Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու թիվ 28 դպրոցի պաշտոնանկ արված տնօրենը դիմելու է դատարան

 

18 | 08 | 2011 | 19:00 | լուր

 

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի որոշմամբ` դադարեցվել է Գյումրու թիվ 28 դպրոցի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Համլետ Ավետիսյանի լիազորությունները: Հ.Ավետիսյանը մեզ հետ զրույցում կատարվածը համարեց անօրինական: Նրա տեղեկացմամբ` լիազորությունների դադարեցման մասին որոշումն ընդունվել է օգոստոսի 5-ին: Ըստ այդ որոշման, լիազորությունները դադարեցվում են օգոստոսի 11-ից, սակայն այդ մասին իրեն տեղյակ է պահվել միայն օգոստոսի 16-ին: Նա նաեւ նշեց, որ ինքը օգոստոսի 11-16-ը հաճախել է դպրոց` որպես տնօրեն:

 

-Կրթության վարչության գործավարուհին օգոստոսի 16-ին զանգել եւ դպրոց է հրավիրել  աշխատանքային հանրույթին եւ նույն օրը` ժամը 15.00-ին կրթության վարչության գլխավոր մասնագետ Մակար Մելքոնյանը հայտնել է, որ իմ լիազորությունները դադարեցվում են ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն,-ասաց Համլետ Ավետիսյանը,- պարզ չէ` ինչու՞ այս որոշումը չի ընդունվել նույն օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն: Բացի այդ, եթե դադարեցվելու էին իմ լիազորությունները, ապա այդ մասին ինձ պետք է տեղյակ պահեին 42 օր առաջ, ինչը չի արվել:

 

Նշենք, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածը նախատեսում է աշխատանքային պայմանագրի լուծարում` գործատուի նախաձեռնությամբ: Իսկ 115-րդ հոդվածում հստակ նշվում է. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: Սույն oրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով  աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մինչև մեկ տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, մեկից մինչև հինգ տարի աշխատողին` 35 օր առաջ, հինգից մինչև տասը տարի աշխատողին` 42 օր առաջ, տասից մինչև տասնհինգ տարի աշխատողին` 49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ: Համլետ Ավետիսյանի պարագայում  այդ ժամկետը կազմել է 42 օր, քանի որ նա որպես տնօրեն աշխատել է 2003 թվականից::

 

Բացի սրանից, Հ.Ավետիսյանը նշեց, որ նախկին մարզպետի հետ կնքված պայմանագրի համաձայն` ինքը պետք է պաշտոնավարեր մինչեւ նոր տնօրենի ընտրությունը: Իսկ տնօրենի ընտրության մրցույթը կայանալու է սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամկետում: Նա հայտնեց, որ ինքը թույլ չի տա ոտնահարել իր իրավունքները եւ այս հարցով դիմելու է դատարան:

 

Այս հարցի վերաբերյալ մեզ պարզաբանումներ տվեց նաեւ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը: Նա մասնավորավես նշեց.

 

-Ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում, լիազորությունները դադարեցվել են գործատուի նախաձեռնությամբ: Հ.Ավետիսյանի չի մասնակցել հավաստարմագրման քննություններին եւ չունի հավաստագիր: Վերջինիս աշխատանքային պայմանագրում պաշտոնավարման  կոնկրետ ժամկետ նշված չէ: Եթե անգամ նա լիներ անժամկետ պաշտոնակատար` միեւնույն է: Կառավարության համապատասխան որոշման համաձայն` առանց հավաստագրի օգոստոսի 1-ից հետո ոչ ոք չի կարող զբաղեցնել դպրոցի տնօրենի պաշտոնը:

 

Ս.Մինասյանը հայտնեց նաեւ, որ լիազորությունների դադարեցման մասին Հ.Ավետիսյանին  ուշացումով են տեղյակ  պահել, քանի որ օգոստոսի 11-ին հաջորդել են ոչ աշխատանքային օրեր: Բացի այդ, ըստ Սահակ Մինասյանի, Հ. Ավետիսյանը խուսափել է հանդիպումից եւ ստիպված իրենք են դպրոց զանգել եւ ուսուցիչներին տեղյակ պահել, որ մնան դպրոցում, իսկ բացականերին` կանչել են: Դպրոցում տեղի է ունեցել ժողով, որ ժամանակ էլ կրթության վարչության պատասխանատուները հանրույթին տեղյակ են պահել տնօրենի պաշտոնակատարի լիզորությունների դադարեցման եւ ժամանակավոր պաշտոնակատար նշանակման մասին:

 

Նշենք, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դպրոցի ուսուցչուհի Մարիամ Առաքելյանը: Ըստ որոշ աղբյուրների` վերջինս տնօրենի ընտրության մրցույթի հավանական մասնակից է:

 

Ավելացնենք, որ Համլետ Ավետիսյանը խոստացավ այս պատմության մասին փաստաթղթեր ու լրացուցիչ պարզաբանումներ մեզ հայտնել առաջիկա օրերին:

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 18-ին, ժամը 19:15:00-ին (GMT = 15:15:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter