Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խորհուրդ չեմ տա ծխել: Թույն է էլի

 

16 | 08 | 2011 | 14:12 | ակնարկ

 

-Ցավալի է, բայց փաստ. վերջին տարիներին Գյումրիում ծխողների թիվը գնալով ավելանում է, հատկապես դեռահասների շրջանում: Դա գալիս է հատկապես ծնողների անուշադրությունից, երբեմն սոցիալական ծանր պայմաններից: Կան նաեւ ուրիշ պատճառներ. դեռահասները կարծում են, որ դա ընկերների մոտ պարծենալու մեթոդ է: Շատերն էլ սկսում են ծխել` օրինակ վերցնելով ընկերներից: Սա մի շղթայական ռեակցիա է: Իսկ թե ինչպես ենք իմանում ծխողների թվի ավելացման մասին, դա արդեն գալիս է տարբեր թոքային հիվանդություններով դիմողների թվից: Բացի դրանից մենք ինքներս ենք տեսնում դրսում, պատի տակ նստած ծխախոտ ծխող դեռահասների, որոնց թիվն օր օրի ավելանում է,-ասում են բժիշկներն ու հոգեբանները:

 

Բժիշկների պնդմամբ, ծխելուց հիմնականում առաջանում են թոքային եւ սիրտ-անոթային հիվանդություններ:

 

Որոշեցինք հարցումներ անցկացնել թե չափահասների, թե անչափահասների շրջանում: Պարզվեց, որ 10 չափահաս պատահական ընտրված մարդկանցից ծխում էին 8-ը, իսկ 10 անչափահասներից` 6-ը: Այն հարցին, թե ինչու են ծխում, մինչեւ 18 տարեկանները տվեցին հետեւյալ պատասխանները.

 

-Դե մի անգամ փորձեցի ու այդպես սովորություն դարձավ:

 

-Նախքան ծխելը կարծում էի, որ եթե սկսեմ ծխել, ընկերներիս մոտ լավ տղա կդառնայի: Բայց հակառակը ստացվեց, հիմա բոլորն ասում են մի ծխի, լավ բան չէ:

 

Չափահասներից մեկն էլ տվեց այսպիսի պատասխան.

 

-Բանակից հետո սկսեցի ծխել: Հիմա չեմ կարողանում թողնել, որովհետեւ կախվածություն կա: Ջահելներին ընդհանրապես խորհուրդ չեմ տա ծխել: Թույն է էլի:

 

Պատահականության կարգով ընտրված 5 խանութներում շրջելով տեսա, որ փակցված էին հատուկ ցուցանակներ, որոնց վրա գրված էր` ՀՀ օրենսդրությունից քաղվածքն այն մասին, որ մինչեւ 18 տարեկաններին ծխախոտի վաճառքն արգելվում է: Խանութների աշխատակիցները պնդում էին, որ չեն խախտում օրենքը եւ անչափահասներին ծխախոտ չեն վաճառում: Սակայն հարց է առաջանում. եթե խանութների աշխատակիցները հետեւում են օրենքին եւ անչափահասներին ծխախոտ չեն վաճառում, ինչպե՞ս են վերջիններս ծխախոտ ձեռք բերում:

 

Վահագն Թադեւոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 16-ին, ժամը 14:25:00-ին (GMT = 10:25:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter