Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Լեհական ազգային խոհանոց ու պարեր Գյումրիում

 

17 | 08 | 2011 | 17:15 | լուր 

 

Լեհաստանը, ինչպես մյուս եվրոպական երկրները, ունի հարուստ մշակույթ: Այս երկրի պատմությանը, մշակույթին եւ ավանդական պարերին ծանոթացնելու նպատակն ուներ Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն (ԵՆԿ) ՀԿ-ի եւ Հայաստանում Լեհաստանի դեսպանատան նախաձեռնությամբ օգոստոսի 16-ին Հոկտեմբեր կինոթատրոնում կազմակերպված միջոցառումը:  Այն անցկացվում էր Միջազգային ակումբ ծրագրի շրջանակներում:

 

Միջոցառման սկզբում հնչեց Լեհաստանի ազգային հիմնը` Մաժորեկ Դոբրովսկեվո-ն, ներկայացվեցին լեհական ազգային պարեր, հնչեցին բանաստեղծություններ, ցուցադրվեց տեսաֆիլմ Լեհաստանի պատմամշակութային արժեքների վերաբերյալ, որից հետո անցկացվեց խաղ-վիկտորինա Լեհաստանի պատմությանն առնչվող հարցերի շուրջ: Միջոցառման մասնակիցները համտեսեցին լեհական ազգային խոհանոցի ուտեստներից:

 

ԵՆԿ  ծրագրերի ղեկավար Նելլի Մինասյանը եւ մշակութաjին ծրագրերի ղեկավար Սոնա Սահակյանը մեզ հետ զրույցում ասացին, որ Միջազգային ակումբ ծրագրի շրջանակներում ամեն ամիս Գյումրիում եվրոպական որեւէ երկրի պատմությանը, մշակույթին եւ ազգային խոհանոցին վերաբերող միջոցառումներ են անցկացվում: Նրանց խոսքերով, Լեհաստանի մշակույթին նվիրված միջոցառումը ամփոփում էր նախորդ ամիսներին այս երկրի մշակույթին նվիրված փոքրամասշտաբ միջոցառումները:

 

Հայաստանում լեհական դեսպանատան աշխատակից Մաչեյ Խժանովսկին մեզ հայտնեց, որ միջոցառման նպատակը հայ-լեհական մշակութային կապերի ընդլայնումն է, եւ որ ինքը մի քանի օր է, ինչ Գյումրիում է եւ դեռ չի հասցրել ծանոթանալ Գյումրու պատմամշակութային արժեքներին` բացի Յոթվերք եկեղեցուց:

 

Շիրակի մարզի լեհական համայնքի ղեկավար Արտյոմ Կառլովիչը ասաց, որ այս տիպի միջոցառումները պետք է շատ լինեն, քանի որ մեկ միջոցառումը շատ քիչ է հայ-լեհական միջմշակութային կապերի ամրապնդման եւ հայ ժողովրդին լեհական մշակույթին ծանոթացնելու համար: Երեւանում բնակվող լեհական համայնքն արդեն 15 տարվա պատմություն ունի, իսկ մերը` 3 տարվա:

 

-Մեր համայնքն այսօր ունի 40-50 անդամ: Լեհական համայնքում բացառված չեն խառնամուսնությունները, այստեղ ժամանած շատ լեհեր ամուսնացել են հայ աղջիկների հետ: Հայաստանում լեհական մշակույթի տարածմանը կնպաստեր դպրոցներում լեհերենի ուսուցումը,-նշեց նա:

 

Ա.Կառլովիչի խոսքերով, առայժմ հայկական որեւէ դպրոցում լեհերեն չի դասավանդվում, իսկ Երեւանի Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանում կան լեհերեն դասավանդող երեք դասախոսներ, որոնք հրավիրվում են Գյումրի  համայնքում լեհերեն դասավանդելու համար: Կաթոլիկ լեհերը մեծ շուքով են տոնում Լեհաստանի ազգային տոները եւ մեծ միջոցառումներ են կազմակերպվում լեհական դեսպանատան աջակցությամբ: Ա.Կառլովիչն ասաց, որ ինքը դեռ չի եղել Լեհաստանում եւ ծանոթ չէ տեղի հայ համայնքի խնդիրներին, իսկ թե որքան հայեր են բնակվում Լեհաստանում, կարող է ստույգ տվյալներ ներկայացնել միայն Հայաստանում գտնվող լեհական դեսպանատնից ճշտելուց հետո:

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 17-ին, ժամը 18:40:00-ին (GMT = 14:40:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter