել են 4-5 տարեկանում, երբ ձախ ձեռքով նկարում էր: Պատմում է, որ մինչեւ հիմա էլ ձախով է նկարում, նկարիչ է դառնալու: Դպրոցում այս առումով դժվարություններ չի ունեցել, իսկ վերջին երկու տարում կարողանում է գրել նաեւ աջով. սովորել է հետաքրքրության համար եւ առանց պարտադրանքի: Իրեն հասակակից ընկերներից չի առանձնացնում, բայց երբ տվեցինք համաշխարհային ճանաչում ունեցող ձախլիկների անուններ, մտածեց ու սկսեց կասկածել` ո՞վ գիտե, մեկ էլ տեսար այդ շարքն համալրեց:

 

Լուսանկարները` www.diplomat.amwww.armnpress.am, www.aravot.am

 

Լիլիթ Թովմասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 16-ին, ժամը 14:25:00-ին (GMT = 10:25:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter