Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մենք փարսիկ չենք,  որտեղ եք տեսել այսքան լավ հայերեն խոսող փարսիկ

 

19 | 08 | 2011 | 20:35 | հարցազրույց

 

Մենք նրան հանդիպեցինք շատ հետաքրքիր հանգամանքներում: Տաքսիով տիկնոջ հետ Երեւանից եկել էր Գյումրին տեսնելու եւ քաղաքին անծանոթ լինելով մտել էր գրախանութներից մեկը` Գյումրիու քարտեզը ձեռք բերելու համար: Այստեղ նրան ասել էին, որ նման քարտեզ միայն ժուռնալիստների Ասպարեզ ակումբում կա: Մենք նրան տրամադրեցինք քարտեզը`պայմանավորվելով քաղաքին ծանոթանալուց հետո նորից հանդիպել ու զրուցել:

 

Իրանահայ թատերական գործիչ Սուրեն Մնացականյանը սովորույթի ուժով ամեն տարի ամռանը գալիս է  Հայաստան: Գյումրիում նա առաջին անգամ էր, բայց տպավորություններն ու զգացումներն անկրկնելի ու անբացատրելի էին:

 

-Մաքուր, գեղեցիկ քաղաք, նույնիսկ Երեւանից գեղեցիկ ու մաքուր: Էլ չխոսենք մշակույթի քաղաք լինելու մասին: Ով կարող է ժխտել, որ Գյումրին մշակութային մեծ արժեքներ ունեցող ու ավանդներ պահպանող քաղաք է, մեր մշակույթի մեծ գործիչները, բանաստեղծները, գուսանները բոլորն էլ Գյումրից են դուրս եկել,-ասում է Ս.Մնացականյանը:

 

Ս.Մնացականյանը ծնվել է 1932 թվին Թավրիզում, մայրը ծնունդով Նախիջեւանից է, հայրը` Արարատի մարզի Կարախաչ, ներկայիս Լուսաշող գյուղից: Կնոջ ծնողները եւս արմատներով հայ են: Երեք զավակների հայրը այսօր արդեն ուզում է ապրել հայրենիքում. երեխաների` Իրանում ապրելու փաստն է նրան այնտեղ պահում:

 

Մինչ ամուսնանալը որպես տեխնիկ աշխատել է արճճի հանքում, այնուհետեւ Թեհրանի Լեյլանդ-Մոթորս մեքենաշինական գործարանում: Արդեն 60 տարի նա Իրանում զբաղվում է թատերական գործունեությամբ: Աշխատել եւ ներկայումս էլ աշխատում է Արարատ, Ժողովրդական թատրոն թատերական կազմակերպություններում, 30 տարի է հիմնադրել ու ղեկավարում է Սիփան մշակութային միության Մկրտիչ Թաշճյան թատերախումբը:

 

Ինչպես ասում է Ս.Մնացականյանը, իրանահայ թատերական կյանքը 1980-1995 թվականներին է ապրել իր ոսկեդարը: Թատրոնում հայ եւ արտասահմանյան մի շարք հեղինակների ստեղծագործություններ են բեմադրել` Հ.Թումանյանի Գիքոր, Շիրվանզադեի Պատվի համար, Մորգանի խնամին Գ.Սունդուկյանի Խաթաբալան, Վիլյամ Սարոյանի Իմ սիրտը լեռներում է, Րաֆֆու Սամվել, Հենրիկ Իբսենի Ժողովրդի թշնամին եւ այլն: Այս ստեղծագործությունները ցուցադրվել են ավելի քան 50  գիշեր:

 

Տեսնելով իմ զարմանքը 50 գիշեր արտահայտության առումով, Սուրեն Մնացականյանը բացատրում է, որ թատրոնները Թեհրանում գործում են գիշերները, ինչն ունի իր բացատրությունը.

 

 -Միայն գիշերներն են ներկայացումներ լինում, ախր մարդիկ ցերեկն աշխատում են, գնում են տուն հանգստանում ու կուշտ փորով գալիս թատրոն: Անգամ գիշերային ներկայացումները չեն կարող խանգարել դերասանների աշխատանքին, եւ ներկայացման ժամանակ բեմում կարող է հայտնվել միանգամից 75-100 դերասան:

 

Իրանահայ թատերախմբերը պրոֆեսիոնալ չեն, դրանք ձեւավորվում են թատերական կրթություն չունեցող, բայց թատրոնին մոտ կանգնած մարդկանցով, ովքեր նույնիսկ չեն վարձատրվում: Բեմական դեկորները, դերասանների հանդերձանքը ձեռք են բերվում տոմսերի վաճառքից գոյացած հասույթով: Տոմսի արժեքն էլ, ինչպես ասում է Մնացականյանը, մատչելի է, եւ բոլոր ցանկացողները  կարող են գնել:

 

Հայրենիքից հեռու իրանահայերը շարունակում են զբաղվել հայապահպանությամբ` Իրանում ճանաչելի դարձնել հայկական մշակույթը եւ նպաստել թատերական կյանքի զարգացմանը: Մաքուր հայերենով հաղորդակցվելը իրանահայ համայնքի եւս մեկ առավելությունն է: 

 

Իրանահայ մշակույթում անշահախնդիր գործունեություն ծավալած Ս.Մնացականյանը իր բեմադրած մի շարք թատերական ներկայացումների համար ստացել է բազմաթիվ պատվոգրեր եւ հուշանվերներ:  Չնայած սփյուռքի մշակութային կյանքում ներդրած մեծ ջանքերին` հայրենիքում նրան ըստ արժանվույն չեն գնահատում:

 

Հայաստանում Սուրեն Մնացականյանի տիկնոջը` տիկին Սիլվային զարմացրել էր մի բան.

 

-Նախ մեզ պարսիկ են անվանում, հետո էլ մեր բարեւին անծանոթները չեն պատասխանում, ինչը Իրանում ավանդույթ է: Ես էլ նրանց ասամ` մենք փարսիկ չենք,  որտեղ եք տեսել այսքան լավ հայերեն խոսող փարսիկ:

 

Սոնա Առաքելյան

 

 

 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 19-ին, ժամը 20:50:00-ին (GMT = 16:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter