Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Երեխաներին լսել է պետք

 

18 | 08 | 2011 | 19:00 | լուր

 

-Դիտողություն անելով չեն դաստիարակում, այդ տարբերակով շատ բան չեն կարող սովորեցնել, թող ուսուցիչները երեխաներին ուղղորդեն գիրք կարդալ, ես ինքս գիրք կարդալով եմ շատ բան սովորում,- ասում է Գյումրու թիվ 29 միջնակարգ դպրոցի աշակերտուհիներից մեկը:

 

Օգոստոսի 18-ին Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում Երեխաների հասարակություն աջակցության կենտրոնը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում Ծնողական ու աշակերտական համայնքների տեղն ու դերը դաստիարակչական աշխատանքներում թեմայով: Քննարկմանը մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, հասարակական կազմակերպությունների անդամներ, Գյումրու ոստիկանության բաժնի անչափահասների գծով բաժանմունքի պետ Հայկ Զաքարյանը, թիվ 29 դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանը, ծնողական ու աշակերտական խորհրդի նախագահներ ու մի շարք դպրոցականներ:

 

Երեխաների հասարակություն աջակցության կենտրոնը 2011թ հունիսի 1-ից, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցությամբ, Գյումրիում իրականացնում է կրթական ոլորտում դաստիարակչական աշխատանքների բարելավմանն աջակցելու եւ աշակերտական ու ծնողական խորհուրդների մասնակցային դերի բարձրացմամբ ծնող-մանկավարժ-աշակերտ կայուն համագործակցություն ձեւավորելու ծրագիրը: Ծրագրին մասնակցել են Գյումրու 11 հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ:

 

Կլոր սեղան-քննարկման ժամանակ մասնակիցներն առաջարկեցին առաջնահերթ ապահովել ծնողների եւ երեխաների իրազեկվածությունը, տեղեկացնել նրանց իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին: Կոչ արեցին ծնողներին լինել ավելի ակտիվ, կազմակերպված ու հետեւողական: Սախարովի անվան մարդու իրավուքների պաշտպանության ՇՄ կենտրոնի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը կարեւորեց այս ամենում քաղաքացիական հասարակության դերը:

 

Թիվ 29 դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանի խոսքերով, մեզանից յուրաքանչյուրը պետք է հստակ ունենա այն մոդելը, որն ուզում է տեսնել դպրոց-ծնող հարաբերություններում եւ առաջնորդվի այդ մոդելով: Ըստ նրա, բողոքող ծնող լինելը դեռ չի նշանակում լինել ակտիվ, անհրաժեշտ է կանգնել դպրոցի աշխատակազմի կողքին եւ այդ կերպ փորձել ինչ-որ հարց լուծել: Միայն փոխհամաձայնության ու փոխվստահության մթնոլորտում կարելի է արդյունքի հասնել:

 

ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նախ ողջունեց նման նախաձեռնությունը ու առաջարկեց քննարկումից հետո էլ հետեւողական լինել այս խնդրի ուղղությամբ: Ժամանակ առ ժամանակ կազմակերպել նման հանդիպումներ եւ  քննարկել առկա խնդիրները: Լսել երեխաների  առաջարկները եւ  օգնել նրանց:

 

-Ներկայումս մենք լուրջ խնդիր ունենք ոչ միայն ծնող-երեխա-ուսուցիչ, այլ նաեւ  պետություն հարաբերություններում, քանի որ դպրոցի տված արտադրանքը ուղիղ կապ ունի պետության հետ, ուստի պետք է ամեն ինչ անենք, որ կիրթ, դաստիարակված ու իրազեկված սերունդ ունենանք-ասաց Ս.Ավետիսյանը:

 

Գյումրու Ֆոտոն վարժարանի ծնողական խորհրդի նախագահ Լիդիա Կարապետյանը նշեց, որ իրենց ծնողական խորհուրդը պասիվ չէ եւ իր պարտականություններում չի թերանում: Կա մեկ այլ խնդիր. շատ  ծնողներ աշխատում են ու ժամանակ չեն ունենում ավելի հետեւել  իրենց երեխաներին: 

 

Քննարկման վերջում մասնակիցները առաջարկեցին խնդրի լուծման իրենց տարբերակները: Գյումրու թիվ 15 դպրոցի մանկավարժ Ալլա Հարությունյանը առաջարկեց, որ դաստիարակչական գծով փոխտնօրեններն էլ անպայման անցնեն ատեստացիա, որովհետեւ դպրոցներում նրանք` որպես այդպիսիք, չեն կատարում իրենց պարտականությունները:

 

- Շատ կարեւոր է, որ առաջ եկած խնդիրների դեպքում դպրոցի տնօրինությունը, ծնողական եւ աշակերտական խորհուրդներն ու շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները հավասարը հավասարի հետ սկզբունքով նստեն ու լսեն աշակերտներին, հետո կոնկրետ քայլեր ձեռնարկեն նրանց օգնելու համար,-ասաց Ա.Հարությունյանը:

 

Աշակերտներն էլ առաջարկեցին, որ քաղաքում անցկացվող միջոցառումներին մասնակցեն ոչ միայն Գյումրու, այլեւ Շիրակի մարզի բոլոր համայնքների դպրոցների աշակերտները: Դպրոցներում հաճախակի միջոցառումներ անցկացվեն, առօրյան այնպես կազմակերպեն, որ իրենք միայն պարտականության համար չգնան դպրոց:

 

-Նմանատիպ ծրագրերում արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է, որ մեծահասակները երեխաների ինքնուրույնության նկատմամբ վստահություն ունենան: Երեխաներին, նրանց խմբերին ու կազմավորումներին պետք է ինքնադրսեւորման եւ ինքնահաստատման հնարավորություն ընձեռել,-սեմինարն ամփոփեց Երեխաների հասարակություն աջակցության կենտրոնի նախագահ Արա Սուքիասյանը:

 

Սոնա Առաքելյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 18-ին, ժամը 19:15:00-ին (GMT = 15:15:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter