Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Տնակին կարոտ եմ մնացել

 

19 | 08 | 2011 | 20:30 | լուր

 

72-ամյա գյումրեցի Էլիտա Գասպարյանն այսօր ապրում է բարեկամ-ազգականների տան: -Օրը մեկի տանը,-բացատրում է նա ու հարցնում,-ինչքա՞ն ես այսպես ման գամ: -Այստեղ-այնտեղ նա սկսել է բնակվել դեռ 1988-ի երկրաշարժից հետո: Իսկ մինչ երկրաշարժը նա որդու` Նորայր Գասպարյանի հետ ապրել է վարձով բնակարանում` Գյումրու Սլաբոդկա թաղամասում: Այնուհետեւ մեկ սենյականոց բնակարան է ստացել Գերցեն փողոցի 14 շենքի թիվ 10 հասցեում:

 

-1983-ին որդիս ամուսնացավ: Թե՛ նա, թե՛ կինը  գրանցում չեն ունեցել իմ տանը, բնակարանն իմ անունով էր,-պատմում է Է.Գասպարյանը: 1987-ին, երբ որդին մահանում է, տիկին Էլիտան, չուզենալով այլեւս բնակվել նշված հասցեում, փոխանակում է բնակարանը Անտառավան 5-րդ թաղամասի թիվ 10 շենքի մեկ սենյականոցի հետ:- Այդ ընթացքում եւս հարսս ու թոռներս  ինձ հետ չեն բնակվել, ես անգամ թոռներիս չեմ ճանաչում,- շարունակում է պատմել կինը: Բնակարանը նորից պատկանել է նրան, օրդերը տրվել է Լենինականի քաղսովետի գործադիր կոմիտեի որոշման հիման վրա:

 

Երկրաշարժին բնակարանը կորցնելու հետեւանքով Է.Գասպարյանը դառնում է անօթեւան, իսկ կորցրած բնակարանի հասցեով հարսը երկու դստեր հետ 1991 թվին բնակարան է ստանում Անի թաղամասի Մինաս Ավետիսյան փողոցի շենքերից մեկում:- Փաստորեն այդ ժամանակ անտեսվել են իմ իրավունքները,-ասում է 72-ամյա կինը:

 

2006-ին Է.Գասպարյանը դիմում է Գյումրու քաղաքապետարան` բնակարանի կարիքավորների հերթացուցակում հաշվառվելու համար, որին էլ պատասխանում են, որ մահացած որդու կնոջ երեք անձից բաղկացած ընտանիքին հատկացվել է բնակարան եւ այդ հիմքով բնակարանի կարիքավոր ընտանիքների հերթացուցակում հաշվառվելու խնդրանքը մերժվել է: Բացատրել են, որ ժամանակին Լենինականի քաղխորհրդի գործադիր կոմիտեն արձանագրել է, որ նույն հասցեում բնակված, անօթեւան մնացած ու ամուսիններից մեկին կորցրած մի խումբ քաղաքացիներ տարբեր պատճառաբանություններով կտրականապես հրաժարվել են իրենց ամուսնուն կամ կնոջը կորցրած ծնողների, կամ մյուս հարազատների հետ բնակարաններ ստանալուց ու այդ հարցի քննարկման արդյունքում որոշվել է. Երկրաշարժի եւ այլ առիթներով ամուսնուն, կնոջը, եղբորը, քրոջը կորցրածները, եթե չեն համաձայնվում համատեղ բնակարան ստանալ, այդպիսիններին ըստ արտոնությունների հատկացնել առանձին բնակարաններ:

 

Ինչպես զրուցակիցս է ասում, ոչինչ անել չէր մնում, քան դիմել դատարան, եւ 2007 թվի փետրվարի 8-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը վճռում է  Է.Գասպարյանի հայցը բավարարել ու նրան հաշվառել երկրաշարժից տուժած բնակարանի կարիքավորների հերթացուցակում` ըստ համապատասխան արտոնությունների: Չնայած դատարանի որոշմամբ նա ստացել է անօթեւանի կարգավիճակ, սակայն բնակարանի հարցը չի լուծվել:

 

-Այսօր ես ունեմ անօթեւանի 8-րդ կետի 223 համարի կարգավիճակ,-հայտնում է կինը,-սակայն կա մեկ այլ խնդիր:

 

Նա բազմիցս է նամակներ ու դիմումներ ուղարկել քաղաքաշինության նախարարություն` ակնկալելով օգնություն: 2010 թվին նրան գրավոր պատասխանել են. Էլիտա Գասպարյանին չընդգրկել Գյումրի քաղաքում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրում:

 

-Ինչպե՞ս դա կարող է լինել,-ասում է Է.Գասպարյանը,-այս տարիքին ինչքա՞ն կարող եմ թափառաշրջիկի նման ման գալ, երբ ժամանակին` մինչ երկրաշարժը, շատ եմ աշխատել ու տուն ձեռք բերել Խնդրել եմ անգամ մեկ սենյականոց հատկացնել, տնակին անգամ կարոտ եմ մնացել, միակ տարբերակը նորից դատարան դիմելն է,- հայտնում է կինը:

 

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 19-ին, ժամը 20:50:00-ին (GMT = 16:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter