Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



Խաղամանիա կամ կիբերկախվածություն

 

16 | 08 | 2011 | 16:00 | ակնարկ

 

«Լինում է, չի լինում… եւ նրանք ապրեցին երկար ու երջանիկ»` ահա այսպես էին սկսվում եւ ավարտվում այն հեքիաթները, որոնք  լսում էին երեխաները: Իսկ հիմա այդ հեքիաթների, հին մուլտֆիլմերի կողքին հայտնվել է իներնետային վիրտուալ աշխարհը: Երեխաներն ավելի շատ նախընտրում են խաղալ ու հաղորդակցվել ինտերնետում, քան  շփվել հասակակիցների ու հեքիաթային աշխարհի հետ:

 

-Համակարգչից կախվածությունն ահավոր է, տղաս անընդհատ համակարգչի դիմացն է նստած, հասակակիցների հետ էլ շփվում է հիմնականում սոցիալական կայքերով,-ասում է 11-ամյա Վարդանի մայրը,-ուշադիր եմ, թե որ կայքն է մտնում, ինչ խաղեր է նախընտրում, բայց մշտական վերահսկողությունը դժվար է:

 

-Ինտերնետի շնորհիվ երեխան կտրվում է իրական աշխարհից, հայտնվում  վիրտուալ իրականությունում, այնտեղ, որտեղ նրա համար ամեն ինչ հեշտ է, եւ նա միշտ հաղթող է,- ասում է թիվ 10 դպրոցի ուսուցչուհի Անուշ Մկրտչյանը:-Ցանկացած խաղ առաջացնում է կախվածություն, դա հետաքրքիր է, յուրաքանչյուր հաղթանակ խոստանում է նոր հնարավորություն եւ պարգեւ: Սակայն ավելի վտանգավոր են ագրեսիվ խաղերը, որոնցում կա դիտավորություն, ցավ պատճառելու ձգտում, անկախ երեխաներից` այդ խաղերը նրանց դարձնում են նյարդային, ինչն էլ փոխանցվում է առօրյա կյանք:

 

-Ինտերնետային խաղերի ազդեցությունը բավական մեծ է, մանավանդ ագրեսիվ խաղերի դեպքում,-ասում է հոգեբան Արմինե Գմյուր-Կարապետյանը,-երեխան այդ ագրեսիան բերում է իրական կյանք: Նա կորցնում է իրական կյանքի նկատմամբ հետաքրքրությունը, վիրտուալ իրականությունում նա ինքնահաստատվում է, իր եսն է ձեւավորում: Այդ իրականության մեջ նա անընդհատ հաղթող է: Մի բան չստացվեց` նորից կփորձի: Այս ամենը բերում է կիբերկախվածության: Մյուս կողմից թվում է, թե այդ խաղերի միջոցով երեխան ձեռք է բերում հմտություններ, արագ կողմնորոշվելու եւ կենտրոնանալու ունակություն: Սակայն այդ հմտություները խաղի մեջ եւ կյանքում դրսեւորելը տարբեր է:

 

-Տղաս սիրում է ագրեսիվ խաղեր, երբ արգելում եմ նման խաղեր խաղալը, ընկերներս զարմանում են` «տղա է, թող խաղա, ի՞նչ կլինի»,- պատմում է 39-ամյա Սամվելը,- համաձայն եմ` ամեն ինչ անմեղ է թվում, արյունը, կրակոցը եւ նման բաները իրական չեն, բայց այդ խաղերը դաժանացնում եւ անհանդուրժող են դարձնում երեխային: Չեն հասկանում, որ մի օր էլ մեքենայի տակ մարդ կգցի ու դրա համար ցավ չի էլ զգա:

 

Անուշ Մկրտչյանը խորհուրդ է տալիս, որ ծնողները հետեւեն, թե իրենց երեխաները ինչ խաղեր ու կայքերը են նախընտրում: Իսկ ուսուցիչներն էլ իրենց հերթին օգտակար հանձնարարությունների միջոցով պիտի փորձեն ուղղորդել նրանց հետաքրքրություները, այսինքն` փորձեն օգտակարը համատեղել հաճելիի հետ: Եթե դպրոցներում եւ ընտանիքներում այս վերահսկողությունը ինչ-որ չափով կա, ապա նույնը չի կարելի ասել  ինտերնետային ակումբների մասի:

 

Ժամանցի ամենատարածված վայր հանդիսացող ինտերնետային ակումբներում կարելի է տեսնել տարբեր տարիքի երեխաների: «SKY-NET» ինտերնետային ակումբի աշխատակցուհի Արմինեն նշում է, որ հիմնականում երեխաներն ակումբ գալիս են հենց խաղերի համար եւ հիմնականում նախընտրում են սպորտային ու մարտական խաղեր: «ՆԱՆ» ինտերնետային ակումբի աշխատակցուհին եւս համամիտ է, որ երեխաները մեծամասամբ ակումբ են գալիս խաղերի համար, հնարավոր է «ձեռքի հետ էլ ինչ-որ կայք մտնեն, նորություն կարդան»: Մեկ այլ ակումբի աշխատակցուհի էլ նշում է, որ խաղ չունենալու պատճառով այցելուների մեջ համարյա երեխաներ չունեն: Իսկ մեկ ուրիշ ակումբի աշխատակից ասում է, որ չգիտի եւ չի էլ հետաքրքրվում, թե երեխաները ինչ կայքեր են մտնում կամ ինչ խաղեր  խաղում:

 

-Մի ժամ գոնե պիտի խաղամ, ամենաքիչը,- ասում է 13-ամյա Արամը,- Խաղերի մեջ միշտ ուժեղ եմ, հակառակորդը պարտվում է, իսկ ես` հաղթում:

 

-Առանց համակարգչի դժվար է, արձակուրդների ընթացքում դրանով դասընկերներիս հետ եմ շփվում,- ասում է 14-ամյա Անին,- հետո էլ խաղալ շատ եմ սիրում. իմ ինտերնետային տնտեսությունը ունեմ, պետք է հետեւեմ, որ բարգավաճի, մյուսներից լավը լինի:

 

Չնայած իր բոլոր դրական կողմերին` ինտերնետը, բացի կախվածությանը խաղերից, բերում է հաղորդակցական խնդիրներ: Ինչպես նշում է Ա.Մկրտչյանը, երեխաները շատ սիրուն հաղորդագրություններ են ուղարկում իրար, բայց սովորական, անմիջական շփման ժամանակ խոսք կառուցելիս դժվարանում են:

 

Երեխաները ժամերով նստելով համակարգչի դիմաց` ձեռք են բերում առողջական խնդիրներ. կապված ողնաշարարային փոփոխության, տեսողական խնդիրների առաջացման եւ քաշի ավելացման հետ:

 

«Կախում ինտերնետից», «կախում խաղերից», անկախ այն բանից, ինչպես կանվանենք այս երեւույթը` փաստն այն է, որ այն գոյություն ունի եւ իր հետ բերում է, գուցե հիմա աննկատ, բայց հետագայի համար լուրջ խնդիրներ:

 

Ալիսա Հակոբյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 16-ին, ժամը 16:08:00-ին (GMT = 12:08:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter