Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Սպասարկման օբյեկտները Գյումրիում վաճառվում կամ վարձով են տրվում 

 

17 | 08 | 2011 | 13:55 | վերլուծություն 

 

Գյումրիում այսօր գործում են մոտ 5 հարյուր մանրածախ առեւտրի օբյեկտ, եւ հարյուրից ավել ծառայություններ մատուցող կազմակերպություն: Գործող սպասարկման օբյեկտներից շատերը վաճառվում կամ վարձով են տրվում: Այսպիսի ճակատագրի են արժանացել մասնավորապես Շիրակացու արձանի թիկունքում, նախկին տասհարկանու տեղում գտնվող եռահարկ հսկան եւ քաղաքապետարանի հին` չափուկշեռքի շենքից դեպի կենտրոնական զբոսայգի տանող ճանապարհի աջ կողմում գտնվող կարմիր շենքը: Երեւանյան խճուղու երկարությամբ  կառուցված շինությունների մեծ մասը եւս վաճառվում կամ վարձով են տրվում: Շիրակացի եւ Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից դեպի Անկախության հրապարակ գնացող փողոցի հարավային մայթին շարված նորակառույց շինություններն արդեն մի քանի տարի է, չեն շահագործվում: Դրանք, որպես անշարժ գույք, սպասում են իրենց տիրոջը` մեծ գումարներով վաճառվելու համար: Մինչդեռ վաճառքի հանված այդ օբյեկտները հազիվ թե իրենց գնորդներին գտնեն: Համենայնդեպս, մոտակա տարիներին:

 

Քաղաքում առկա է բավական թանկարժեք գույք, որը փաստորեն արդյունավետության տեսակետից զրոյի է հավասար: Խոսքն այն շինությունների մասին է, որոնք կառուցվել են եւ այժմ վարձով են տրվում, սակայն տարիներ շարունակ ոչնչի չեն ծառայում: Փողատերերի կարծիքով, փող ներդնելու ամենահեշտ ճանապարհը անշարժ գույքի մեջ ներդնելն է, սպասարկման օբյեկտներ կառուցելն ու շահագործելը, իրենք էլ դա են անում: Այս երկրում այլ ճանապարհով փող չես աշխատի, ասում են նրանք:

 

Անշարժ գույքի ու կադասրի Գյումրու տարածքային բաժնի պետ Արա Առաքելյանի խոսքերով, օրեցօր ավելանում է փակ ու վարձով տրվող կառույցների թվաքանակը: Մարդիկ չեն կարողանում դրանք գնել կամ վարձակալել, քանի որ փող չունեն: Նրա խոսքերով, եթե նախորդ տարի Գյումրու կենտրոնական հատվածներում թեկուզ վարձակալությամբ տարածք վերցնելը լուրջ խնդիր էր գործարարի համար, ապա այսօր փակվում են տարիներ շարունակ ակտիվ բիզնես գործունեություն իրականացնող շատ օբյեկտներ: Մանրերը կուլ են գնում խոշորներին: Վերջիններս էլ թերեւս այն եկամուտը չեն ապահովում, ինչ ակնկալում էին դրանց տերերը:

 

Պարզ է, որ գործարարները կառուցելով հարսանյաց սրահներ, ռեստորաններ, սրճարաններ, ձգտում են գումարներ վաստակել այդ կերպ: Սակայն, հասկանալի է, որ դրանք, երկրի տնտեսական զարգացման եւ կայուն աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից չեն կարող փոխարինել արտադրությանը: Վերջինիս միջոցով է հնարավոր միայն առեւտրական եկամտաբեր կապեր հաստատել արտաքին աշխարհի հետ եւ բավարարել ներքին շուկան:

 

Արտադրություն կազմակերպողը պետք է բավարար մակարդակով գիտելիքներ ունենա շուկայի առաջարկի եւ պահանջարկի մասին. այսինքն կատարի շուկայի հետազոտություն` մարկետինգ,-ասում են տնտեսագետները: Բացի այդ, որեւէ գործարան կառուցելու համար գործարարը պետք է ներդնի մեծ գումարներ, իսկ այդպիսի միջոցներ Գյումրիում որեւէ մեկը չի ներդնի. արդեն երկար տարիներ Գյումրին ներդրումների համար անհրապույր գոտի է: Մինչդեռ արդյունաբերության զարգացումն ու աշխատատեղերի ստեղծումը անհրաժեշտ է այս քաղաքին, քանի որ միայն մրցունակ արդյունաբերությունն է ապահովում ավելի մեծ գումարների հոսք պետական բյուջե: Իսկ աշխատատեղերի ստեղծումը կնպաստի մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը: Առայժմ այս ամենը մեր քաղաքում չի նկատվում:

 

Քաղաքի տնտեսության վիճակը շատ ակնառու ձեւով երեւում է նաեւ գովազդներից: Թերթերի, հեռուստաընկերությունների, ռադիոկայանների գովազդների մեծ մասը նվիրված է առք ու վաճառքին, այնուհետեւ գալիս են ծառայությունները: Ցուցադրվող եւ մատուցվող գովազդներում կան աշխատատեղեր, սակայն մեծամասամբ դրանք առնչվում են սպասարկման ոլորտին:

 

Անահիտ Սիմոնյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 17-ին, ժամը 18:40:00-ին (GMT = 14:40:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter