Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հին նմուշի վարորդական վկայականները կգործեն մինչեւ դեկտեմբերի 31-ը

 

16 | 08 | 2011 | 14:20 | ռեպորտաժ

 

Վարորդական իրավունքի վկայական ստանալու հետ կապված փոփոխությունները սահմանվում են  կառավարության թիվ 424 որոշմամբ: Վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր եւ պարզեցված ընթացակարգն ուժի մեջ է մտել 2011 թվականի մայիսի 14-ից:

 

Վարորդական վկայական ստանալու համար այլեւս հարկավոր չէ նարկոլոգիական եւ հոգեբուժական դիսպանսերների տեղեկանքը: Սակայն օրենքում փոփոխություն մտցնելու մասին որոշումը չի շրջանցում փսիխո հասկացությունը: Ինչպես հայտնում է Գյումրու Հոգեկան առողջության կենտրոն-ի գործադիր տնօրեն Նադյա Վարդանյանը, յուրաքանչյուր ամսվա 1-ին եւ 16-ին իրենք ճանապարային ոստիկանությանն են տրամադրում կենտրոնում հաշվառված հիվանդների ցուցակները: Իսկ վարորդական վկայական ստացող այն անձը, ով հաշվառված չէ հիշյալ կետրոնում, սակայն ակնհայտ առողջական խնդիրների ունի` համապատասխան բուժզննության է ուղարկվում:

 

Ըստ պարզեցված նոր կարգի` 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի, ով դիմում է ներկայացրել ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման քննական ստորաբաժանում` վարորդական իրավունքի վկայական ստանալու, կարող է քննություն հանձնել: Անձը պետք է հանձնի երկու քննություն` տեսական եւ գործնական: Տեսականն անցկացվում է թեստերի միջոցով, այն պարունակում է 10 հարց, որից 9-ին ճիշտ պատասխանելը համարվում է դրական: Դրան հաջորդում է գործնական քննությունը, ինչն էլ բարեհաջող հանձնելուց հետո քաղաքացին ստանում է վարորդական վկայական:

 

Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քաղաքացին յուրաքանչյուր քննության համար պիտի վճարի 3000-ական դրամ, գործնական քննության համար` 10000 դրամ, վարորդական վկայական ստանալու համար` 12000 դրամ:

 

Մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը խորհրդային նմուշի բոլոր վկայականները պետք է փոխանակվեն նորերով: Վարորդական իրավունքի խորհրդային նմուշի վկայականներ ունեցող անձինք քննություններ չեն հանձնելու:

 

-Լավ է, որ վարորդական վկայական ունեցող անձը քննություններ չի հանձնում: Քննություն հանձնում ես, եթե ուզում ես վկայականի կարգը փոխել,-ասում է 26-ամյա Արմենը,-ընդհանուր առմամբ`  վարորդական իրավունքի վկայական ստանալու հետ կապված նոր գործընթացներն ավելի հեշտացված ու արագացված են:

 

Երիտասարդ վարորդի հետ 51-ամյա Տիգրանը համաձայն է, բայց վարորդական փորձն ուրիշ բան էլ է հուշում.

 

-Որոշ խնդիրներ, այնուամենայնիվ, կառաջանան: Ավտոդպրոցներում սովորելը անհրաժեշտ է, սակայն մի քանի հարց անգիր անելը քիչ է, գործնական որոշ փորձ է պետք, հատկապես C կարգի վարորդական իրավունքի վկայական ստանալու համար, ինչը հնարավորություն կտա խուսափել ճանապարհատրանսպորտային տարբեր միջադեպերից:

 

Մեկ այլ վարորդ` 25-ամյա Ռուբենը, նշում է.

 

-Փոփոխությունները միշտ էլ դժվարությամբ են ընդունվում, բայց այս կարգը հարմար է:

 

Մնում է միայն հիշեցնել, որ դեկտեմբերի 31-ից հետո հին նմուշի վարորդական վկայականներով` որպես ժամկետանց փաստաթուղթ, մեքենա վարելու համար գանձվելու է 10.000 դրամ տուգանք:

 

Ալիսա Հակոբյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 16-ին, ժամը 14:25:00-ին (GMT = 10:25:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter