Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մեր հասարակությունը վախենում է կամ հույսները կորցրել են

 

20 | 08 | 2011 | 17:35 | լուր 

 

ՀՅԴ Գերագույն մարմինը կատարեց իր խոստումը. Այսօր` հուլիսի 20-ին Գյումրու պետական դրամատիկական թատրոնի մոտակայքում տեղի ունեցավ Ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժման ակցիան: Տարածքում տեղադրվել էր վրան, որտեղ մարդկանց բաժանում էին բուկլետներ եւ թռուցիկներ: Ինչպես նաեւ անցկացվում էր ստորագրահավաք: Վրանի վրա գրված էին հետեւյալ արտահայտությունները. Կառավարությանը` անվստահություն, նախագահին` վերջին հնարավորություն, Այլեւս այսպես չեմ կարող ապրել: Շատերը մոտենում էին վրանում նստած երիտասարդներին, հարցուփորձ անում եւ ակցիայի նպատակն իմանալով` հեռանում էին:

 

Իսկ ո՞րն է շարժման բուն նպատակը: Ինչպես նշեցին Մենք ակումբի ներկայացուցիչները` շարժման նպատակն է` ընտրական իրավունքի իրացման միջոցով հասնել ժողովրդի իշխանության հաստատմանը: Կոչ ենք անում երիտասարդներին` պայքարեք հանուն ձեր խոսքի ազատության, մասնակցեք ընտրություններին:  Իսկ ի՞նչ կարծիք ունի այս մասին հասարակությունը:

 

Արմեն Կարապետյան, 38 տարեկան. Իհարկե, գովելի քայլ է: Լավ է, որ երիտասարդները պայքարում են: Բայց չեմ կարծում, որ ինչ-որ բան կփոխվի:

Տարեց կին (չցանկացավ ներկայանալ). Իմ կարծիքով ոչ մի բան էլ չի փոխվի, այսպիսի իշախանության դեմ ոչ մի բան չես կարող անել:

 

Արմինե Ալավերդյան, 44 տարեկան. Շատ լավ ակցիա է, բայց անձամբ ես չեմ պատրաստվում որեւէ բան ստորագրել, կամ ինչ-որ մեկի դեմ պայքարել, միեւնույն է, ոչինչի չենք հասնի:

 

Լսելով այսպիսի պատասխաններ` որոշեցինք լսել նաեւ ակցիայի մասնակիցների կարծիքները: Բոլորը միայն բողոքում են. տղես գնաց խոպան, գործ չկա, երկրում գնաճ է տիրում եւ այլն, եւ այլն: Բայց շատ քչերն են պատրաստ պայքարելու: Միայն բողոքում են, իսկ երբ ասում ես` արի, միացիր, պայքարենք, ասում են. մեր ինչ գործն է, ես տուն-տեղ ունեմ, կին երեխա ունեմ: Կամ մեր հասարակությունն ուղղակի վախենում է կամ հույսները կորցրել են,-նշեցին ակցիայի կազմակերպիչները:

 

Ավելացնենք, որ ժամը 11.30-12.30-ի սահմանում ստորագրահավաքին մասնակցել էր 25 մարդ:

 

Վահագն Թադեւոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 20-ին, ժամը 18:00:00-ին (GMT = 14:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter