Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Փոքր ու միջին բիզնեսի զարգացման հեռանկարները Շիրակի մարզի գյուղերում

 

19 | 08 | 2011 | 20:35 | վերլուծություն

 

Շիրակի մարզում փոքր ու միջին բիզնեսի սուբյեկտների թիվը, ըստ Շիրակի զարգացման 2010-2013 թվականների պետական ծրագրի, 4861 է: Սրանից անհատ ձեռնարկատերերի քանակը կազմում է 3200:  Իրավաբանական անձի կարգավիճակ ունեն 1161-ը:

 

Ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտներն են անհավասար տնտեսական մրցակցությունն ու ստվերային տնտեսությունը, ինչպես նաեւ ժամանակակից տեխնոլոգիաների բացակայությունը, մեքենասարքավորումների մաշվածությունը, բիզնեսով զբաղվելու արդյունավետության ցածր մակարդակը:

 

Ըստ ՇՄ զարգացման 2010-2013 թվականների պետական ծրագրի, մեր երկրում գործում է Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը, որը մարզի 43 փոքր ու միջին ձեռնարկատերերի 2006-2008 թվականների ընթացքում վարկային երաշխավորություն է տրամադրել 203,4 մլն դրամ վարկային փաթեթով:

 

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանջեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի ղեկավար Ֆրունզիկ Ոսկանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք իրականացնում են գյուղական համայնքների զարգացման ծրագիր, որը ֆինանսավորվում է ամերիկահայ գործարար Ջերալդ Թրփանջյանի կողմից: Ծրագրի նպատակն է աջակցել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը գյուղերում: Ֆ.Ոսկանյանի խոսքերով, ծրագրով հողագործության եւ անասնապահության զարգացման համար ֆինանսական միջոցների տրամադրում չի նախատեսվում: Ծրագրի կարեւոր նպատակներից է ձեռներեցության եւ բիզնես-պլանի կազմման դասընթացների անցկացումը գյուղական համայնքներում` 5 շաբաթ տեւողությամբ, այժմ նաեւ երիտասարդների համար, որի ընթացքում նրանք իրենց գործարար-ծրագրերն են կազմում համապատասխան մասնագետների օգնությամբ: Բիզնես-պլանի կազմման ընթացքում կարեւոր է նաեւ ֆինասական մասը, շուկայի ուսումնասիրությունը, թե ինչ հաջողությունների կարելի է հասնել ապագայում: Ըստ մեր զրուցակցի, շատերը կարծում են, որ իրենք շատ շահույթով կարող են աշխատել, եթե կազմել են նախնական գործարար-ծրագիր, բայց դա այդպես չէ, քանի որ անհրաժեշտ է կատարել շուկայի ճիշտ ուսումնասիրություն` պարզելու համար, թե ներկայացված խրագրի հիման վրա սկսված բիզնեսը կունենա՞ հաջողություն, թե ոչ:

 

-Դասընթացներն ավարտելուց հետո մասնակիցներին շատ ցածր` տարեկան 6% տոկոսադրույքով վարկեր ենք տրամադրում` Հայբիզնեսբանկի եւ Արարատ բանկի միջոցով, որը հետո պետք է վերադարձվի: Բիզնես-պլանների կազմումից հետո այն ներկայացվում է բանկերի կառավարիչներից, գործարարության հետ կապ ունեցող մասնագետներից կազմված ժյուրիին, ովքեր իրենց գնահատականն են տալիս կազմված ծրագրերին, որոնք ուղարկվում են Ամերիկյան համալսարան: Այնտեղ դրանք ուսումնասիրվելուց հետո ներկայացվում են Ամերիկյան համալսարանում գործող հանձնաժողովին,- նշեց Ֆ.Ոսկանյանը:

 

Զրուցակցիս խոսքերով, հաստատված բիզնես-ծրագրերն ուղարկվում են բանկ, որտեղ որոշվում է` տրամադրե՞լ վարկը, թե՞ ոչ` կախված շահառուի վարկային պատմության ուսումնասիրության եւ հնարավոր այլ ռիսկերի հետ:

 

Ըստ Ֆ.Ոսկանյանի, իրենք ֆինանսավորում են այն բիզնես-ծրագրերը, որոնց իրականացման հավանականությունը բարձր է: Ամբողջ Շիրակի մարզից դասընթացների համար  կենտրոն է դիմել  մոտ 250 հոգի, որից 180-նն է ընդունվել, դասընթացն ավարտել է 110-120 հոգի, որոնցից 70  ֆինանսավորում է ստացել: Դասընթացների անցկացման համար ավելի շատ դիմում են Մեղրաշենից, Աշոցքից, Ամասիայից:

 

-Մենք ֆինանսավորում ենք ցանկացած ձեռնարկատիրական գործունեություն, որը կլինի շահութաբեր եւ կստեղծի աշխատատեղեր: Մեր կողմից իրականացվում է բիզնես-ծրագրերի ֆինանսավորում առեւտրի, սննդի արդյունաբերության, խանութների ընդլայնման, ձկնաբուծարանների, ինտերնետային ակումբների, քարի արտադրամասերի հետ կապված: Քանի որ մեր վարկավորման միջոցները սահմանափակ են`յուրաքանչյու ծրագրի համար առավելագույնը 10.000 դոլար, ապա գիտական ծրագրերի ֆինանսավորում չենք կարող իրականացնել, քանի որ դա շատ մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում եւ առանց պետական աջակցության հնարավոր չէ: Բացի այդ, շատ երկար ժամանակամիջոցում է հնարավոր գիտական նորամուծությունների զարգացման համար ներդրած գումարից շահույթ ստանալ: Ֆինանսական ծրագրերից մոտ 10%-ն է անհաջող ընթացք ունեցել: Ամեն դեպքում անձը պարտավոր է վերադարձնի իրեն տրամադրված վարկը. հակառակ դեպքում ամբողջ ծրագրի իրականացման հետագա ընթացքը կվնասվի,-ասաց Ֆ.Ոսկանյանը:

                                                                                                              

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 19-ին, ժամը 20:50:00-ին (GMT = 16:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter