Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Իշխանության ջրաղացին ջուր լցնողները

 

18 | 08 | 2011 | 19:00 | մեկնաբանություն

 

Մոտենում է սեպտեմբերը եւ քաղաքական դաշտում օրախնդիր է դառնում թեժ աշուն լինել-չլինելու հարցը: Հայաստանում միշտ էլ այդպես է եղել. գարնանը խոստանում են թեժ աշուն, աշնանը` թեժ գարուն: Խոստացողներն էլ հիմնականում արմատական դիրքերից հանդես եկող ընդդիմադիրներն են: Հետո գալիս է գարունը կամ աշունը եւ պարզվում է, որ քաղաքական տեսակետից դրանք ոչ մի անբարեխառնություն էլ չունեն: Հին պատմություն է:

 

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի թեժ աշնան թեման մի փոքր այլ նրբերանգներ ունի: Թեժ աշուն խոստացող ընդդիմությունը (Հայ ազգային կոնգրեսը) սպասվելիք թեժությունը կապում է իրենց հիմնական պահանջի` արտահերթ ընտրությունների անցկացման հետ: Բնականաբար, եթե արտահերթ ընտրություններ լինեն` թեժ մթնոլորտն ապահովված կլինի: Այլ հարց է, թե արդյո՞ք իշխանությունը այնքան համարձակություն կունենա, որ գնա արտահերթ ընտրությունների: Գործող վարչակազմը միայն ընտրություն բառը լսելուց արդեն սարսափից կարկամում է, էլ ուր մնաց ինքնակամ գնա նման քայլի, այսինքն` ինքնասպանության:

 

Սակայն այս հարցն ունի առավել հետաքրքրական մի այլ կողմ. արտահերթ ընտրություններից սարսափում է ոչ միայն իշխանությունը, այլեւ իրենց ընդդիմություն համարող տարբեր շրջանակներ (ժառանգականներ, դաշնակցականներ, կարապետիչներ, քարթու ու նորաթուխ քաղաքական տարատեսակ գործիչներ, անկախ ու կախյալ վերլուծաբաններ):

 

Թե արտահերթ ընտրություններն ինչու՞ են սարսափեցնում իշխանություններին` առավել քան պարզ է ու հստակ. այս հարցում հատուկ մեկնաբանությունների կարիք չի զգացվում: Արտահերթ ընտրությունը կնշանակի վերջ տարբեր տեսակի սարգսյանների, գալուստների, հովիկների, զոհրաբյանների եւ այս շարքի մյուս մարդկանց փափուկ ու յուղալի կյանքին` դրանից բխող բոլոր հետեւանքներով:

 

Իսկ ահա թե ինչու են արտահերթ ընտրությունների առումով իրար խառնվում տարբեր որակի ու քանակի քաղաքական ուժերը, հատկապես իրենց ընդդիմություն հռչակածները, մի փոքր անհասկանալի է: Եթե նրանք իրոք ընդդիմություն են, ապա պետք է միայն ողջունեն արտահերթ ընտրությունները, քանի որ միայն այդ ճանապարհով է Հայաստանում հնարավոր իրականացնել իշխանափոխություն եւ համակարգային փոփոխություններ: Չէ՞ որ նրանց քաղաքական պայքարի նպատակը, ինչպես իրենք են հայտարարում, հենց դա է:

 

Եթե նրանք չեն հավատում արտահերթ ընտրությունների իրատեսական լինելուն` այլ խնդիր է: Սակայն դա չի նշանակում ընդհանրապես քամահրական ու ժխտողական վերաբերմունք դրսեւորել Կոնգրեսի պահանջի նկատմամբ: Դրանով այդ ուժերը միայն ջուր են լցնում իշխանության ջրաղացին:

 

Իրականում այդ ուժերի վերաբերմունքի պատճառը այլ տեղ պետք է փնտրել: Նրանք լավ հասկանում են, որ ցանկացած ընտրության պարագայում իրենք որեւէ հնարավորություն չունեն հասնել հաջողության եւ ամեն կերպ ձգտում են հետաձգել անխուսափելին, ձեռի հետ էլ պայքարելով Կոնգրեսի դեմ`ինչ-որ ձեւով իրենց կողմը գրավել ընդդիմադիր զանգվածի գոնե մի փոքր մասի: Մեծ աշխարհ է`կարող է ստացվի: Ու հետո էլ պետք գա:

 

Համլետ Կիրակոսյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 18-ին, ժամը 19:15:00-ին (GMT = 15:15:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter