Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Երեւի մի օր էլ մենք լավ կապրենք

 

20 | 08 | 2011 | 17:50 | ակնարկ

 

Գարշահոտ, կեղտոտ միջավայր, ավերակներ, տխուր մարդիկ. ցանկացած մարդու  վախ ու ցավ կպատճառի, եթե կիպ քայլի Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող 2 հանրակացարանների կողքով, էլ չեմ ասում այդտեղ 23 տարի ապրելու մասին:

 

1988-ի երկրաշարժի հետեւանքով երկու շենքն էլ դարձել են 3-րդ եւ 4-րդ կարգի վթարային կառույցներ: Հանրակացարաններից մեկը (Շիրակի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանի հարեւանությամբ գտնվող) արտաքինից քիչ թե շատ բարվոք է, իսկ մյուսի (քաղաքային ոստիկանության հարեւանությամբ գտնվող) մի մասն արդեն փլվել է: Նախկինում  երկու հանրակացարաններում էլ ապրել են Տեքստիլ գործարանի բանվորները, մեծամասամբ` ազգությամբ ռուս:  Հիմա եւս այդ շենքերում հիմնականում բնակվում է նախկին բնակիչների մի մասը:

 

Սարսափելի պայմաններում, կոմունալ բոլոր հարմարություններից զուրկ այս 2 կառույցներում բնակվում են տարբեր ճակատագրեր ունեցող ընտանիքներ.  ե´ւ անօթեւաններ, ե´ւ բնակարանների գնման վկայագրեր ստացած, բայց այդ գումարները ոչ բնակարանների գնման համար ծախսած եւ փողոցում հայտնված  31 ընտանիք: Անօթեւաններից մի քանիսը, կառավարության խոստմանը հավատալով, հույս ունեն, որ մինչեւ 2013 թվականը կստանան բնակարան, իսկ մնացած բնակիչների ճակատագիրն անհայտ է:

 

Հանրակացարանները նախկինում պատկանել են Գյումրու Տեքստիլ գործարանին, իսկ այժմ դրանք, բնակիչների խոսքերով, անհատ անձանց սեփականություն են:

 

-Մի քանի սենյակներ մեկն է գնել, մի քանիսը մյուսը, եւ այդպես շենքերն ամբողջությամբ վաճառել են, հիմա էլ շենքի մի հատվածում վերանորոգման աշխատանքներ են իրականացնում`երեւի սպասարկման օբյեկտներ կամ գրասենյակներ կառուցելու համար,-ասում է Գարեգին Նժդեհի 26 հասցեում բնակվող բնակչուհիներից մեկը:

 

Ինչպես տեղեկացանք Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանից, մարզպետարանի ենթակայության տակ ոչ մի հանրակացարան չկա,  քաղաքում կան մի քանի հանրակացարաններ, որոնք համայնքային սեփականություն են: Ա.Մարգարյանը հաստատեց, որ նշված երկու հանրակացարանները անհատ անձանց սեփականություն են, իսկ թե շենքերի ճակատագիրը  ինչ է լինելու, արդեն սեփականատերերի խնդիրն է:

 

-Երկու հանրակացարաններում բնակվող այն բնակիչները, ովքեր հաշվառված են անօթեւանների հերթացուցակում, անպայման կստանան բնակարան, երբ իրենց հերթը հասնի,-ասում է Ա.Մարգարյանը:

 

Գարեգին Նժդեհի 26 հասցեում գտնվող հանրակացարանի շենքում ներկայում բնակվում է 6 ընտանիք, այդ թվում երեխաներ, տարեցներ: Իսկ Գարեգին Նժդեհի 7 հասցեում գտնվող մասնակի փլուզված շենքում` 25 ընտանիք:

 

Խարխլված եւ կարծես գլխիդ փլվող մի փոքրիկ սենյակը բնակիչների համար ծառայում է ե´ւ որպես ննջասենյակ, ե´ւ խոհանոց, ե´ւ հյուրասենյակ, ե´ւ լոգարան ու պետքարան: Սենյակներում չկա ջուր, գազ, կոյուղի, շենքերը միայն հոսանքով են ապահովված: Իսկ Գարեգին Նժդեհի 7 հասցեում գտնվող հանրակացարանի շենքում բնակվելն անգամ վտանգավոր է, այն ամեն վայրկյան կարող է հիմնովին փլուզվել: Ժամանակ առ ժամանակ այս շենքում փլուզումներ եղել են:

 

30 տարի դատարանի հարեւանությամբ գտնվող հանրակացարանի բնակիչ 75-ամյա Լիդա տատը, արցունքն աչքերին պատմում է, որ իրենք անօթեւան են, երկրաշարժին 2 սենյականոց բնակարան են կորցրել, բայց հիմա 1 սենյականոց են ստանալու, որովհետեւ ամուսինն արդեն մահացել էլ, ընտանիքի անդամների թիվը մեկով պակասել է, եւ, դրանով պայմանավորված, հատկացվելիք բնակարանի սենյակների թիվն էլ մեկով պակասեցրել են:

 

- Հույս ունեմ, որ այս տարի կստանամ բնակարան ու կյանքիս վերջին տարիները մարդավարի կապրեմ, երբեմն-երբեմն վերանորոգում ենք, փորձում հարմարություններ ստեղծել, բայց, այնուամենայնիվ, սա բնակարան կոչել չի կարելի-ասում է Լիդա տատը: 

 

Ըստ Գյումրու քաղաքային ոստիկանության հարեւանությամբ գտնվող հանրակացարանի բնակիչներից մեկի, այդ շենքում համատարած աղտեղութուն է, հակահիգիենիկ պայմաններ, որում իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ բնակիչները, ովքեր իրենց բնակարանի եւ շրջակա միջավայրի մաքրությանն ընդհանրապես չեն հետեւում: Ինձ էլ խորհուրդ չտվեց որեւէ բնակարան մտնել:

 

-Պետք չէ. մի մտեք, նախ կզզվեք, հաստատ համոզված եմ` դուրս կփախնեք, հետո էլ ինչ հիվանդություն ասես կա, մեղք չե՞ք: Միակ լավ բանը շենքի բակում 24 ժամ հոսող ջուրն է, էլ լավ բան չկա ստեղ,-ասում է զրուցակիցս:

 

Բնակիչներն ասում են, թե իրենք ամեն օր աղոթում են, որ շենքերը գոնե մի քանի տարի էլ կանգուն մնան եւ իրենք չդառնան կրկնակի անօթեւան:

 

Սոնա Առաքելյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 20-ին, ժամը 18:00:00-ին (GMT = 14:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter