Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Երանի այն մարդուն, ով իր կյանքում մի քար կդնի քարի վրա.

 

16 | 08 | 2011 | 15:05 | դիմանկար

 

Հայ ժողովրդին բնութագրելիս  ամենաառաջին հատկանիշներից մեկը, որ նշվում է որպես ազգային առանձնահատկություն` արարելու, ստեղծելու եւ կառուցելու շնորհն է: Պատահական չէ  հայերիս տրված քարից հաց քամող բնորոշումը: Խորհրդային տարիներից մինչ օրս Հայաստանում օգոստոս ամսվա երկրորդ կիրակին նշվում է շինարարի մասնագիտական օրը: Տոնական օրվա տրամադրությամբ` օգոստոսի 14-ին մեզ հետ զրուցեցին օրվա հերոսները: 

 

Մանկուց սիրել եմ շինարարությունը, նույնիսկ փոքրիկ հասակում մեր հայրական տան բակում հավաքվում էինք թաղի տղաներով եւ սկսում ինչ-որ բան կառուցել: Հետո երեխայի բնավորության համաձայն քանդում էինք, նորը կառուցում: Հենց այստեղից է իմ մեջ ձեւավորվել սերը դեպի շինարարությունը,- մեր զրույցն այսպես է սկսում Ժորա Սիմոնյանը:  

 

Ժորա Սիմոնյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում` ծառայողի ընտանիքում: Հակոբ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց եւ բանակում ծառայելուց հետո, ընդունվել եւ ավարտել է Լենինականի շինարարական տեխնիկումը: Շինարարական գործունեությունն սկսել է Լենքաղսովետի կապիտալ շինարարության վարչության ավագ-ինժեների աշխատանքով:  

 

Աշխատել եմ մեծանուն մարդկանց հետ,- պատմում է Ժորա Սիմոնյանը,- Գեւորգ Ժամակոչյան, Մուրադ Մուրադյան, Դոնարա Հարությունյան նրանք մեծ մարդիկ են եղել այս քաղաքի համար, ինձ համար պատիվ է հիշել նրանց:   

 

Տարբեր կազմակերպություններում կեսդարյա աշխատանքային գործունեության մասին խոսելիս` Ժորա Սիմոնյանը աշխատում է հիշել ամեն ինչ, նշել բոլոր այն անունները, որոնց հետ կապված է իր աշխատանքային գործունեությունը: Ժորա Սիմոնյանի աշխատանքի ժամանակահատվածում է նախագծվել Նոր Ախուրյանի շրջկենտրոնը, կառուցվել եւ 88-ին կանգուն են մնացել խոշոր արդյունաբերական օբյեկտներ, Արթիկի գուլպա-նասկեղենի ֆաբրիկան, չուգունի ձուլման գործարանը ու էլի տասնյակ կառույցներ, որոնցից յուրաքանչյուրի հետ առանձին հիշողություններ են կապված եւ որոնցից յուրաքանչյուրը դարձել է կենսագրության մասնիկ:

 

1993-96 թթ., աշխատելով ՀՀ քաղաքաշինության նախարարությունում` որպես աղետի գոտու գլխավոր մասնագետ, ակտիվ մասնակցություն է ունեցել Շիրակի մարզի եւ հատկապես Գյումրու բնակելի շենքերի եւ դպրոցների նախագծման եւ վերականգնման աշխատանքներին:

 

Միայն եւ միայն հայրենիքը շենացնելու գաղափարն է եղել իմ աշխատանքի ազդակը: Հեշտությամբ երբեք ոչինչ չի տրվել, ամեն ինչ մեծ ջանք ու աշխատանք է պահանջել: Այստեղ է, որ ինձ օգնել է սերը աշխատանքիս նկատմամբ:

 

Ղեկավարելով տասնյակ շինարարական աշխատանքներ` բազմաթիվ են եղել համագործակցությունը տեղի եւ արտասահմանյան ընկերությունների հետ: Աշխատանքային արիության, գերմանական Կարմիր խաչ, Նիկոլայ Ռիժկովի  Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության, Հռոմի Պապ Նորին Սրբություն Հովհաննես Պողոս երկրորդի մեդալներ, տասնյակ պատվոգրեր ու դիպլոմներ, հարուստ կենսագրություն եւ ձեռբերված վստահություն. Ժորա Սիմոնյանի համար, սակայն, ամենակարեւորը սերունդների գնահատականն է:

 

Շինարարը պիտի սիրի աշխատանքը, կառուցածի մեջ հոգի դնի: Պիտի բարեխիղճ լինի, չպիտի նայի` կողքից ինչ փախցնի, այլ առաջին հերթին սիրի ու կառուցի որակով, որ եկող սերունդը իրեն չհայհոյի: Ես այսօր վայելում եմ իմ հիսնամյա գործունեության, կեսդարյա անմնացորդ աշխատանքով վաստական հանգիստը: 

 

Աղետի գոտու ու անօթեւանների մասին խոսելիս` Ժորա Սիմոնյանը հույս է հայտնում, որ գոնե մինչեւ 2012 թվականը աղետի գոտում բնակարանի պահանջ չի լինի, եւ ինչպես աղետի գոտին վերանվանվել է վերականգնման, այնպես էլ մի օր մարդիկ կդարարեն ապրել արդեն չորս անգամ շարքից դուրս եկած տնակներում:

 

88-ից հետո փոխվեց վերաբերմունքը շինարարի նկատմամբ: Շինարարին սկսեցին բավականին լուրջ քննադատել, բայց մոռացան, որ առաջին իսկ օրը ամբողջ Սովետական միությունով երկրաշարժը գնահատվեց 10.3 բալ ուժգնությամբ: Այն ժամանակ ոչ մի շինարար չէր կարող այնպիսի շենք կառուցել, որը 10 բալի նկատմամբ սեյսմակայություն ունենար: Դա էր պատճառը, որ մենք ունեցանք բավականին լուրջ կորուստներ: Իհարկե, չեմ կարող չնշել նաեւ 16 հարկանի մեր շինությունը եւ այն բարեխիղճ շինարարներին, որոնց  աշխատանքի շնորհիվ շենքը ոլորվեց, բայց չփլվեց, մենք չունացանք մարդկային զոհեր:

 

Ամեն տարի շինարարի մասնագիտական օրը Ժորա Սիմոնյանը հիշում է սովետական տարիները: Ասում է` այն ժամանակ բավականին բարձր էր գնահատվում շինարարի աշխատանքն ու նրան արժանացնում էին ամենատարբեր պարգեւների, շինարարն իրեն գնահատված էր զգում:

 

Շինարարը կարեւոր մարդ է երկրի համար: Անձրեւի, թե բքի ժամանակ, գիշեր ու ցերեկ, տարվա բոլոր եղանակներին աշխատում է շինարաը: Բժշկին հիվանդանոց է պետք, երեխային` մանկապարտեզ, ուսուցչին` դպրոց, իսկ արարելու, ստեղծագործխելու համար անհրաժեշտ են գեղեցիկ կառուցված, հարմարավետ շենքեր, ուստի առաջին հերթին մեր շինարարները թող լինեն առողջ, որ կարողանան կառուցեն ամուր, պիտանի կառույցներ, որ սերունդը բարձր գնահատականի արժանացնի այսօրվա շինարարին:

 

Լիլիթ Թովմասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 16-ին, ժամը 16:34:00-ին (GMT = 12:34:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter