Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Տոնական օր առանց տոնի

 

16 | 08 | 2011 | 13:40 | լուր 

 

Երիտասարդությունը կյանքի շարժիչ ուժն է եւ ապագայի հույսը, ու քանի որ բոլոր ժամանակներում երիտասարդությունը իրենից մեծ ուժ է ներկայացրել, ստիպել հաշտվել իր կարծիքի հետ կամ իր ճշմարտությանը հասնելու համար ընտրել հեղափոխության եղանակը, տոներով գերհագեցած օրացույցում մի օր էլ երիտասարդներին են տվել:  

 

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 8-12-ը Լիսաբոնում տեղի ունեցած Երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ՝ երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով, իսկ 1999թ. դեկտեմբերի 17-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է որպես Երիտասարդության միջազգային օր։ Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000թ. օգոստոսի 12-ին:

 

Նախորդ տարի այս տոնը աշխարհի ողջ երիտասարդության համար հատկապես հատկանշական էր նրանով, որ Երիտասարդության միջազգային օրվանից մեկնարկեց Երիտասարդության միջազգային տարին: Այս նպատակով ամբողջ աշխարհում անցկացվեցին  միջոցառումներ` Երկխոսություն և փոխըմբռնում խորագրով, քանի որ տոնի նպատակը տարվա մեջ գոնե մեկ օր տարբեր ազգերի ու քաղաքակրթությունների երիտասարդներին միավորելն է:

 

Այսօր աշխարհում ապրում է մինչև 25 տարեկան շուրջ 3 մլրդ մարդ: 2010թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի` 3.25 մլն մարդու  37.7%-ը կամ 1.22 մլն-ը կազմում են մինչև 25 տարեկաննները: Իսկ Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի համաձայն` երկրում կա մոտ 830 հազար 16-30 տարեկան երիտասարդ` բնակչության մոտ 26 տոկոսը:

 

Մենք փորձեցին պարզել նաև Շիրակի մարզում և Գյումրիում մշտական բնակություն ունեցող երիտասարդների թիվը: Վիճակագրական վարչության Շիրակի մարզային ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ եթե նույնիսկ նման տվյալներ լինեն, դրանք պետք է համարել հնացած, որովհետ այդ տվյալները գրանցվում են միայն մարդահամարների ժամանակ: Իսկ ավելի ճշգրիտ տեղեկատվութուն ունենալու համար հարկավոր է սպասել հաջորդ մարդահամարին: Նշենք նաև, որ այս տվյալներն ուզում էինք ճշտել, հասկանալու համար, թե Գյումրիում քանի երիտասարդ է սպասելու իր օրվան և այն նշելու համար ինչ հնարավոր տարբերակներ կան:

 

Հնարավոր տարբերակները ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Գյումրիում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների եւ երիտասարդական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ: Ամառային հանգստի կամ էլ մեկ ուրիշ պատճառով նրանցից մի քանիսի ներկայացուցիչների հետ զրուցել չկարողացանք, մի մասն էլ երիտասարդների միջազգային օրը նշել չեն պատրաստվում: Այնպես որ, այդ օրը, ինչպես աշխարհի մյուս անկյուններում, Գյումրու փողոցներում էլ ակնկալել տոնական տրամադրություն պետք չէ: Նշենք նաև, որ միջոցառումներ չեն ակնկալվում նաև քաղաքային եւ մարզային իշխանությունների կողմից:

 

Իսկ Երիտասարդների օրը Գյումրիում, ճիշտ է, ոչ օգոստոսի 12-ին, բայց ընդամենը մեկ-երկու օր ուշացումով, այնուամենայնիվ կնշվի. Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական ուղղությունը և Շիրակի թեմի երիտասարդական կազմակերպությունը օգոստոսին  13-ին Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու պուրակում կանցկացնեն բացօթյա ցուցահանդես-փառատոն, իսկ օգոստոսի 14-ին Վարդանանց կամ Կենտրոնական հրապարակում ֆլեշմոբ (FlashMob) է կազմակերպելու Նոր սերունդ հասարակական կազմակերպությունը:

 

Լիլիթ Թովմասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 16-ին, ժամը 14:00:00-ին (GMT = 10:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter