Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ժողովրդական վարպետի ցուցահանդեսը Գյումրիում

 

17 | 08 | 2011 | 17:10 | լուր 

 

-Ամենասիրված գրողի դիմանկարը` նրա 13 ստեղծագործությունների համադրությամբ,- Թումանյանի նկարը ցույց տալով` ասում է առակագիր Հայկ Քյորօղլյանը,- հրաշալի գործ, որի հեղինակը բազմաշնորհ Հրանտ Սարգսյանն է:

 

Այսօր` օգոստոսի 17-ին, Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում կազմակերպվել էր Ռուսաստանից ժամանած գյումրեցի Հրանտ Սարգսյանի նկարների ցուցահանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ ցուցահանդեսի կազմակերպիչ, նկարչական ստուդիայի ղեկավար Վարդեւար Շամամյանը, ով ներկայացրեց Հ.Սարգսյանի ստեղծագործական գործունեությունը: Իսկ սոցիալ-կրթական կենտրոնի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանն իր ողջույնի խոսքում անրադարձավ այն յուրահատկությանը, որ բնորոշ է վերջինիս բոլոր նկարներին, դրանք ներկայացնում են այն արժեքները, որոնք անգնահատելի են հայ ժողովրդի համար: Անդրադառնալով Թումանյանի նկարին` նա նշեց, որ այն բավական է երեխաների մեջ ընթերցանության հանդեպ սեր արթնացնելու համար: Ցուցահանդեսին ներկա էր նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը.

 

-Հրանտ Սարգսյանը ներկայացնում է հայ մարդուն, նրա սերը, գուրգուրանքը դեպի հայրենիքը, նրա կարոտը դեպի կորուսյալ հայրենիքը: Չնայած իր պատկառելի տարիքին` գործում է երիտասարդական ավյունով, անընդհատ ձգտում է ինչ-որ բան անել:

 

Նկարիչ, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Հրանտ Սարգսյանին ոչ բոլորը գիտեն, չնայած նրա շատ նկարներ հայտնի են: Նա ծնվել է 1924 թվականին Կրասնոդարում, 1930 թվականից տեղափոխվել է Գյումրի: Սովորել է Մերկուրովի անվան դպրոցում: Նրա նկարները տպագրվել են տարբեր պարբերականներում եւ միանգամից ճանաչում  բերել հեղինակին:

 

-Հատկապես մեծ հաջողություն ունեցավ Մայիսյան ապստամբությունը Ալեքպոլում նկարս,- պատմում է 87-ամյա Հ.Սարգսյանը,-այժմ այն գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում: Շնորհիվ նկարչական ձիրքիս` ինձ պիտի ուղարկեին Լենինգրադ սովորելու, 1941 թվականի հունիսի 25-ին պետք է մեկնեի, բայց 22-ին սկսվեց Հայրենական պատերազմը եւ վրձնին փոխարինեց զենքը: Գնացի ռազմաճակատ, ապա վիրավորվեցի: Վերադառնալուց հետո աշխատում էի Տեքստիլ կոմբինատում եւ զուգահեռ ստեղծագործում էի:

 

Հ.Սարգսյանի ավագ դուստր, քաղաքական մեկնաբան Գոհար Սարգսյանը հիշում է` ինչպես էր հայրը հոգնած գալիս աշխատանքից եւ հանգստանալու փոխարեն վերցնում վրձինն ու սկսում նկարել:

 

-Թումանյանի դիմանկարը, որ այդպես հետաքրքրեց շատերին` նկարել եմ 1969 թվականին, Թումանյանի 100-ամյակի օրերին, վարպետների վարպետ Հաբեթնակ Բաբայանի հանձնարարությամբ: Առաջին էսքիզը արեցի հիվանդանոցում, ցանկացա պատկերել ոչ միայն գրողին, այլ նույն նկարում նաեւ նրա ստեղծագործությունները, եւ հաջողվեց,-հիշում է Հ.Սարգսյանը:

 

Երկրաշարժից հետո նկարիչը շարունակում է ստեղծագործել, անգամ հավաքում է որբ երեխաների եւ նրանց տալով թուղթ ու մատիտ` նկարել է սովորեցնում: Գրում է նաեւ Ես իմ Գյումրին աշխարհի հետ չեմ փոխի բանաստեղծությունը, որը հետո դառնում է հայտնի երգ:

 

2003 թվականից տեղափոխվել է Ռուսաստան, այնտեղ զբաղվում է ազգային գործունեությամբ: Դոնի Ռոստովում լույս տեսնող Նոր դար ռուսալեզու պարբերականի նյութերը նրա ջանքերով արդեն հայերեն են: Նա նաեւ ռուսահայերին ներկայացնում է լենինականյան հումորը:

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 17-ին, ժամը 18:40:00-ին (GMT = 14:40:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter