Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Աղբից արվեստ են ստեղծում

 

19 | 08 | 2011 | 20:25 | լուր

 

Տնտեսական ու շինարանական աղբից արվեստի գործեր, ամենօրյա օգտագործվող իրեր ու նույնիսկ հագուստ ստեղծելու նպատակով Գյումրիում են Գերմանիայի հարավից  ժամանած ուսանողներ Մաքս Կոսորիքն ու իր ընկերները: Փորձի փոխանակման շրջանակներում 5 օրերի ընթացքում նրանք Գեղարվեստի ակադեմիայի իրենց գաղափարակիցներին կփորձեն սովորեցնել աղբից արվեստ ստեղծելու գաղտնիքները:

 

Material power  կամ Իրի ուժը խորագրով ծրագիրը մեկնարկել է  օգոստոսի 13-ից Գյումրիում, որն իր շարունակությունը կունենա նաեւ Գերմանիայում ու այլ պետություններում: Ծրագիրն իրականացվել է  DVB միջազգային կազմակերպության համագործակցությամբ: Իսկ թե ինչու ծրագիրը մեկնարկեց հենց Հայաստանում, Մաքսը բացատրում է.

 

-Հայերը խելացի ու պրպտող ազգ են եւ միշտ էլ մտածում են  ինչ-որ նոր բան ստեղծելու մասին: Իսկ երբ նրանք համախմբվում են, շատ ավելի հետաքրքիր գործերի ակնկալիք կարող ես ունենալ: Բացի դրանից, ընկերուհիս` Կարմենը, շատ է սիրում այս երկիրրը, եւ այն մեզ անչափ հետաքրքրում էր:

 

Ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել գյումրեցի երիտասարդ արվեստագետների շրջանում, մանավանդ, որ այն անցնում է անկաշկանդ մթնոլորտում ու զուգակցվում հետաքրքիր վարժություններով:

 

-Աղբից ինչ-որ բան ստեղծելու պրոցեսը դրական երեւույթ  է. կազատվենք քաղաքի աղբից ու միաժամանակ արվեստի գործեր կունենանք: Իսկ գովելին այն է, որ գյումրեցի երիտասարդները կհավաքվեն մի նպատակի շուրջ, կփորձեն միասին ինչ-որ բան ստեղծել,- նշում է արվեստաբան Գայանե Պապիկյանն ու ավելացնում,- Գյումրին հետինդուստրիալ, շինարարական աղբով ծածկված քաղաք է, եւ նմանատիպ ծրագիրն հենց այստեղ իրականացնելը մեզ համար մեծ առավելություն է:

 

-Հրաշալի ծրագիր է, համ էլ նորություն է ե՛ւ իր տեսակի, ե՛ւ բովանդակության մեջ: Չենք հասցնում նույնիսկ հոգնել, Մաքսը շատ հետաքիքիր է կազմակերպում ու անցկացնում այն,-նշում են ուսանողները:

 

Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի եւ այլ բաժինների ուսանողները կփորձեն քաղաքից հավաքել կուտակված ու իրենց անհրաժեշտ աղբը եւ գործի անցնել: Իսկ մինչ այդ, Մաքսը երիտասարդներին խորհուրդ տվեց լինել ազատ ու համարձակ, խուսափել ամեն տեսակ կաշկանդումներից եւ իրականացնել նույնիսկ ամենատարօրինակ մտահղացումները:

 

Մարինե Պետրոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 19-ին, ժամը 20:50:00-ին (GMT = 16:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter