Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մշակութային ապակենտրոնացում` ՏԻՄ-ի 15 ամյակի առիթով

 

19 | 08 | 2011 | 20:45 | լուր

 

2011 թվականի սեպտեմբերի 8-10-ը Հայաստանում կանցկացվի Միջմարզային առաջին ցուցահանդես եւ մրցույթ փառատոնը` նվիրված Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին:

 

Ծրագիրը նախաձեռնել է կառավարությունը` հիմք ունենալով ՀՀ մարզերում մշակույթի զարգացման ծրագիրը հաստատելու մասին որոշումը, ըստ որի մարզերում 2007 թվականից, որպես մշակույթի համաչափ զարգացման քաղաքականություն, իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ` մշակութային կյանքի ապակենտրոնացման նպատակով:

 

Ըստ էության Միջմարզային առաջին ցուցահանդես եւ մրցույթ փառատոնն իրենից ներկայացնում է երկու միջոցառում. Միջմարզային ցուցահանդես եւ Միջմարզային մշակութային մրցույթ-փառատոն:

 

Միջմարզային ցուցահանդես-ում յուրաքանչյուր մարզ կներկայացնի իր տաղավարը: Նախնական փուլում ընտրված առավելագույնը հինգ համայնքները, որոնցից երեքը պարտադիր պետք է գյուղական համայնքներ լինեն, հնարավորություն կստանան ներկայանալ երեք հարթակներում. առաջին հարթակում` Մշակութային լավագույն համայնք եւ Մարզի տաղավարի լավագույն ձեւավորում անվանակարգերով, երկրորդում` Լավագույն մշակույթի տուն, Լավագույն դպրոց, Լավագույն գրադարան, Լավագույն թանգարան, Կերպարվեստի ոլորտի լավագույն ստեղծագործող, Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտ, Պատմամշակութային ժառանգության պահպանման եւ օգտագործման  լավագույն օրինակ անվանակարգերով, եւ երրորդ հարթակում` Լավագույն տեսաֆիլմ անվանակարգով: Ցուցահանդեսի բացումը նախատեսվում է սեպտեմբերի 8-ին` Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

 

Միջմարզային մշակութային առաջին մրցույթ-փառատոն-ը եւս տեղի կունենա Գյումրիում, որին  կմասնակցեն Հայաստանի մարզերից լավագույն պարային, ազգային նվագարանների եւ ժողովրդական երգի համույթները, թատերական խմբերը եւ անհատ կատարողները:  Յուրաքանչյուր մարզից նշված անվանակարգերում կարող է մասնակցել մեկ խումբ, մասնակիցների քանակը առավելագույնը մինչեւ 30 մարդ:

 

Շիրակի մարզում նախորդ ամսվա ընթացքում փառատոնի մասնակցության եւ կազմակերպչական աշխատանքները համակարգելու ու ավարտին հասցնելու նպատակով կազմվել է աշխատանքային խումբ, որն արդեն հասցրել է լինել մարզի բոլոր համայնքներում եւ կատարել նախնական ընտրություն` Միջմարզային առաջին ցուցահանդես եւ մրցույթ-փառատոնին  կատարողական համարների եւ մարզի մշակութային ներուժը ներկայացնող տաղավարների միջեւ:

 

Սա մշակութային ապակենտրոնացման լավագույն օրինակ է, որի նախադեպը մենք արդեն ունենք. ասմունքի հանրապետական մրցույթն էլ այս տարի Գյումրիում անցկացվեց: Այն, որ հանրապետական մրցույթ-փառատոնները ծնվում, մի քանի տարի անցկացվում են մայրաքաղաքում, հետո տեղափոխում մարզեր, այս դեպքում` Գյումրի, միայն գովելի է: Կարծում եմ, կկարողանանք պատվով ավարտին հասցնել մեզ վստահված գործն ու նման մեծածավալ միջոցառումները Գյումրիում դարձնել ավանդական,- մեզ հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի առաջատար մասնագետ Արմեն Ստամբոլցյանը:

 

Միջմարզային առաջին ցուցահանդեսի եւ մրցույթ-փառատոնի արդյունքները կամփոփվեն Գյումրիում, իսկ գալա համերգը կկայանա սեպտեմբերի 10-ին Երեւանում` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ էլ տեղի կունենա մրցույթ-փառատոնի միցանակաբաշխությունը:  

 

Անվանակարգերում հաղթող մասնակիցների համար դրամական պարգեւները տատանվում են 5.000-20.000 դրամի միջեւ, նախատեսվում են նաեւ խրախուսական մրցանակներ` նվերների, գրքերի, ալբոլմների, պատվոգրերի եւ շնորհակալագրերի տեսքով:

 

Ի դեպ` նախատեսվում է մրցանակ նաեւ Լավագույն մշակութային մարզ անվանակարգում, որտեղ  հաղթող կճանաչվի այն մարզը, որի համայնքներն առավել առաջադրված կլինեն անվանակարգերի մրցույթին:

 

Լիլիթ Թովմասյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 19-ին, ժամը 20:50:00-ին (GMT = 16:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter