Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Կինոյի համար ե՞րբ լավ կլինի

 

16 | 08 | 2011 | 13:45 | ակնարկ

 

21-րդ դարում մեր կյանք է ներխուժել համացանցը` իր լայն հնարավորություններով: Գրեթե յուրաքանչյուրի տանը կան ֆիլմերի ու մուլտֆիլմերի տեսասկավառակներ, ոմանք այցելում են կինոբարեր, իսկ այս ամենի կողքին կինոթատրոնները դառնում են մոռացված եւ անտեսված: Կամ էլ ծառայում են այլ նպատակների:

 

-Նախկինում` երկրաշարժից առաջ, երբ Գյումրի էի գալիս, միշտ այցելում էի Հոկտեմբեր կինոթատրոն, ֆիլմեր էի դիտում. մեծ էկրանով, դահլիճում դիտելը առանձնահատուկ հաճույք էր,- պատմում է 55-ամյա տիկին Ասյան, ով Հոկտեմբերյանից Գյումրի էր եկել իր թոռնիկի հետ եւ զբոսնում էր կենտրոնական հրապարակում,-ցավոք, հիմա առաջվա տրամադրությունը չունեմ, հոգսերը, խնդիրները շատ են: Վաղուց կինոթատրոնում ֆիլմ չեմ դիտել:

 

1926 թվականին Գյումրիում կառուցված Հոկտեմբեր կինոթատրոնը մինչեւ 1990-ական թվականները եղել է լուրջ մշակութային կենտրոն, քաղաքի տոհմիկ ինքնությունն ու կոլորիտը խորհրդանշող օջախ: Երկրաշարժին շենքը վնասվել է, ապա վերանորոգվել եւ վերաբացվել: Սակայն նոր ժամանակներում չի կարող պարծենալ իր հանդիսատեսի թվով:

 

-Օրական այցելուների թիվն ամենաշատը 15-ից 20 է, օր է լինում, որ այցելուներ ընդհանրապես չկան,- ասում է Հոկտեմբեր կինոթատրոնի աշխատակցուհի Ջուլիետա Դարբինյանը:-Մանավանդ ամռանը հանդիսատեսը պակասում է, երեխաններն արձակուրդում են: Դասերի ժամանակ նրանք էին գալիս դասարաներով: Իսկ հիմա հիմնական հանդիսատեսը քաղաք ժամանած հատուկենտ հյուրերն են, հանգստացողները ու երբեմն էլ` սիրահար զույգերը:

 

Իմ այնտեղ գտնվելու ընթացքում ժամը 11:00-ի կինոդիտմանը ներկա էր ընդամենը 2 հոգի: Արդեն մոտենում էր ժամը 13:00, այդ ժամի դիտման համար կրկին վաճառվել էր ընդամենը երկու տոմս:

 

-Կինո չգալու կոնկրետ պատճառներ ասելը դժվար է, մտածել, որ տոմսը թանկ արժե` սխալ կլինի, օրինակ` ժամը 11:00-ի դիտման տոմսը 600 դրամ է, 13:00-ին`700, 19:00-ին` 1000: Իսկ կոլեկտիվ հայտերի դեպքում գործում են զեղչեր: Գյուղերից ուսուցիչները կազմակերպում եւ աշակերտներին բերում են ֆիլմ դիտելու, ի՞նչ է, այնտեղ փող կա, քաղաքում չկա՞,-ասում է Ջ.Դարբինյանը,- Պարզապես հաճախ երիտասարդները նախընտրում են նույն փողով արեւածաղիկ կամ պաղպաղակ գնել, ուղղակի զբոսնել, քան ֆիլմ դիտել:

 

Ըստ Ջ.Դարբինյանի, իր դերն ունի նաեւ այն, որ ֆիլմերը չեն գովազդվում: Պարզապես գովազդի համար վճարվելիք գումարը եւ մնացած ծախսերը փակել տոմսերի վաճառքից ստացված գումարից անհնար է: Երբեմն միջոցառումների ժամանակ չնչին գումարով վարձակալում են դահլիճը կամ սրահը, սակայն դրանով հնարավոր չէ որեւէ հարց լուծել: Մինչդեռ  կինոթատրոնի կոմունալ ծախսերն ամսական կազմում են շուրջ 100-150 հազար դրամ: Ձմռանն էլ գումարվում է ջեռուցման ծախսը: Հաճախակի այս ծախսերը եւ աշխատողների աշխատավարձերը վճարվում են Երեւանի Մոսկվա կինոթատրոնի աջակցությամբ, որովհետեւ Հոկտեմբեր  կինոթատրոնը վերջինս մասնաճյուղն է:

 

Հետաքրքիր է` վերջին անգամ մեծ էկրանից ե՞րբ են ֆիլմ դիտել մեր համաքաղաքացիները: Մեր փոքրիկ հարցումը բացահայտեց տխուր պատկեր:

 

-Վերջին անգամ ե՞րբ եմ եղել կինոթատրոնում, դժվարանում եմ հիշել,- ասում 25-ամյա Արեւիկը,- երեւի մի քանի ամիս առաջ:

 

-Չեմ եղել,- ասում է 20-ամյա Մանեն,- չի ստացվել, հարմար մարդ չի եղել, որ հետը գնամ:

 

-Ինչ կարիք կա գնալու, եթե ցանկացած ֆիլմ կարող ես դիտել, երբ կամենաս,- նշում է Վազգենը, ապա ավելացնում, - հիմա 21-րդ դարն է:

 

Իսկ Արեգը հաճախակի է գալիս կինոթատրոն ֆիլմեր դիտելու.

 

-Դեմ չեմ` տեսասկավառկներով դիտելը հարմար է, բայց դե դահլիճում, ընկերների հետ դիտելը լրիվ ուրիշ է. ե՛ւ ֆիլմից, ե՛ւ այդ օրվանից հրաշալի հիշողություններ են մնում:

 

Մի քանի կինոսիրող երիտասարդների հետ իմ ունեցած զրույցից բացահայտվեց Կինո Հոկտեմբեր այցելողների պակասի եւս մեկ պատճառ: Երիտասարդները բացատրցին, որ այստեղ ֆիլմերը ցուցադրության են դրվում միայն այն բանից հետո, երբ իրենք այդ ֆիլմերը DVD սկավառակների վրա կամ ինտերնետից ճարում եւ նայում են, այն էլ մի քանի անգամ, ուրեմն ինչո՞ւ պիտի վճարեն իրենց տեսածը եւս մեկ անգամ դիտելու համար.-Եթե իսկապես նոր ֆիլմեր հայտնվեն կինոթատրոնում, իհարկե կգնանք դիտելու, որովհետեւ դեռ տեսած չենք լինի, ասացին:-Բացառված չէ որ այսպես են մտածում հազարավոր երիտասարդներ Գյումրիում:  

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 16-ին, ժամը 14:00:00-ին (GMT = 10:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter