Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Սերյոժա Խուրշուդյան. Շինարարը խղճի խայթ բդի ունենա

 

16 | 08 | 2011 | 15:15 | դիմանկար

 

Այ, էս նկարը կտեսնի՞ս, շենքի առաջին քարը կդնենք Էս էլ  Սայաթ-Նովա փողոցն է,- բացատրում է Սերյոժա պապը,- առաջին օրից մասնակցել եմ մինչեւ շինարարության ավարտը, մինչ հանձնելը, էնքան լավ էինք սարքե, օր երկրաշարժին դիմացավ:

 

Խոսքը Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի մասին է, զրուցակիցս` Սերժոյա Խուրշուդյանը, որի շինարարական գործունեությունը նախեւառաջ կապվում է 1965 թվականին Լենինականի դրամատիկական թատրոնի կառուցման հետ:

 

Ծնվել է Լենինականում, 1933 թվականին: Պատերազմի առաջին օրերից հայրը մեկնել է ռազմաճակատ: Մայրն աշխատել է, եւ երեք եղբայրներից ամենամեծը` Սերյոժան, իր վրա վերցնելով եղբայրների խնամքը, փորձել է օգնել մորը: Դպրոցից առաջ իրանց մանկապարտեզ կտանեի, հետո կերթայի դպրոց: Գիմնազն եմ սորվե (նկատի ունի 6-րդ դպրոցը):  

 

16 տարեկանից աշխատել եւ զուգահեռ սովորել է Լենինականի թեթեւ արդյունաբերության տեխնիկումում` տեխնիկ-մեխանիկ մասնագիտությամբ: Մեր զրույցի ընթացքում պատմում է այն բոլոր շենքերի ու կառույցների մասին, որոնց շինարարությանը մասնակցել է: Բավական երկար լսելուց հետո տարակուսեցի, թե` շինարարության վարորդը արդյո՞ք շինարար է համարվում, բայց պատասխանն ավելի քան համոզիչ էր. Օր շփվիս կը հետները, շինարար ես, էլի: Ըդքան տարի ավազի, բետոնի հետ եմ գործ ունեցե, շինանյութն եմ բերե: Հմի ենթադրենք շինանյութ չեղնի, քար բերողն օր չեղնի, էս տղեն (էլի նկարն է ցույցն է տալիս) ինչը շարեր: Քարն ու ավազը ավտոյով են կրե, ձեռով չեն կրե, ոչ էլ ֆուրգոնով, կրողներից մեկն էլ ես եմ էղե: Ես բերե, բիտոնը լցել եմ, որ վարպետ Հովհաննեսը (փաստորեն նկարում վարպետ Հովհաննեսն է) պատերի մեջը լցնե.Բերողն օր չեղնիր, վարպետ Հովհաննեսը օդով խո չէր լցնե.:

 

Հետո ինձ ավելի համոզելու համար հպարտությամբ մյուս նկարներն է ցույց տալիս: Նայե, ոտներիցս հետ ցեխ է, ավտոն ցեխոտ, այ ըսպես աշխատել եմ: Էս էլ ավստրիացի պրարաբն էր, Ավստրիական գյուղն ենք (նկատի ունի թաղամասը) կառուցե: Ան, էս էլ Լարիսան է` մեր թարգմանչուհին. Էս նկարները Վիեննա էլ են տարել,- հպարտանում է Սերյոժա պապն ու շարունակում ցույց տալ նկարները, քաղաքաշինության ոլորտում ունեցած նշանակալի ներդրումների համար ստացած պատվոգրերն ու պատմել իր կեսդարյա աշխատանքի տարիների մասին:

 

Սերյոժա Խուրշուդյանը մեծ հպարտությամբ է բացում ԽՍՀՄ Գերագույն սովետի պատվոգիրը, որի կազմին իրենց մակագրություններն են թողել Ալբերտ Մկրտչյանը, Նինա Բոխյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Արմեն Ջիգարխանյանը, Երվանդ Ղազանչյանը, Կարպ Խաչվանքյանը, Սվետլանա Գրիգորյանը ու էլի շատերը: Մեկ-մեկ կարդում է բոլոր գրառումները, բացատրում, հիշեցնում նրանցից յուրաքանչյուրի ով լինելը:

 

Պատվոգրեր շա~տ եմ ստացել: Գերագույն սովետի պատվոգիր եմ ստացել, հետո քաղաքապետի կողմից էլ եմ ստացել` որպես շինարար, էս էլ թատրոնի պատվոգիրն է: էս էլ խորհրդային տարիներից եմ ստացել: Ան, անվանական ժամացույց եմ ստացել: Շատ բան էլ երկրաշարժին է կորել, թե չէ` էլի կար:

 

Շինարարը խղճի խայթ բդի ունենա, գիտելիք, շենքը իրա տնից լավ բդի սարքե. իրանց տունը մե հարկանիմ է, շենքը, ես ինչ գիտեմ, հինգ հարկանի, բնակվողներն ավելի շատ են, վնասն ավելի շատ կեղնի: Շինարարը պատասխանատվություն բդի զգա, իրա կառուցածը դարով բդի տեւե:

 

Երկու որդի եւ չորս թոռ ունի Սերյոժա Խուրշուդյանը; Կնոջը` Հասմիկին էլ է շինարար համարում: Ասում է` նախ շինարարական բաժին է ավարտել, հետո էլ` նույն համակարգում հաշվապահ է աշխատել, անգիր գիտի ամեն ինչ: Որդիներից ոչ մեկն իր մասնագիտությունը չի շարունակել, բայց իրենք էլ իրենց գործի մեջ են լավ մասնագետներ:

 

Մասնագիտական տոնին անդրադառնալիս` հիշում է Խորհրդային միության տարիները: Ասում է` այն ժամանակ մեծ շուքով են նշել այս տոնը, վաստակավոր վարպետներին հանգստյան տների, առողջարանների ուղեգրեր էին տալիս, կամ էքսկուրսիաներ տանում:  Էդ բոլորը գալիս էր նրանից, որ երկիրը խաղաղ էր եւ ունեւոր էր, հիմա ասում են` շնորհակալ ենք, լավ աշխատել` տունդ պահել ես:

 

Արդեն մեծ եմ շինարարության մեջ աշխատելու համար, բայց պահակ, օրինակ, կաշխատեի, ինչ կեղնի օ՞ր,- հարցնում է ինձ:  Աշխատաքին բդի անուն չդնես: Պաշտոն օր չունիս կամ քու մասնագիտության համար գործարան չկա, ի՞նչ էնես: Հետո ասում է, որ երկրի տերերը մեզ նման ջահելներն են, ու որ երկրին խաղաղություն լինի` ամեն ինչ լավ կլինի: Չի դժգոհում ոչ բնակարանի համեստ պայմաններից, ոչ էլ աշխատանքի բացակայությունից. հերթը ջահելներինն է:   

 

Մեր հանդիպման մասին Սերյոժա Խուրշուդյանի հետ պայմանավորվել էինք հեռախոսազրույցի միջոցով` հանդիպման  նախորդ երեկոյան: Երբ էլ հարցեր չունեի Սերյոժա պապին ու պատրաստվում էի հեռանալ, գրպանից մի թուղթ հանեց ու խնդրեց կարդալ. գրել էր մեր հեռախոսազրույցից հետո, ու դրել գրպանում, որ չմոռանա: Իր գրածը նա  անվանեց Շինարարի ողջույն: Ես չառարկեցի: Պարզվեց, շնորհավորանք էր` ուղղված բոլոր շինարարներին ու հատկապես գյումրեցիներին` մասնագիտական տոնի կապակցությամբ:

 

Հարգարժան շինարարներ օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել մեր Գյումրի քաղաքի բոլոր շինարարներին, նրանց ավանդական տոնի` շինարարի օրվա կապակցությամբ, ցանկանալով նրանց քաջառողջություն, երջանկություն ու կորով Թող երբեք չպակասի ձեր բազուկների ուժը, որոնք երկար տարիներ անբասիր ու քրտնաջան աշխատանք են տարել մեր հարազատ քաղաքի կառուցման ու բարեկարգման բնագավաոումԱյսուհետեւ թող կենսատու արեւը լինի ձեր մշտական ուղեկիցը կյանքում, ապրեք առողջ, անհոգ ու երջանիկ` ձեր երեխաների, բալիկների հետ միասին:

 

Իրիկունը գրի, որ էսօր ըսեմ, էլի,- վերջում ժպտաց մեր հերոսն ու չնայած ձեռնափայտին` ինձ ուղեկցեց մինչեւ կենտրոնական փողոց.

 

Լիիթ Թովմասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 16-ին, ժամը 16:08:00-ին (GMT = 12:08:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter