Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



2.200.000 դրամի հայց ընդդեմ Լ.Բարսեղյանի. օլիգարխների բացած կածանով

 

17 | 08 | 2011 | 14:15 | հաղորդագրություն  (Ա.Ավետիսյան-1)

 

Մինաս Ավետիսյանի որդին` Արման Ավետիսյանը Պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցման եւ պատճառված վնասի վնասի հատուցման պահանջների մասին հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի:

 

Արման Ավետիսյանը հայցը ներկայացրել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան օգոստոսի 4-ին, դատարանը որոշել է գործն ընդունել վարույթ: Հայցվորը երեք պահանջ է առաջ քաշել. պարտավորեցնել Լեւոն Բարսեղյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել Արման Ավետիսյանից, www.asparez.am կայքում հրապարակել դատարանի վճիռը` նշումով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով պարտավորեցվել է ԺԱԱ խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանին ներողություն խնդրել Մինաս Ավետիսյան մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ա.Ավետիսյանից զրպարտության եւ վիրավորանքի համար:, եւ հօգուտ Ա.Ավետիսյանի Լ.Բարսեղյանից բռնագանձել 2 մլն դրամ (500.000 դրամը` վիրավորանքի եւ 1.500.000 դրամը` զրպարտության համար), բացի այդ պահանջում է փոխհատուցել հայցվորի իրավունքների պաշտպանության համար արված ծախսը` 200.000 դրամ (Բեկկարիա ՍՊԸ, Անի Խլղաթյան):

 

Հայցում Ա.Ավետիսյանի ներկայացուցիչը մեջբերել է www.asparez.am կայքում 2011 թվի հունիսին հրապարակված մի քանի հոդվածներ (Կան բաներ, որ չեն ներվում, Արման Ավետիսյանը ստում է անհասկանալի պատճառներով, Ընտանեկան կապալի՞ն էին հարվածելու), որոնցում տեղ գտած մի քանի մտքերը համարում է վիրավորական եւ զրպարտչական` Արման Ավետիսյանի հասցեին (տեսեք այս հաղորդագրությանը կից հայցն ամբողջությամբ):

 

Ավելի վաղ` այդ հոդվածների հրապարակելուց հետո` 2011 թվի հունիսի 23-ին Ա.Ավետիսյանը դիմել էր կայքի խմբագիր Լեւոն Բարսեղյանին, գրավոր ներկայացնելով իր նկատառումները նույն հոդվածների նույն դրվագների մասին, նամակը հունիսի 27-ին ստանալով, Լ.Բարսեղյանը զանգել էր Ա.Ավետիսյանին եւ տեղեկացրել, որ կայքը պատրաստ է հրապարակել այն ամենը, ինչ Ա.Ավետիսյանը կկամենա` հերքման կամ պատասխանի ցանկացած տեքստ առանց խմբագրման, եւ բացատրել էր, որ դա ակումբի սկզբունքն է: Հարցրել էր Ա.Ավետիսյանին, թե կա՞ արդյոք որեւէ այլ տեքստ, որ կկամենար Ա.Ավետիսյանը որպես պատասխան կամ հերքում հրապարակել, քան այն, ինչ ուղարկել է նամակով իրեն հունիսի 23-ին, թե՞ ուզում է հարցերը պարզել դատարանում, ինչպես գրել է նամակում: Վերջինս պատասխանել է, թե բավական է իր ուղարկած այդ տեքստի հրապարակումը: Լ.Բարսեղյանը հարցրել էր, թե կարո՞ղ է արդյոք Ա.Ավետիսյանը ուղարկել նամակի էլեկտրոնային տարբերակը (որպեսզի այն համակարգչով ամբողջությամբ չշարվի նորից), Ավետիսյանը պատասխանել է, թե կուղարկի: 2 օր սպասելով նամակի էլեկտրոնային տարբերակին եւ չստանալով այն, ակումբը արտագրեց ամբողջ նամակը եւ հունիսի 30-ին հրապարակեց իր կայքում: Եւ դրանից 35 օր անց միայն, Արման Ավետիսյանը, փաստորեն չբավարարվելով պատասխանի հրապարակմամբ, որոշել է դատարանում պարզել հարցերը:

 

Լ.Բարսեղյանը, մեկնաբանելով այս ամենը, դժվարացավ կռահել Ա.Ավետիսյանի տեւական մտածմունքի պատճառը, մանավանդ, հայցվորը հայցի տեքստի մեծ մասը փաստորեն շարադրված ունեցել էր դեռեւս հունիսի 23-ին: Ըստ Լեւոն Բարսեղյանի, հայցվորը, իր հայցում բերված մեկնաբանություններով եւ պահանջներով ոտնձգում է ոչ ավել, ոչ պակաս ՀՀ Սահմանադրությունը` իր կարծիք ունենալու իրավունքը. իր Կան բաներ, որ չեն ներվում հոդվածից եւ ակումբի Արման Ավետիսյանը ստում է անհասկանալի պատճառներով հայտարարության պարունակության փաստական շարադրանքից զատված մեկնաբանություններն ու կարծիքները ներկայացնում է որպես իր արժանապատվությունը վիրավորող եւ իրեն զրպարտող տեղեկություններ: Այս հայցը, ըստ Լ.Բարսեղյանի, ամենեւին անսպասելի չէր լրագրողների եւ ԶԼՄ-ների դեմ օլիգարխաց ու իշխանավորաց համանման մոտ երկու տասնյակ օրինակելի հայցերից հետո:

 

Ակումբը պատրաստ է պատշաճ պատասխաններ տալ անհիմն հայցապահանջներին, վիրավորված Արման Ավետիսյանին եւ նրա ներկայացուցիչներին:

 

Դատավոր Ա.Խաչատրյանը օգոստոսի 12-ին որոշել է նախնական դատական նիստ նշանակել սեպտեմբերի 9-ին, ժամը 14:30-ին` թիվ 3 դահլիճում: Լեւոն Բարսեղյանը դատարանից հայցի օրինակն ու նիստի ծանուցումը ստացել է օգոստոսի 16-ին եւ երկշաբաթյա ժամկետում կներկայացնի իր պատասխանը հայցին:  

 

Այս հաղորդագրության կից առանձին պարունակներով ներկայացվում է հայցն ու հարակից փաստաթղթերը:

 

Հաղորդագրության ավարտը


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 17-ին, ժամը 18:40:00-ին (GMT = 14:40:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter