Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը ակտիվորեն համագործակցում է արտերկրի երիտասարդական կառույցների հետ

 

16 | 08 | 2011 | 14:10 | ակնարկ

 

Գյումրիում գործող Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը բազմաթիվ տեղական ու միջազգային ծրագրեր է իրականացնում երիտասարդներին քաղաքացիական հասարակություն ներգրավվելու համար: Կենտրոնի ծրագրերի պատասխանատու Նելլի Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Դիլիջանում հուլիսի 14-20-ը կենտրոնը Երիտասարդությունը շարժման մեջ ծրագրի շրջանակներում ֆրանսիական Կլուբ Ունեսկո դե Մեց ՀԿ-ի հետ կազմակերպել էր Բավարար պիցցա բոլորի համար յոթօրյա դասընթաց` կոնֆլիկտի կառավարում և բանակցային հմտություններ թեմաներով, որը ֆինանասավորվել է Եվրահանձնաժողովի կողմից: Մասնակցել են 17 երկրների 34 ներկայացուցիչներ: Ըստ Ն.Մինասյանի, ծրագիրը հնարավորություն տվեց տարբեր երկրներներից հավաքված երիտասարդներին անկաշկանդ երկխոսություն ծավալել երիտասարդներին հուզող հիմնախնդիրների շուրջ: Մասնակիցները  ծանոթացել են  հայկական մշակույթին:

 

Կենտրոնի նախաձեռնությամբ օգոստոսի 4-5-ը կազմակերպվել է Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացում խորագրով  դասընթաց` Շիրակի մարզում գործող երիտասարդական կազմակերպությունների ներկայայացուցիչների կազմակերպչական հմտությունները զարգացնելու նպատակով:

 

Ըստ Ն.Մինասյանի, երիտասարդների հետ արդյունավետ աշխատանք ծավալելու համար  կենտրոնում ձեւավորվել է 5 հոգուց կազմված խորհուրդ, որի անդամներն են կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանը,  ազգությամբ թուրք Բուրչու Բեչերմանը, ազգությամբ լեհ Մայա Բրենդը, Ժաննա Հարությունյանը եւ Աննա Եղոյանը: Խորհուրդը նպաստելու է հայ եւ օտարերկրյա երիտասարդների ակտիվ փոխշփումներին`առանց միջպետական հարաբերությունների եւ քաղաքական հարցերի քննարկման: 

 

Կամավորությունը եւ երիտասարդությունը   մեդիա ծրագիրի շրջանակներում  կենտրոնը Ցայգ hեռուստաընկերության հետ, Նորվեգիայի  թագավորության  դեսպանատան հովանավորությամբ,  իրականացնելու է Կամավորությունը եւ երիտասարդությունը մեդիա ծրագիրը: Այն ուղղված է խթանելու կամավորությունը, երիտասարդների շրջանակներում կամավորական նախաձեռնողականությունն ու կամավորական աշխատանքի ճանաչումը տեղական եւ միջազգային մակարդակներում: Ծրագրի շրջանակներում երիտասարդների կողմից պատրաստվելու և հեռարձակվելու է հաղորդաշար: Նախապատրաստական աշխատանքների համար նախքան ռեպորտաժների պատրաստումն ու դրանց հեռարձակումը, դիմում-հայտերի հիման վրա ընտրված 10 երիտասարդները լրագրողական արվեստի նախապատրաստական 1-ամսյա դասընթաց կանցկացնեն Ցայգ հեռուստաընկերությունում՝ ընկալելու լրագրողական արվեստի ու տեղեկատվության մատուցման հիմնական սկզբունքները:

 

Երիտասարդական փոխանակման ծրագրի շրջանակներում 7 աղջիկներ մեկնելու են Վիլնյուս` գենդերային հիմնախնդիրներին նվիրված քննարկումներին մասնակցելու եւ տեղում այս հարցի հետ կապված իրավիճակին ծանոթանալու համար:

 

Կենտրոնը լայն կապեր է հաստատել եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի երիտասարդական կազմակերպությունների հետ: Զրուցակցիս խոսքերով, համագործակցում են Հայաստանում  ամերիկյան դեսպանատան եւ ԱՄՆ կառավարության Խաղաղության կորպուս ծրագրի հետ:

 

-ԱՄՆ կառավարության նախաձեռնությամբ այսօր տարբեր ծրագրեր են իրականացվում, որոնք հայ ուսանողներին թույլ են տալիս մագիստրոսական կրթություն ստանալու այնտեղի լավագույն բուհերում: Դրանցից են Մասկիի անվան, Ֆլեքս կրթաթոշակային ծրագրերը, որոնց հետ կապված մենք խորհրդատվություն ենք տրամադրում: Հայրենիք-սփյուռք կապերի, մշակութային շփումների ընդլայնմանը նպաստում է կենտրոնի կողմից իրականացվող Դեպի Հայք կոչվող ծրագիրը: Այս ծրագրով սփյուռքահայ կամավորներ են ուղարկվում Հայաստան: Այս պահին 3 սփյուռքահայ կամավորներ ունենք Կանադայից, Գերմանիայից, Արգենտինայից: Կամավորները հյուրընկալվում են 2 շաբաթից 2 ամիս տեւողությամբ,-ասաց Ն.Մինասյանը:

 

Նրա տեղեկացմամբ, օգոստոսի 16-ին Հոկտեմբեր կինոթատրոնում Միջազգային ակումբի շրջանակներում լեհական մշակույթին նվիրված միջոցառում տեղի կունենա:

 

Ես զրուցեցի նաեւ Գերմանիայից ժամանած սփյուռքահայ կամավոր Սարինա Չոբանյանի հետ: Հայրը լիբանանահայ է, մայրը` գերմանացի: Նրա խոսքերով, 2-3 շաբաթ է, ինչ Հայաստանում է գտնվում, որից մեկ շաբաթն անցկացրել է Երեւանում: Դեռեւս չի հասցրել ծանոթանալ Գյումրու պատմամշակութային արժեքների, մարդկանց կենսակերպի հետ: Ինը տարեկան է եղել, երբ հայրն իրեն ասել է`դարձիր իրավաբան, որ մեր հողերը հետ բերես:

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 16-ին, ժամը 14:25:00-ին (GMT = 10:25:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter