Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Փոսային նորոգումներով հարց չի լուծվի

 

16 | 08 | 2011 | 13:50 | ակնարկ

 

Գյումրու մի շարք փողոցներում շարունակվում են փոսալցման եւ հիմնանորոգման աշխատանքները: Օգոստոսի սկզբին ավարտվել է Ղանդիլյան փողոցի հիմնանորոգումը, փողոցի մոտ 1 կմ երկարություն ունեցող այդ հատվածը ներկայումս այլ տեսք ունի, չնայած նրան, որ մայթերը չեն ասֆալտապատվել, միայն խճապատվել են: Ծրագրով այդպես է նախատեսված եղել:

 

Կառավարությունը այս տարի 1 միլիարդ 300 միլիոն դրամ էր հատկացրել Գյումրու փողոցների բարեկարգման, բնակելիների տանիքների վերանորոգման եւ սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների համար: Հասկանալի է, որ այս գումարով հնարավոր չէ մեծածավալ աշխատանքներ կատարել եւ շատ փողոցներ ընդգրկել ծրագրում:

 

Ներկայումս փոսալցման աշխատանքներ են իրականացվում Տեքստիլ թաղամասում, մասնավորապես Մ.Մկրտչյան փողոցում: Իսկ Էլիտ Արմանշին կազմակերպության կողմից հիմնանորոգվում է Լիսինյան փողոցի մոտ 300 մետր երկարություն ունեցող հատվածը: Փողոցի հիմնանորոգման համար հատկացվել է 39 միլիոն դրամ: Փողոցի երթեւեկությունը ներկայումս դադարեցված է` աշխատանքներին չխանգարելու համար:

 

Ինչպես նշեցին շինհրապարակում աշխատող բանվորները, աշխատանքներն սկսվել են մեկ շաբաթ առաջ, հիմա ամբողջությամբ խճապատում են փողոցի այդ հատվածը, հաջորդ շաբաթվանից կսկսեն ասֆալտապատման աշխատանքները:

 

Էլիտ Արմանշին կազմակերպության տնօրեն Չուբար Զարգարյանը ասաց, որ աշխատանքների իրականացման համար չկան ո՛չ ֆինանսական, ո՛չ էլ աշխատուժի խնդիրներ: Նախատեսված է աշխատանքներն ավարտել մինչեւ սեպտեմբերի մեկը, որ ե՛ւ իրենք չխանգարեն այս տարածքում գտնվող թիվ 8 դպրոցի աշակերտներին, ե՛ւ վերջիններս` իրենց աշխատանքներին:

 

-Մեր թաղամասի շատ փողոցներով, հատկապես անձրեւային եղանակներին, անցնել անհնար է, իսկ չորային եղանակներին էլ փոշին է մեզ խեղդում: Լավ է, որ թաղամասի գոնե մի փողոց կհիմնանորոգվի, մանավանդ այս տարածքի միակ հանրակրթական դպրոցը գտնվում է այդ փողոցում: Կուզենայինք, որ այդպիսի ծրագրերը շարունակական լինեն ու թաղամասի մյուս գրեթե անանցանելի փողոցներն էլ գոնե բարեկարգվեն,- ասում է թաղամասի բնակչուհիներից մեկը:

 

Քաղաքի տարբեր թաղամասերի փողոցներով ամեն օր երթեւեկող տաքսու շատ վարորդներ էլ դժգոհում են, որ քաղաքում բացի մայրուղիներից բարեկարգ փողոց ընդհանրապես չկա: Մի քանի կենտրոնական փողոցներն են քիչ թե շատ բարվոք վիճակում, իսկ թաղային գրեթե բոլոր փողոցները անհույս վիճակում են:

 

-Փոսային նորոգումներն իմաստ չունեն, դա գրեթե նույնն է, ինչ քանդված փողոցը: Կենտրոնական փողոցներն էլ այդքան լավ վիճակում չեն, միայն վերջերս հիմնանորոգված Ղանդիլյան փողոցում է, որ կարելի է հանգիստ մեքենա վարել: Երեւի Հայաստանի քաղաքներից ամենավատ վիճակում գտնվում է Գյումրին, էլ չեմ ասում տարածաշրջանում,-ասաց վարորդներից մեկը:

 

Վարորդները մեր ղեկավարներին խորհուրդ են տալիս գնալ Վրաստան եւ տեսնել այնտեղի փողոցների վիճակը, կարգ ու կանոնը:

 

-Ամեն տարի իբր գործ են անում, փոսային նորոգումներ են իրականացնում, սակայն դա խնդրի լուծում չէ: Նորոգումից մի քանի ամիս անց դրանք էլի շարքից դուրս են գալիս, ծախսված փողն էլ գնում կորում է,- ասում է արդեն 25 տարվա փորձառություն ունեցող մեկ այլ վարորդ:

 

Սոնա Առաքելյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 16-ին, ժամը 14:00:00-ին (GMT = 10:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter