Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գիրքը տվեք ընթերցողին, հակառակ դեպքում դրանք կուռքերի կվերածվեն

 

19 | 08 | 2011 | 20:40 | ակնարկ

 

Նախկինում գիրքը ընթերցողի ամենաթանկ ու սպասված նվերն էր, իսկ գրողի համար մեծագույն հպարտություն էր մակագրությամբ հեղինակային գրքեր նվիրելը:  Այսօր հասարակական կյանքի զարգացման միտումներն ու այլընտրանքային գրականություն ունենալու հնարավորությունը կարծես նվազեցնում է գրքի ու գրականության դերը:

 

-Կարծես ինչ-որ անապատում երբեմն-երբեմն օազիսներ են հայտնվում եւ այդ օազիսները մեծ խնամքի կարիք ունեն, այլապես ավազը իր տակով կառնի ամեն ինչ եւ անապատի կվերածի: Իսկ խնամքը հասարակական կառույցի կամ անհատ գրասերների միջոցով հնարավոր չէ իրականացնել, պետք է պետական մոտեցում, պետական հովանավորություն, որպեսզի գրական կյանքը որոշակիորեն, որպես այդպիսին, գոյություն ունենա,-նշում է Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի քարտուղար Անդրանիկ Կարապետյանը:

 

Գրականությունը այսօր մասամբ հովանավորվում է պետության կողմից. մշակույթի նախարարության ու Գրողների միության համագործակցությամբ որոշ գրքեր են տպվում, հեղինակներին հոնորարներ են հատկացվում: Սակայն դա հարցի լիակատար լուծում չէ, գրական կյանքի արժեւորումն ու կարեւորումը ներկայումս հրատապ խնդիր պիտի լինի:

 

Գրողների միության անդամ համարվող գրողը, որի գրքերը լույս են տեսնում պետական պատվերով, զրկված է գիրք նվիրելու հնարավորությունից: Որոշակի քանակությամբ գիրք ու հոնորար ստանալուց հետո գրքերի մյուս քանակը նա ստիպված է ձեռք բերել սեփական միջոցներով: Այլ է հովանավորությամբ կամ սեփական միջոցներով լույս տեսած գրքի ճակատագիրը: Վերջինիս լիակատար տերն ու տնօրենը հենց հեղինակն է:

 

Այսօր գիրքն օտարված է ընթերցողից, ու եթե սրան  էլ ավելացնենք քաղաքում զուտ գրախանութների բացակայության խնդիրը, պատկերն ավելի քան հստակ կլինի:

 

 -Գիրքը պետք է հասնի գրադարան, հասնի ընթերցողին, այլապես ինչու են ստեղծվում: Մենք անգամ չգիտենք, թե այն ինչպես է սպառվում, ով է սպառում, որովհետեւ գրախանութ` որպես այդպիսին, չկա: Գիրքը գրադարաններին էլ չի հասնում: Ի՞նչ են լինում` չգիտենք,-մտահոգվում է Ա.Կարապետյանը:

 

Գեղարվեստական բարձրարժեք ստեղծագործություններ այսօր էլ ստեղծվում են, գրական միտքը մեր օրերում էլ շարունակում է իր զարգացումն ապրել, բայց ընթերցողն ունի նոր տպագրված գիրք հայթայթելու խնդիր: Եթե Գյումրիի բնակչությունը մեծ դժվարությամբ անհրաժեշտ գիրքը կարող է ձեռք բերել երեւանյան գրախանութներից, ապա գյուղերի բնակիչները զրկված են նաեւ այդ հնարավորությունից, մինչդեռ միջնադարյան մատենագիտությունը ձայնում է. գիրքը տվեք ընթերցողին, հակառակ դեպքում դրանք կուռքերի կվերածվեն:

 

Սակայն հասարակության մեջ այսօր ոչ միայն գիրքը, այլեւ գրողի կերպարն է արժեզրկված:

 

-Գրողի  դերը հասարակական կյանքում արժեւորում է պետությունը,-ասում է Ա. Կարապետյանը,-նախկինում հեռուստաեթերը ողողված էր գրողների մասին հաղորդումներով, պոեզիայի ժամերով, հայտնի ու ճանաչված գրողների հարցազրույցներով, որ վերաբերում էր հասարակական կյանքի այս կամ այն ոլորտին, ինչը հնարավորություն էր տալիս համեմատության մեջ արժեւորել ու կարեւորել գրողին: Այսօր դա չես տեսնի:

 

Գրողն է եղել հասարակության շարժիչ ուժը: Ու եթե այսօր պետական լծակներով ու այլ միջոցներով փորձում են նսեմացնել, ոչնչացնել ու հեղինակազրկել նրան, դա բնավ էլ ինքնանպատակ չէ: Ա.Կարապետյանը համոզված է` հեղինակություն ունեցող գրողը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում, անգամ խորհրդարանական ընտրություններում, հաղթանակած կլինի, իսկ, հեղինակազրկվելով, այլեւս նման պատվի չի արժանանա:

 

Այն, որ գրողներն այսօր սոցիալապես ծանր վիճակում են, գաղտնիք չէ: Ազգային ժողովում էլ 2 տարուց ավել չարչրկված ստեղծագործական միությունների մասին օրենքը դեռեւս չի ընդունվել: Օրենքի ընդունումը գրողներին հնարավորություն կտա պետական կառուցվածքում ունենալ իրենց տեղը` իրենց հասույթով, պարտականություններով ու իրավունքներով: Մյուս կողմից`  գրողի համար ձեռնտու չէ կառավարության պահեստային  ֆոնդից ֆինանսավորվելը. գրողը կկորցնի անկախությունն ու կդառնա կառավարության կամակատարը:

 

Գրական կյանքը կարգավորող միակ մարզային կառույցը Գրողների միության մարզային բաժանմունքն է: Մարզում միության 10 անդամ կա, 450-ն էլ մարզային բաժանմունքի անդամ են: Բազմաթիվ գրքեր է հրատարակվում այս կառույցի կողմից: Վերջերս լույս է տեսել Սեւան Սարոյանի Բնության բաբախող սիրտը գիրքը: Իր տեսակի մեջ նորույթ էր նաեւ Ռուսաստանի հայկական համայնքներից մեկի նախագահ Արայիկ Ասատրյանի պատվերով եւ 1000 օրինակով ռուսերեն լույս տեսած Հայաստանի մասին փոքրիկ տեղեկատուն, որը կունենա նաեւ իր անգլերեն տարբերակը:

 

Գրական այս կառույցի հիմնական խնդիրը եղել եւ մնում է շենքային հարցը: Անցած տարիների ընթացքում մի քանի տեղեր փոխելով` բաժանմունքն այժմ հանգրվանել է Բալատոն վարժարանի հարեւանությամբ գտնվող ժամանակավոր կառույցում: Քաղաքապետարանը խոստացել է 150 քմ տարածք տրամադրել բաժանմունքին, իսկ հեռուստամարաթոնի միջոցով կհավաքվի գումար եւ մոտակա 2 տարիների ընթացքում կիրականացվի շենքի կառուցումը: Գրողների միության նախագահ Լ.Անանյանի հետ համաձայնություն կա հեռուստամարաթոն նաեւ արտերկրում անցկացնելու մասին:

 

Շենք ունենալու դեպքում կառույցը կունենա նաեւ հրատարակչություն: Դրա շնորհիվ ոչ միայն նոր աշխատատեղեր կստեղծվեն, այլեւ պետպատվերով գրքեր հրատարակելը գումար վաստակելու եւ հզորանալու միջոց կլինի:

 

Չնայած շենքային պայմանների բացակայությանը` գրքերի շնորհանդեսներ ու հանդիպումներ գրողների հետ հաճախակի են կազմակերպվում: Կառույցը սերտ համագործակցում է նաեւ Գյումրու մանկավարժական ինստիտուտի ու մասնավորապես բանասիրական ֆակուլտետի հետ: Անդրանիկ Կարապետյանը հատկապես կարեւորում է բուհի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի աջակցությունն ու ներդրումը:

 

Վերջում զրուցակիցս, եւս մեկ անգամ արժեւորելով գրքի ու գրականության դերը, ավելացրեց.

 

-Գիրքը միշտ է եղել մարդու լավ բարեկամը, հայերիս համար առավել եւս,  ու երբ կյանքի գնով գիրքն են պահել, պատահական չէ. դա նստած է մեր ենթագիտակցության, մեր արյան մեջ: Պետք է վերազարթում, արթնացում, իսկ դրա համար գրքի հետ բարեկամական հարաբերությունները չպետք է խզել:

  

Մարինե Պետրոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 19-ին, ժամը 20:50:00-ին (GMT = 16:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter