Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Միայն ժամանակն է, որ այս երկու` Ս.Աստվածածնի տոնը եւ խաղողի օրհնությունը համատեղել է

 

16 | 08 | 2011 | 14:15 | լուր

 

Օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը հայ առաքելական եկեղեցին նշում է իր հինգ տաղավար տոներից մեկը` Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը: Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո մոտ 15 տարի Մարիամը երկրային կյանք է ունենում եւ միայն 15 տարի անց է մահանում:

 

Սույս տոնը հայ հավատացյալների ամենասիրելի տոներից մեկն է: Աստվածամայրն ավետարանական մի քանի պատմություններում է միայն երեւում, իսկ նրա կյանքի նկարագրությունը մեզ է հասել եկեղեցու ավանդությամբ:

 

15 տարի Աստվածամայրը ապրել է Հովհաննես առաքյալի խնամատարության տակ եւ մի օր լուր է ստացել իր մոտալուտ մահվան մասին:  Այդ մասին նա հայտնել է Հովհաննեսին եւ խնդրել նրանից   պատարագ մատուցել, որպեսզի ինքը ստանա իր վերջին հաղորդությունը եւ իր մահվան մասին հայտնի բոլորին:

 

Հաղորդությունից հետո Աստվածամայրը 11 առաքյալների հետ վերադարձել է տուն: Մահից առաջ Հոնհաննես Առաքյալը նրան մի տախտակ է տվել եւ ասել. Տու՜ր մեզ քո պատկերը: Մարիամը վերցրել է տախտակը, խաչակնքվել եւ դրել երեսին, թրջել այն իր արտասուքով եւ Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով ամեն հիվանդություն բժշկվի: Այդուհետ պատկերը մնացել  է տախտակին:

 

Մարիամի թաղման արարողությանը ներկա են եղել բոլոր առաքյալները, բացի Բարդուղիմեոսից: Նրա մարմինը ամփոփվել է մի քարայրում եւ մուտքը փակվել մեծ քարով: Բարդուղիմեոսը մի քանի օր ուշացումով է եկել եւ մյուսներին խնդրել է բացել Աստվածամորը գերեզմանը, որ ինքը հրաժեշտ տա: Տապանը բացելուց հետո տեսել են, որ մարմինը այնտեղ չէ` փոխադրվել է երկինք: Այստեղից էլ տոնի` Աստվածածնի վերափոխում անվանումը:

 

Ս.Աստվածածնի տոնի վերեփոխման տոնին համընկնում է մեկ այլ տոն` խաղողօրհնեքը: Նույն  օրը  պատարագից հետո կատարվում է  նաեւ խաղողօրհնեքի արարողությունը: Ինչպես աշխարհի տարբեր ժողովուրդների, այնպես էլ հայ ժողովրդի մեջ ավանդաբար պահպանված սովորույթ կա հասունացած առաջին բերքը զոհաբերել Աստծուն կամ տաճարին: Դա եղել է եւ խաղող եւ ցորեն:

 

-Այս տոնը իր մեջ մեծ խորհուրդ ունի: Մարդիկ իրենց ծառերից բերքը պետք է հավաքեն եւ բերեն եկեղեցի: Սա բնության օրենք է, մի մեծ արարողություն: Ժողովրդի ամենասիրված տոներից է, բայց այն մի քիչ իմաստափոխվել է եւ երբեմն կարող ենք տեսնել ծեծկռտուք մի փոքր ճութ խաղողի համար,-ասում է Տեր Նշան քահանան:

 

Ս.Աստվածածնի տոնը եւ խաղողօրհնեքը ծիսական տեսակետից որեւէ առնչություն չունեն: Միայն ժամանակն է, որ այս երկու` Ս.Աստվածածնի տոնը եւ խաղողի օրհնությունը համատեղել է:

 

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 16-ին, ժամը 14:25:00-ին (GMT = 10:25:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter