Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հաշմանդամները մեր երկրում հեշտությամբ աշխատանք չեն գտնում

 

20 | 08 | 2011 | 13:00 | ակնարկ

 

Գաղտնիք չէ, որ հանրապետությունում հաշմանդամների աշխատանքի տեղավորման գործընթացը բավականին բարդ է: Շատ դեպքերում նման մարդկանց մոտ թերարժեքության բարդույթ կա, քանի որ գործատուները նրանց աշխատանքի չեն ընդունում իրենց ֆիզիկական ու մտավոր ունակությունների ոչ բավարար լինելու պատճառով: Այսօր սակայն կան կազմակերպություններ, որոնք ձգտում են ինչ-որ չափով աջակցել հաշմանդամներին աշխատանքի տեղավորման հարցով` փոխշահավետ գործարք առաջարկելով նաեւ գործատուներին:

 

Ըստ Շիրակի մարզի 2010-2013 թվականների զարգացման ծրագրի տվյալների, այաստեղ հաշմանդամների թիվը կազմում է 14.297 մարդ, որից 1.258-ը` մինչեւ 18 տարեկան երեխաներն են: Մարզում, ըստ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենսդրության, իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու հավասար հնարավորությունների ստեղծմանն ուղղված ծրագրեր:

 

2008 թվականին ստեղծվել է Շիրակի մարզային հանձնաժողով` հաշմանդամների իրավունքների, սոցիալական պաշտպանության, հասարակության մեջ նրանց ինտեգրման համար: Հայկական Կարիտաս բարեգործական կազմակերպությունն իր միջոցներով իրականացնում է 120 հաշմանդամների խնամքը:

 

Ըստ  Գյումրու Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի, այս պահին կենտրոնում հաշվառված հաշմանդամների թիվը 195-ն է:

 

Գյումրու Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման եւ աշխատանքային վերականգնողական կենտրոնը  նորաբաց կառույց է, ստեղծվել է մեկ տարի առաջ: Այն գործում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հովանավորությամբ եւ համագործակցում է Գյումրու Զբաղվածության տարածքային կենտրոնի հետ` իրականացնելով հաշմանդամների անվճար մասնագիտական ուսուցում: Կենտրոնի սոցիալական աշխատող Անահիտ Ղարիբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք աշխատանքներ են տանում աշխատաշուկայում հաշմանդամների մրցունակության ապահովման, հասարակության մեջ նրանց ինտեգրման համար: Այստեղ կարող են դիմել նաեւ օտարերկրացի հաշմանդամները:

 

Կենտրոնը մասնագիտական կողմնորոշում է տալիս հաշմանդամներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով կորցրել են աշխատանքը: Ա.Ղարիբյանի խոսքերով, իրենք ուսումնասիրելով աշխատաշուկան` եկել են այն եզրակացության, որ կարող են առաջարկել հիմնականում սպասարկման ոլորտին վերաբերող աշխատանքներ, քանի որ շուկայում աշխատանքի այլ առաջարկ չկա: Ըստ Ա.Ղարիբյանի, իրենց դիմած հաշմանդամները նախապատրաստական ուսուցում են անցնում հիմնականում վարսահարդարի, ֆլորիստ-դիզայների, կար ու ձեւի աշխատողի մասնագիտությունների գծով: Այն հաշմանդամները, ովքեր ուզում են դասընթացները շարունակել, մասնակցում են Զբաղվածության տարածքային կենտրոնի կազմակերպած 3-ամսյա  դասընթացներին եւ ստանում վկայական: Ըստ Ա.Ղարիբյանի, իրենց կենտրոն դիմում են հիմնականում Գյումրիից, իսկ եթե նախարարությունը կարողանա հոգալ նաեւ գյուղական համայնքներից  եկող հաշմանդամների տրանսպորտային ծախսերը, ապա նրանք եւս կարող են դիմել:

 

Զրուցակցիս խոսքերով, շատ դեպքերում գործատուները իրազեկված չեն  հաշմանդամների համար իրենց կողմից իրականացվող ծրագրերին ու աշխատանքային կանոնակարգին: Ըստ այդմ, եթե գործատուն աշխատանքի է ընդունում առաջին, երկրորդ եւ երրորդ խմբի հաշմանդամների, նրանց հասանելիք աշխատավարձի 50%-ը փոխհատուցում է պետությունը: Գործատուի հետ նման հիմունքներով պայմանագիր է կնքվում 1-2 տարի ժամկետով եւ կարող է երկարաձգվել գործատուի ու հաշմանդամի փոխհամաձայնությամբ: Երրորդ խմբի հաշմանդամների դեպքում պայմանագիրը մեկ տարի ժամկետով է կնքվում:  Այս ծրագիրը, ըստ Ա.Ղարիբյանի, իրականացվում է 16-62 տարեկան հաշմանդամների համար` այսինքն մինչեւ կենսաթոշակային տարիքի հասնելը:

 

Կենտրոնի աշխատակիցները նաեւ շաբաթը մեկ անգամ այցելում են տեղաշարժման խնդիր ունեցող հաշմանդամների բնակարաններ եւ նրանց բերում կենտրոն` դասընթացներին մասնակցելու համար:

 

-Շատերը գումար չունեն նույնիսկ կենտրոն հաճախելու համար` մտածելով, որ 200 դրամով կարող են մեկ-երկու հաց գնել, այդքան վատ է նրանց սոցիալական վիճակը: Ամենատարբեր հարցերով կենտրոնը նաեւ իրավաբանական, հոգեբանական խնդիրների շուրջ խորհրդատվություն է տրամադրում դրա կարիքն ունեցող հաշմանդամներին, -ասաց Ա.Ղարիբյանը:  

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 20-ին, ժամը 13:00:00-ին (GMT = 09:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter