Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ճապոնական մեքենաները` միայն Երեւանին

 

16 | 08 | 2011 | 16:20 | ակնարկ

 

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում հրշեջ ավտոմեքենաների շարժակազմը համարյա չէր թարմացվել: Բացի 2005 թվականին Ֆրանսիայից ստացված հնամաշ 9 հրշեջ ավտոմեքենաներից, 2008-2009 թվականներին  կառավարության հատկացրած միջոցներով ձեռք էր բերվել Կամազ մակնիշի 5 հրշեջ ավտոմեքենա: Այժմ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը մարտական հաշվարկում ունի 147 հրշեջ ավտոմեքենա, 36-ը` Երեւանում, 111-ը` մարզերում:

 

2010 թվականին Ճապոնիայի կառավարությունը բարեգործական նպատակներով Իսուզու մակնիշի բոլորովին նոր 28 հրշեջ ավտոմեքենաներ նվիրեց մեր հանրապետությանը: Դրանց ընդհանուր արժեքը գնահատվում է 8 միլիոն դոլար: Ըստ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության,   ավտոմեքենաներից յուրաքանչյուրը հզորությամբ հավասարազոր է խորհրդային ԶԻԼ մակնիշի 5 հրշեջ ավտոմեքենայի: Ավտոմեքենաներից 2-ը 1000 լիտր ջրատարողությամբ հրշեջ ավտոմեքենաներ են` նախատեսված դժվարանցանելի փողոցներ մուտք գործելու, նաեւ խցանումների ժամանակ արագ տեղ հասնելու համար: Դրանք օգտագործվել են Ռուսաստանում անտառային հրդեհների մարման ժամանակ:

 

ՇՄ փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանի խոսքերով, Ճապոնական մեքենաները, բացի Երեւանից, որեւէ մարզի չեն հատկացվել: Դրանք գերազանց տեխնիկական հնարավորություններ ունեն հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման համար: Ըստ Մ.Սարիբեկյանի, ինքն այդ մեքենաների հետ առնչվել է Երեւանում 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատում աշխատելու ժամանակ: Բացի ջրատար բաքից, դրանցում կա նաեւ փրփրատար բաք:  Փրփուրի օգտագործումը կրակը արագ մարելու հնարավորություն է տալիս: Այրվող բենզինի վրա ջուր լցնելու դեպքում կրակը չի հանգչի, ուստի պետք է փրփուր օգտագործել, իսկ այրվող փայտի դեպքում` ջուր: Այս մեքենաներում առկա են փրկարարական աշխատանքների համար նախատեսված տարբեր հաստության եւ չափերի պարաններ եւ այլ գործիքներ:  

 

Մ.Սարիբեկյանի խոսքերով, մազային փրկարարական վարչության մեքենա-տեխնիկական հագեցվածությունն այսօր բավարար է: Գյումրու փողոցներն հաշվի առնելով` այստեղ ավելի արդյունավետ է Կամազ մակնիշի 8 տոննանաոց ջրատար  հրշեջ-մեքենայի օգտագործումը, որից մարզում կա մեկ հատ: Մարզի փրկարարական վարչության հաշվեկշռում է գտնվում նաեւ նաեւ 1987 թվականի արտադրության 12 Զիլ մակնիշի. Մերսեդես, Վիլիս եւ Նիվա  մակնիշի մեկական հրշեջ-փրկարարական մեքենաներ: Իսկ Գյումրի-1 փրկարարական ջոկատն ունի սանդուղքով հրշեջ-փրկարարական մեքենա:  

 

Մ.Սարիբեկյանը կարեւորում է փորձի փոխանակումը տարբեր երկրների փրկարարների հետ: Մեր փրկարարները համագործակցել են բրազիլացիների հետ` վթարի ենթարկված ավտոմեքենաներից մարդկանց տարհանելու փորձի փոխանակման շրջանակներում: Բրազիլացիներն, օրինակ,  օգտագործում են հատուկ մուրճ, որի օգնությամբ վթարի ենթարկված ավտոմեքենայի ապակին ջարդելու դեպքում ապակու կտորները թափվում են դուրս, այլ ոչ թե ավտոմեքենայի մեջ: Դա արդյունավետ միջոց է վթարված ավտոմեքենաի ներսում գտնվող մարդուն չվնասելու համար:

 

-Իսրայելի հետ փորձի փոխանակման շրջանակներում իսրայելցի փրկարարները, ովքեր ժամանել էին մեր հանրապետություն, պլաստմասսայից պատրաստված հատուկ հեղուկ պարունակվող նյութ են օգտագործել, որի պայթյունից սենյակում թթվածնային քաղց է առաջանում` կանխելով կրակի տարածումը հրդեհների ժամանակ: Ցանկացած մեկը իր տանը կարող է ունենալ դրանից, միայն թե մեր կառավարությունը դեռեւս որոշում չի կայացրել դրանք գնելու համար: Այդ հեղուկով լցված նյութերը փորձարկման փուլում են գտնվում Վրաստանում. Բելառուսում,- նշեց  Մ.Սարիբեկյանը:

 

Անահիտ Սիմոնյան

 

 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 16-ին, ժամը 16:34:00-ին (GMT = 12:34:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter