Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Միայն թե այդ հուշանվերները խնամքով պահվեն

 

16 | 08 | 2011 | 15:40 | ակնարկ

 

Նկարիչների անհատական գործեր, մուշուրբաներ, սատանի եղունգ կոչվող քարից պատրաստված խաչքարեր, նռան պատկերներով մեծ ու փոքր կոմպոզիցիաներ. 500-30.000 դրամ գնային տատանումներով այս իրերը գյումրեցիները ընտրում ու նվիրում են օտարերկրացի ազգականներին:

 

-Սակայն պատահում է նաեւ ճիշտ հակառակը,-ասում է նշված հուշանվերների  առք ու վաճառքով զբաղվող Կարապետն ու հիշում, որ մոտ մի տարի առաջ ազգությամբ թուրք մի երիտասարդ մոտեցել է կրպակին, ուշադիր զննել հայկական խաչքարերը, փայտե եկեղեցին, ապա գնել հայկական ու օտարերկրյա տարադրամներ, շքանշաններ:- Կարծում էի` իր համար է գնում, բայց

 

Բայց գնում ու նվիրում է ուղեկից հայ ընկերոջը, ով զարմացել, ժպտալով ընդունել է ընծան ու դուրս  եկել կրպակից:

 

Հիշյալ կրպակն այսօր վաճառվում է, իսկ մնացած իրերը հայտնվել են կրպակին կից նեղ վաճառասեղանին: -Կրպակը վաճառվում է հուշանվերների գնորդների պակասի պատճառով ու նաեւ ինչ-ինչ հանգամանքների բերումով,-բացատրում է զրուցակիցս:

 

Գյումրու Ռիժկով փողոցում 1987 թվականից  մինչ օրս գործող Գեղարվեստի սրահի (սրահում լուսանկարել չթույլատրվեց) աշխատակից Անահիտ Մկրտչյանը նկատում է արդեն տարբերություններ հին ու նոր գնորդների միջեւ:

 

-Հայկական արվեստի հանդեպ հետաքրքրասիրությունն աստիճանաբար նվազում է, որովհետեւ կան այլ իրեր: Այս գործերի վաճառքն ու որպես նվեր տեղափոխումը արտերկիր, այնուամենայնիվ, կա դրանով մենք կապ ենք հաստատում դրսի ու ներսի հետ,- հայտնում է նա:

 

-Քաղաքից ու երկրից դուրս հանելով նշված գործերը` մենք ավելի ենք ընդգծում հայկական արվեստի մեծությունը, սակայն այսօր մեր իսկ քաղաքում շատ հաճախ դրանք չեն գնահատվում,- ավելացնում է գնորդներից մեկը:

 

-Գնահատում ենք, լավ էլ գնահատում ենք, պարզապես վաճառելով հացի գումար ենք վաստակում,- դժգոհելով առաջինի խոսքերից` պատասխանում է պատահական անցորդը:

 

Գյումրիում միակ մուշուրբիստի որդին այսօր շարունակում է հոր գործը: -Բայց նախորդ տարիների համեմատ մուշուրբայի հանդեպ այլեւս մեծ հետաքրքրասիրություն չկա,-հայտնում է սրահի աշխատակիցն ու ցույց տալիս մուշուրբան` ներքեւում փորագրված տարեթիվը, հեղինակի անուն-ազգանվան սկբնատառերը:

 

Հետաքրքիր էր հնամյա մի առարկա. գինի խմելու հատուկ սրվակը` ինչպես վաճառողը բացատրեց` կոտոշը: Սա երկար ժամանակ է, ինչ տեղ է գտել վաճառասեղանին, հետաքրքրվողներ ունի, բայց գնորդը դեռ չի հայտնվել: Սեւ թանաքով փորագրությունից պարզ երեւում է, որ այն հնամյա է ու նվիրված է հայի` ռուս կնոջ ու հայ երիտասարդի անունից: Ի դեպ, ռուս ընտանիքների ելումուտը հաճախ է ու սպասելի հիշյալ սրահներ ու կրպակներ: Նրանք գնում են հիմնականում վառ գույնի նկարներ` ծովի, անտառի, այգու, ծաղիկների պատկերներով, թանկարժեք խաչքար-հուշարձաններ:

 

68-ամյա գեղանկարիչ Ռոբերտ Աճեմյանը կիրակնօրյա առավոտն ու երեկոն անցկացնում է քաղաքի Ռիժկով փողոցի սրահներից մեկում: -Եթե առաջ նկարում էինք այն, ինչ կամենում էինք, ոճ ձեռք բերում, ապա այսօր այլ է, շատ հաճախ շարժվում ենք գնորդների թելադրանքով: Այսօրվա արվեստն արվեստ չէ, այն բիզնես է, որը, ցավոք,  Գյումրիում չի գործում,- ասում է նա:

 

Անդրադառնալով գնորդներին` նկարիչը ծիծաղելով կատակում ու ասում է, որ նրանք են գնում, ովքեր շատ փող ունեն ու չգիտեն, թե ուր ծախսեն, ապա լուրջ ավելացնում. -Չկան, չկան գնորդներ:

 

Հազվադեպ հայտնվող գնորդների մեջ մեծ թիվ են կազմում զբոսաշրջիկներին ուղեկցողները: Հայաստանի  մասին երկար խոսելու, պատմելու հետ միաժամանակ գնում ու նվիրում են երկրի մշակույթը խորհրդանշող հուշանվերներ:

 

-Միայն թե այդ հուշանվերները խնամքով պահվեն ու երբեք հացի գումար վաստակելու պատճառով չվաճառվեն արտերկրում,-ասում են վաճառողները:

 

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 16-ին, ժամը 16:08:00-ին (GMT = 12:08:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter