Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Սայլը տեղից շարժվում է Գյումրու ստորգետնյա ացումներից մեկը բարեկարգվում է

 

17 | 08 | 2011 | 14:15 | ակնարկ

 

Նրանք 7 են` բացառությամբ երկաթգծի տակինը, բոլորն աղբով, գարշահոտով ու կեղտով ծածկված: Մարդիկ խուսափում են անգամ դրանց մոտ տարածքով անցնել, ուր մնաց օգտվել: Անհատներն ու կազմակերպություններն էլ ցանկություն չունեն դրանք բարեկարգել. եկամտաբեր չէ:

 

Մինչ 88-ի երկրաշարժը ստորգետնյա անցումները բարեկարգ էին, մաքուր, փողոցը մեքենաների առաջը կտրելով հատելու փոխարեն մարդիկ օգտվում էին ստորգետնյա անցումներից: Դրանք ծառայում էին իրենց նպատակին`ապահովելով հետիոտնի անվտանգ երթեւեկությունը հատկապես փողոցի բանուկ հատվածներում: Արտակարգ իրավիճակներում էլ բնակիչների համար կարող էին ծառայել ժամանակավոր ապաստանան: Ստորգետնյա անցումները մեկ առաքելություն եւս ունեին` հանդիսանում էին քաղաքի ճարտարապետության կարեւորագույն բաղադրիչը:

 

Այսօր Գյումրու գետնանցումները նշված առաքելություններից եւ ոչ մեկը չեն իրականացնում: Հակասանիտարական վիճակում գտնվող անցումների մոտ ամենաուժեղ նյարդեր ունեցողը հազիվ 1-2 վայրկյան կարողանա կանգնել, հոտառության զգացումից զուրկ մարդիկ էլ, ազոտի ահռելի քանակությունից աչքերում ծակոց զգալով, կփախչեն: Բացի այդ, մութ ու մարդկանցից անտեսված այս վայրերը հանցագործություններ իրականացնելու կատարյալ վայր են: Օրեցօր ավելացող աղբակույտի մեջ հեշտությամբ նկատելի են ներարկիչներ, այրված նյութերի մնացորդներ, զանազան դեղամիջոցների սրվակներ, պլաստմասե դատարկ տարաներ: Նման իրավիճակում գետնանցումերը դարձել են զուտ առանձին անհատների կամ խմբերի այցելատեղի:

 

Գետնանցումների կիսաքանդ ու կիսավեր վիճակում գտնվելը  մարդու իրավունքների ակնհայտ ոտնահարում է, էլ չենք խոսում, որ դրանց բացակայությունը խոչընդոտում  է հաշմանադամների ազատ տեղաշարժին:

 

-Ամենուր խախտվում են հաշմանադամների իրավունքները, գետնանցումների բացակայությունը եւս այդ մասին է խոսում: Դրանք իսկական աղբանոցներ են, սովարական մարդը չի կարողանում օգտվել, ուր մնաց հաշմանդամները: Մինչդեռ անցումները իսկական փրկություն են ծերերի, հաշմանդամների ու երեխաների համար: Մի ժամանակ մտածում էի նույնիսկ խանութ բացել. գուցե մյուսներն էլ իմ օրինակին հետեւեին ու այդ կերպ գետնանցումները մաքրվեին,-նշում է Փյունիկ ՀԿ-ի նախագահ Արմինե Նիկողոսյանը  ու առաջարկում լուծման իր տարբերակը,- մի քանի ՀԿ-ներով միանանք եւ շաբաթօրյակ կազմակերպենք,  նույնիսկ սայլակներով հաշմանդամները գնան եւ գետնանացումներում մաքրություն իրականացնեն:

 

-Քաղաքապետարանը պատրաստակամ է գետնանացումները անհատույց տրամադրել անհատների կամ առանձին կազմակերպությւոնների, միայն թե բարեկարգվելուց հետո դրանք շահագործվեն,-ասում է քաղաքապետարանի մամլո քարտուղար Լիլիթ Աղեկյանը:-Մի քանի տարի առաջ վերանորոգվեց Ալեք Մանուկյան-Շիրակացի խաչմերուկում գտնվող անցումը, բայց գործեց ընդամենը 4 օր: Երեւի եկամտաբեր չէր:  Բացի դրանից, թվում է, մեր ժողովուրդը երբեք չի բարեկրթվի, լավ բանի սովոր չեն: Մի քանի օրից այն նորից աղբանոցի վերածեցին:

 

Գյումրեցիներն էլ հավաստիացնում են, որ եթե գետնանցումները մաքուր, բարեկարգ ու լուսավոր լինեն, փողոցների փոխարեն կօգտվեն դրանցից: Համոզված են, այդ դեպքում վրաերթից մահացության դեպքերն էլ քիչ կլինեն: Նրանք չեն էլ հավատում, որ մի օր ստորգետնյա անցումները բարեկարգված կտեսնեն: Տեսակետ լսեցինք, որ մինչեւ իսպառ չջնջվեն ստորգետնյա անցումների վրայի հետիոտնի գծանցները եւ համապատասխան արգելափակոցներ չդրվեն այդ հատվածներում, որ հետիոտնը փողոց չմտնի, ինչքան էլ ուզում է գետնանցումները նորոգեն, էլի մարդկանց մեծ մասը գետնանցում չի իջնելու:  

 

Չեն հավատում, բայց արի ու տես, որ սայլը տեղից շարժվում է .

 

Անակախության հրապարակին եւ դատարանի շենքին կից 2 գետնանցումները վերանորոգվում են: Շինաշխատանքների  պատասխանատուն, ով չցանկացավ ներկայանալ ու ներկայացնել այդ աշխատանքների իրականացնող անհատին կամ կազմակերպությանը, նշեց, որ մինչեւ սեպտամբերի վերջ կավարտվեն աշխատանքները, կտեղակայվեն սպասարկման օբյեկտներ եւ խանութներ:

 

Լիլիթ Աղեկյանն էլ նշեց, որ անհատների ու կազմակերպությունների նման քայլը ողջունելի է, եւ քաղաքապետարանը կընդառաջի բոլոր ցանկացողներին:

 

Մնում է հուսալ, որ մյուս գետնանցումները եւս այդ բախտին կարժանանան: Սակայն այդ դեպքում քաղաքային իշխանությունները ստիպված կլինեն լուծել քաղաքի հասարակական պետքարանների խնդիրը:

 

Մարինե Պետրոսյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 17-ին, ժամը 18:40:00-ին (GMT = 14:40:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter